Լավրով. Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին նշանակում է ժամային ռումբ Եվրոպայի սրտում
ՌԴ ԱԳ նախարարը ՆԱՏՕ-ին Ուկրաինայի և Վրաստանի անդամակցությունը բնութագրել է որպես ժամային ռումբ Եվրոպայի սրտում, ասելով.«Ռուսաստանի համար կտրականապես անընդունելի է ՆԱՏՕ-ի ընդարձակումը դեպի արևելյան Եվրոպա և Ռուսաստանի սահմաններ»:
Ինչպես հաղորդում է Fars News գործակալությունը, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում ասել է.«Մոսկվան իր գործընկերների հետ շփումներում ընդգծել է Հյուսիսատլանտյան դաշինիքի՝ ՆԱՏՕ-ի դեպի արևելք չընդարձակվելու անհրաժեշտությունը և սպասում է արձագանքին»:
Անդրադառնալով դեսպանատների և դիվանագետների հարցով Մոսկվայի և Վաշինգտոնի միջև տիրող դիվանագիտական լարվածությանը,Լավրովն ասել է.«Ռուսաստանի և ԱՄՆ դեսպանատների խնդիրները կարող են արագ լուծվել»:
Վերջերս Կիևն ու Արևմուտքը Ռուսաստանի դեմ քարոզչություն կատարելով պնդում են, թե Մոսկվան մեծ զորախումբ է կուտակել Ուկրաինայի հետ սահմանին և պատրաստվում է հարձակման։