Վարշավայի կոնֆերանսին Մոգերինիի չմասնակցելը, կրկնակի պարտություն ԱՄՆ-ի համար
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i103506-Վարշավայի_կոնֆերանսին_Մոգերինիի_չմասնակցելը_կրկնակի_պարտություն_ԱՄՆ_ի_համար
Հակաիրանական դիրքորոշման շրջանակներում ԱՄՆ-ը մեծ ջանքեր է գործադրել, որպեսզի կազմակերպի կոնֆերանս՝ Իրանի դեմ միջազգային կոնսենսուսի հասնելու նպատակով:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 21, 2019 17:20 Asia/Tehran
  • Վարշավայի կոնֆերանսին Մոգերինիի չմասնակցելը, կրկնակի պարտություն ԱՄՆ-ի համար

Հակաիրանական դիրքորոշման շրջանակներում ԱՄՆ-ը մեծ ջանքեր է գործադրել, որպեսզի կազմակերպի կոնֆերանս՝ Իրանի դեմ միջազգային կոնսենսուսի հասնելու նպատակով:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտնել է փետրվարի 13-ին և 14-ին Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում հակաիրանական նիստի անցկացման մասին: Նիստին հրավիրվել են 70 երկրների ներկայացուցիչներ: 

Չնայած այն հանգամանքին, որ ԱՄՆ-ը Արևելյան Եվրոպայում  իր ամենամոտ դաշնակից  Լեհաստանին  է ընտրել  որպես համաժողովի անցկացման վայրը, սակայն հակաիրանական գագաթնաժողովի վերաբերյալ եվրոպական երկրների և Եվրամիության արձագանքը բացասական է եղել:

ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարը հայտարարել է, որ չի մասնակցի Լեհաստանի գագաթնաժողովին: Երկու շաբաթ առաջ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպոն հայտարարեց, որ Վարշավայում տեղի է ունենալու հանդիպում, որում պետք է քննարկվեն Իրանի հրթիռային և տարածաշրջանային գործողությունները: Թեև Միացյալ Նահանգները հայտարարել է, որ հանդիպմանը ներկա են լինելու տասնյակ երկրների արտաքին գործերի նախարարներ, վերջին օրերին զեկույցներ են հրապարակվել այն մասին, թե երկրներից շատերը հրաժարվել են մասնակցել գագաթնաժողովին կամ նրանց ներկայությունը ավելի ցածր մակարդակի վրա է լինելու:

ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին  Բրյուսելում հայտարարել է, որ  Վարշավայի նիստին մասնակցելու փոխարեն, կմասնակցի Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայում կայանլիք Աֆրիկյան միության գագաթաժողովին:

Չնայած Վարշվինայի կոնֆերանսին չմասնակցելու Մոգերինիի արդարացումն իր պլանավորված այցն է Աֆրիկա, սակայն ակնհայտ է, որ նա կոնֆերանսի մասին հիմնականում չի հոգում և նիստին մասնակցելը համարում Վաշինգտոնի հակաիրանական մոտեցմամբ: 

Ավելի վաղ հաղորդվել էր նաև, որ Ֆրանսիան, հավանաբար, արտգործնախարարից ավելի ցածր մակարդակի վրա է մասնակցելու Վարշավայի գագաթնաժողովին:  

Գերմանիան և Բրիտանիան չեն որոշել մասնակցել հանդիպմանը: Սա ցույց է տալիս, որ Եվրոպական Եռյակը (Գերմանիան, Ֆրանսիան և Բրիտանիան), Եվրամիության հետ միասին, չեն հետևում Վաշինգտոնում հակաիրանական միջոցառումներին:

Միացյալ Նահանգները միշտ էլ քննադատել է Թեհրանի տարածաշրջանային քաղաքականությունը: Պոմպեոն հայտարարել է, որ  կոնֆերանցը նպատակ ունի նպաստել Մերձավոր Արևելքում կայունության և ազատության հաստատմանը Իրանի տարածաշրջանային ազդեցության դեմ: Այնուամենայնիվ, այն երկրները, որոնք պետք է մասնակցեին այս համաժողովին, բազմազան անհամաձայնություններ ունեն և անհավանական է համաձայնության գալ Վաշինգտոնի հակաիրանական ցանկությունների վերաբերյալ:  

Իրանի արտգործնախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը Վարշավայի կոնֆերանսի մասնակիցներին հիշեցրել է, որ «նրանք, ովքեր մասնակցել են հակաիրանական վերջին շոուին, կամ մեռած են կամ պատվազրկվել են կամ մեկուսացված են և  Իրանն ավելի քան երբևէ  ուժեղ է»: