Թեհրան - Բաքու, քաղաքական-ռազմական համագործակցության պայծառ հորիզոններ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i103334-Թեհրան_Բաքու_քաղաքական_ռազմական_համագործակցության_պայծառ_հորիզոններ
ԻԻՀ-ի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը և Ադրբեջանի պաշտպանության նախարարը ռազմական և պաշտպանական համաձայնագիր են ստորագրել:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 17, 2019 12:16 Asia/Tehran
  • Թեհրան - Բաքու, քաղաքական-ռազմական համագործակցության պայծառ հորիզոններ

ԻԻՀ-ի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը և Ադրբեջանի պաշտպանության նախարարը ռազմական և պաշտպանական համաձայնագիր են ստորագրել:

Համաձայնագիրը ստորագրվել է չորեքշաբթի օրը՝ ԻԻՀ-ի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բրիգադային գեներալ Մոհամմեդ Բաղերիի Բաքու կատարած այցի ընթացքում Ադրբեջանի նախագահի և ՊՆ-ի հետ հանդիպումից հետո: 

Իրանի ու Ադրբեջանի  ռազմական և պաշտպանական համաձայնագրի կարևորագույն կետերն են՝ լոգիստիկանակ ու ուսոցողական տարբեր ոլորտներում համագործակցությունը և ռազմական գործողությունների փորձերի փոխանակումը: Գեներալ Բաղերին հույս է հայտնել, որ մեծ քայլ կարվի Թեհրան-Բաքու ռազմական ու պաշտպանական համագործակցությունների ոլորտում: 

Ադրբեջանի ՊՆ Զաքեր Հասանովն ասել է.«Գեներալ Բաղերիի Բաքու կատարած այցից հետո, ռազմական ոլորտում երկու երկրի համագործակցությունները կհասնեն բարձրագույն մակարդակի»:

Իրանի ու Ադրբեջանի միջև ռազմական ու պաշտպանական ոլորտում համաձայնության կնքումը խոսում է երկու երկրի միջև հարաբերությունների ընդլայման մասին, ինչը վկայում է բազմակողմ հարաբերությունների ընդլայման հարցում Իրանի ու Ադրբեջանի ղեկավարների մոտ առկա կամքի մասին:

Մշակութային, կրոնական, դավանաբանական ու լեզվի ընդհանրության բերումով, Ադրբեջանը Իրանին մոտ կանգնած երկրներից է և այդ իսկ պատճառով երկու երկրները լավ հարաբրություններ ունեն: Անցնող 5 տարիների ընթացքում, Իրանի նախագահ Հասան Ռոհանին ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 12 հադիպում են ունեցել և սա խոսում է համագործակցությունների առավել ընդլայնման հարցում առկա կամքի մասին: 

Իրանը և Ադրբեջանը տարբեր ոլորտնեում համատեղ շահեր ունեն և տարբեր, այդ թվում՝ պաշտպանական ու ռազմական ոլորտներում համագործակցության ուղղությամբ համատեղ քայլերը, խոսում են Թեհրան-Բաքու բարեկամական խորը հարաբերությունների մասին: Պաշտպանական ու ռազմական ոլորտներում Թեհրան-Բաքու համագործակցությունը լրացնում է կողմերի քաղաքական ու տնտեսական համագործակցությունները: Կողմերը ջանքեր են գործադրում, որպեսզի տարբեր բաժիններում առավել խորացնեն համագործակցություների մակարդակը

Հյուսիս-հարավ միջանցքի նկատմամբ Իրանի ու Ադրբեջանի աշխարհագրական դիրքի բերումով, երկու երկիրը հայտնվել են Հնդկական օվկիանոսից մինչև Եվրոպայի սահմանները տրասպորտային ռազմավարական ճանապարհում:

Թհրանում Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օկտայ Ասադովի հետ հանդիպման ընթացքում, Իրանի նախագահ Հասան Ռոհանին տրասպորտային ոլորտում կարևոր քայլ է համարել Աստարա-Աստարա և Ռաշտ-Աստարա երկաթգծերի միացման հարցով տարված ջանքերը: Ռոհանին ասել է.«Հյուսիս-հարավ միջանցքի լիովին գործադրմամբ Օմանի ծովը, Հնդկական օվկիանոսը և միանալու են Ադրբեջանին, Ռուսաստանին, Սև ծովին, Արևելյան ու Հյուսիսային Եվրոպային»:

Իրանի ու Ադրբեջանի հարաբերություննեը մեծ նշանակություն ունեն, քանի որ դրանց արմատները սերում են մշակութային, լեզվական, պատմական ու քաղաքակրթական ընդհանրություններից:

Քաղաքական կառուցողական ու դրական համագործակցությունների շնորհիվ, Թեհրանն ու Բաքուն ռազմական ու պաշտպանական համատեղ համագործակցությունների փորձ են ձեռք բերում, որի առաջին քայլը կատարվել է այդ ոլորտում ստորագրված համաձայնությամբ:

Իրանը տարածաշրջանի ու իր հարևանների կայունությունն ու անվտանգությունն իր կայունությունն ու անվտանգությունն է համարում  և այս մոդելի շրջանակներում է նկարագրում հզոր տարածաշրջանի հեռանկարը: Անկասսկած, Իրանի ու Ադրբեջանի ռազմական ու պաշտպանական ոլորտի համագործակցությունը, երկու երկրի շահերը ապահովելուց բացի, տարածաշրջանային անվտանգության դասավորումներն առավել կայուն ու անկախ կդարձնի: