-
Զախարnվան պատաuխանել է Էրդnղանի առաջարկին
Դեկտեմբեր 02, 2021 15:33Ուկրաինայի արևելքում հակամարտության կարգավորման հարցում Թուրքիայի որևէ միջնորդական դերի մասին խոսք չկա։
-
Մոսկվան քննադատում է ԱՄՆ-ի բացակայությունը «Զանգվածային ոչնչացման զենքերից զերծ Մերձավոր Արևելք» համաժողովից
Դեկտեմբեր 02, 2021 15:29Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը «ցավալի» է անվանել Վաշինգտոնի ներկայացուցչի բացակայությունը «Զանգվածային ոչնչացման զենքերից զերծ Մերձավոր Արևելք» համաժողովին։
-
Լավրով. Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին նշանակում է ժամային ռումբ Եվրոպայի սրտում
Դեկտեմբեր 02, 2021 14:26ՌԴ ԱԳ նախարարը ՆԱՏՕ-ին Ուկրաինայի և Վրաստանի անդամակցությունը բնութագրել է որպես ժամային ռումբ Եվրոպայի սրտում, ասելով.«Ռուսաստանի համար կտրականապես անընդունելի է ՆԱՏՕ-ի ընդարձակումը դեպի արևելյան Եվրոպա և Ռուսաստանի սահմաններ»:
-
ՌԴ-ն անհրաժեշտ Է համարում Քաբուլի նոր իշխանությունների հետ աշխատանքը
Դեկտեմբեր 02, 2021 13:07ՌԴ-ն անհրաժեշտ Է համարում Քաբուլի նոր իշխանությունների հետ աշխատանքը՝ «Իսլամական պետության» եւ Ալ Քաիդա»-ի ահաբեկիչների դեմ պայքարելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է հատուկ հանձնարարությունների դեսպան, ՀԱՊԿ-ին առընթեր ՌԴ մշտական ներկայացուցիչ Միքայել Աղասարյան:
-
Ռուսաստան. ԱՄՆ-ն ժողովրդավարության գագաթնաժողով անցկացնելու բարոյական իրավունք չունի
Դեկտեմբեր 02, 2021 08:11Հանդես գալով մի հաղորդագրությամբ, ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է.«ԱՄՆ-ն ժողովրդավարության ոլորտում իր բազմաթիվ թերությունների պատճառով, ժողովրդավարության գագաթնաժողով անցկացնելու բարոյական լիազորություն չունի»։
-
ՌԴ-ն առաջարկում է Կասպից ծովի խորհուրդ ստեղծել. Լավրով
Դեկտեմբեր 01, 2021 14:21Կասպյան գագաթնաժողովի նախապատրաստման համատեքստում Ռուսաստանը հանդես է եկել Կասպիական խորհուրդ ստեղծելու նախաձեռնությամբ:
-
Մարիա Զախարովա. Պատժամիջոցների վերացման շուրջ Վիեննայի բանակցություններն ընթանում են կառուցողական մթնոլորտում
Դեկտեմբեր 01, 2021 13:34Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտարարել է, որ ՀԳՀԾ-ի համար այլընտրանք չկա, հավելելով.« Պատժամիջոցների չեղարկման վերաբերյալ Վիեննայի բանակցություններն ընթանում են կառուցողական մթնոլորտում»:
-
Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը կկայանա դեկտեմբերի 1-ին Մոսկվայում
Դեկտեմբեր 01, 2021 11:58Մոսկվայում դեկտեմբերի 1-ին կկայանա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումը: Տեղեկությունը «Արմենպրեսին» հայտնել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից:
-
Մենք էլ կարող ենք աշխարհի քարտեզը ներկել որոշակի գույներով. Լավրովը` Էրդողանի նվերի մասին
Դեկտեմբեր 01, 2021 10:46Ռուսաստանի ԱԳ նախարարն անդրադարձել է թյուրքական աշխարհի քարտեզին, որը մի քանի օր առաջ Թուրքիայի նախագահին նվիրել էր այդ երկրի ազգային շարժման կուսակցության առաջնորդը:
-
Էրդողանը մտադիր է բանակցություններ անցկացնել Պուտինի հետ․Չավուշօղլու
Դեկտեմբեր 01, 2021 10:27Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է դեկտեմբերի 3-ին հեռախոսով բանակցություններ վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։