Լեհաստանի արտգործնախարարը կասկած է հայտնել Վարշավայի կոնֆերանսի հաջողության կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i103539-Լեհաստանի_արտգործնախարարը_կասկած_է_հայտնել_Վարշավայի_կոնֆերանսի_հաջողության_կապակցությամբ
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն որոշ ժամանակ առաջ տեղեկացրեց Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում հակաիրանական նիստ գումարվելու մասին: «Միջին Արևելքի ապագան» խորագրով այս նիստը գումարվելու է փետրվարի 13-ին և 14-ին: Չնայած նրան, որ ԱՄՆ-ն տեղեկացրել է այդ նիստին տասնյակ երկրների ԱԳ նախարարների մասնակցության մասին, շատ երկրներ վերջին օրերին հայտարարել են, որ չեն մասնակցելու նիստին:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 22, 2019 12:22 Asia/Tehran
  • Լեհաստանի արտգործնախարարը կասկած է հայտնել Վարշավայի կոնֆերանսի հաջողության կապակցությամբ

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն որոշ ժամանակ առաջ տեղեկացրեց Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում հակաիրանական նիստ գումարվելու մասին: «Միջին Արևելքի ապագան» խորագրով այս նիստը գումարվելու է փետրվարի 13-ին և 14-ին: Չնայած նրան, որ ԱՄՆ-ն տեղեկացրել է այդ նիստին տասնյակ երկրների ԱԳ նախարարների մասնակցության մասին, շատ երկրներ վերջին օրերին հայտարարել են, որ չեն մասնակցելու նիստին:

Ռուսաստանն այսօր Սիրիայում և Միջին Արևելքում գլխավոր դերակատարներից է համարվում  և բնականաբար այս համագումարում առանց Մոսկվայի մասնակցության, ամերիկացի պաշտոնատարներն անկարող են հայտարարել, թե կոնֆերանսում միջազգային համակարծություն է եղել Իրանի տարածաշրջանային ազդեցությանն ու քաղաքականություններին դիմակայելու հարցում:

Այդ մասին խոստովանել է անգամ Լեհաստանի կառավարությունը, որն ԱՄՆ-ի հետ քայլ պահելով հյուրընկալելու է այդ կոնֆերանսը:

Մոսկվան չի մասնակցելու ԱՄՆ-ի կողմից նախագծված հակաիրանական նիստին:

Լեհաստանի ԱԳ նախարարը ցավ հայտնելով այն կապակցությամբ, որ Ռուսաստանը չի մասնակցելու Վարշավայի նիստին, ասաց. «Մոսկվայի բացակայությամբ չի կարելի այս նիստի հաջողության հետ հույսեր կապել»

Լեհաստանի ԱԳ նախարար Յացեկ Չապուտովիչն ասել է. «Ռուսաստանը Միջին Արևելքի զարգացումների հետ կապված կարևոր դերակատարություն ունի և Վարշավայում փետրվարին գումարվելիք նիստին առանց Մոսկվայի  մասնակցության չի կարելի դրանից հաջողության ակնկալիք ունենալ»:

Թվում է, թե Լեհաստանը  Արևելյան Եվրոպայում ու Եվրամիությունում որպես ԱՄՆ-ի գլխավոր դաշնակիցը, այժմ մտադիր է իրագործել ԱՄՆ-ի նախագիծը՝ Վաշինգտոնի Միջին Արևելյան քաղաքականության շրջանակում: Լեհաստանի վարչապետն ասել է.«Միջին Արևելքի հարցում, Եվրամիությունն անկարող է դեմ լինել ԱՄՆ-ին»:

Ավելի վաղ, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Մոսկվան Վարշավայի նիստին մասնակցելու հրավեր է ստացել, սակայն կասկածում է, որ այդ նիստը կարող է նպաստել տարածաշրջանային հարցերի կարգավորմանը:

Ռուսաստանի հայեցակետով, Վաշինգտոնի և Թել Ավիվի նպատակն է այս կոֆերանսի միջոցով սրել հակաիրանական մթնոլորտը, որպեսզի այդպիսով ԱՄՆ-ը կարողանա հակաիրանական շրջափակումները խստացնելով և փոփուկ ուժ կիրառելով, սահմանափակել տարածաշրջանում Իրանի ներկայությունն ու ազդեցությունը:

Բնականաբար, ներկայումս ԱՄՆ-ի գլխավոր նպատակն է Իրանին պարտադրել դուրս գալ Սիրիայից: Ավելի վաղ ևս  ամերիկացի ավագ պաշտոնատարներն, այդ թվում՝ Սպիտակ Տան ազգային անվտանգության խորհրդական՝ Ջոն Բոլթոնը, կարևորել էին այդ հարցը:

Սիրիայի ներքին պատերազմում Իրանի որոշիչ դերը զայրացրել է Արևմուտքին և նրա արաբ դաշնակիցներին ու Իսրայելին: Չնայած  ԱՄՆ-ի ու Իսրայելի քաղաքական ու քարոզչական պատերազմին և ճնշումներին, որոնց նպատակն է Իրանին ստիպել դուրս գալ Սիրիայից, նրանք ձախողել են այդ հարցում: Արևմուտքն ու Իսրայելը շատ են փորձել հոգեբանական պատերազմով և քաղաքական երկխոսությամբ, փոխել Ռուսաստանի դիրքորոշումը  Սիրիայում Իրանի ներկայության մասին: Սակայն Ռուսաստանը կարևորում է հատկապես ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում Սիրիայում Իրանի դերակատարությունը:

Վարշավայում կայանալիք հակաիրանական նիստին Ռուսաստանի չմասնակցելը ծանր հարված է այդ նիստի հեղինակությանն ու արդյունքներին: