-
Դամասկոսում ահաբեկչական գործողության հետեւանքով կան տասնյակ զոհեր ու վիրավորներ
Ապրիլ 25, 2016 10:47Դամասկոսի հարավի Սեյիդա Զեյնաբ թաղամասում իրականացված ահաբեկչական գործողության զոհ են դարձել 10 քաղաքացիներ, 20-ը վիրավորվել Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է Սիրիայի Կարմիր մահիկի մի աղբյուր:
-
Ժնևի բանակցությունները կշարունակվեն. Ստեֆան դե Միստուրա
Ապրիլ 22, 2016 15:08Սիրիայում ՄԱԿ-ի հատուկ պատվիրակ Ստեֆան դե Միստուրան հայտարարել է, որ սիրիական կառավարության և ընդդիմության միջև Ժնևի բանակցությունները կշարունակվեն, չնայած այն հանգամանքին, որ ընդդիմության բարձրագույն կոմիտեն որոշել է շուտ լքել բանակցային սեղանը: Հաղորդում է arabic.sputniknews.com-ը:
-
Սիրիայում երկու հայ է զոհվել
Ապրիլ 22, 2016 05:00Սիրիական Ղամըշլիում ահաբեկիչների եւ ինքնապաշտպանական ջոկատների միջեւ տեղի ունեցած մարտերի հետեւանքով երկու հայ է զոհվել:
-
Սիրիայում զինված դիմակայությունը սաստկանում Է. Զախարովա
Ապրիլ 21, 2016 13:50Ահաբեկիչները հուսահատ փորձ են անում ձախողելու քաղաքական գործընթացը Սիրիայում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին, ապրիլի 21-ին կայացած Ճեպազրույցի ընթացքում այս մասին հայտարարել Է ՌԴ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
-
Ժնեւում միջսիրիական բանակցությունները, չնայած ընդդիմության դեմարշին, կշարունակվեն
Ապրիլ 19, 2016 07:25Ժնեւում միջսիրիական բանակցությունները կշարունակվեն, չնայած այն բանին, որ ընդդիմադիր Բանակցությունների բարձրագույն կոմիտեի (ԲԲԿ) ներկայացուցիչները հայտարարել են, թե որոշել են դադար վերցնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Սիրիայի խնդրով հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրայի միջնորդությամբ Շվեյցարիայում ընթացող բանակցություններում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
-
Պուտինն ու Օբաման քննարկել են Սիրիայի հարցով բանակցությունները
Ապրիլ 18, 2016 19:21Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Բարաք Օբաման ապրիլի 18-ին կայացած հեռախոսազրույցում քննարկել են Սիրիայի հարցով ժնեւյան բանակցությունները: Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ, զրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
-
Սիրիայի խորհրդարան են անցել երկու հայ պատգամավորներ
Ապրիլ 17, 2016 09:32Սիրիայի խորհրդարանական ընտրությունների դատական բարձրագույն հանձնախումբը հրապարակել է ընտրությունների արդյունքում ընտրված 250 պատգամավորների անունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթը, սիրիական խորհրդարանում հայերի ձայնը կներկայացնեն Ժիրայր Ռեիսյանն ու Նորա Արիսյանը:
-
Հալեպում դարձյալ հրթիռակոծել են հայաշատ թաղամասերը
Ապրիլ 16, 2016 12:49Գիշերը զինյալ ահաբեկչական խմբավորումները դարձյալ հրթիռակոծել են հայաշատ Նոր գյուղը։
-
Հալեպում իրավիճակը լարվել է. տասնյակ հրթիռներ են արձակվել քաղաքի տարբեր հատվածների՝ նաև հայահոծ թաղամասերի ուղղությամբ
Ապրիլ 14, 2016 12:57Հալեպում զինյալ ահաբեկչական խմբավորումները խախտել են զինադադարը՝ տասնյակ հրթիռներ արձակելով քաղաքի տարբեր շրջանների վրա. հայտնում է Բերիո լուրերի ֆեյսբուքյան էջը։
-
Սիրիայում ամփոփում են խորհրդարանական ընտրությունների արդյունքները
Ապրիլ 14, 2016 07:12Սիրիայում տեղի ժամանակով կեսգիշերին փակվել են ընտրատեղամասերը, սկսվել է քվեների հաշվարկը: Այս մասին հաղորդում է Սիրիայի պետական ՍԱՆԱ գործակալությունը՝ վկայակոչելով Ընտրությունների հարցով բարձրագույն դատական կոմիտեի տեղեկատվությունը: Ավելի վաղ քվեարկությունը երկարաձգվել էր 5 ժամով՝ կապված ընտրողների բարձր ակտիվության հետ: