Մամուլի տեսություն 03-03-2019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i105016-Մամուլի_տեսություն_03_03_2019
Այսօր իրանական մամուլի ուշադրության կենտրոնում են եղել FATF-ի օրինագծի վերաբերյալ Իրանի համակարգի նպատակահարմարությունը բնորոշող ժողովի որոշման կայացման հետաձգումը և Ալժիրում ընթացող բողոքի ակցիաները։
(last modified 2026-05-03T14:26:07+00:00 )
Մարտ 03, 2019 13:03 Asia/Tehran
  •  Մամուլի տեսություն 03-03-2019

Այսօր իրանական մամուլի ուշադրության կենտրոնում են եղել FATF-ի օրինագծի վերաբերյալ Իրանի համակարգի նպատակահարմարությունը բնորոշող ժողովի որոշման կայացման հետաձգումը և Ալժիրում ընթացող բողոքի ակցիաները։

Քեյհան

FATF-ն ի՞նչ լեզվով պետք է ասի, որ չի ձգտում Իրանի լիակատար շրջափակմանը

Մարտի 2-ին գումարված նիստում Իրանի համակարգի նպատակահարմարությունը բնորոշող ժողովի  անդամների բանակցությունները մնացին անավարտ և  որոշում չկայացավ «Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ» պայքարի կոնվենցիային (Պալերմոյի կոնվենցիա) միանալու օրինագծի վերաբերյալ։ 

Նախատեսվում է Իրանի համակարգի նպատակահարմարությունը բնորոշող ժողովի  առաջիկա նիստում որոշում կայացնել Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (Պակերմոյի կոնվենցիա) և   Ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին կոնվենցիային (CFT) միանալու երկու օրինագծերի վերաբերյալ։

 

Ջոմհուրի Էսլամի օրաթերթ

Միացյալ Նահանգները երկու նոր ռազմաբազա է կառուցել Իրաքի արևմուտքում

Իրաքից ամերիկյան զորքերին դուրս անելու այդ երկրի քաղաքական խմբակցությունների ջանքերին զուգահեռ, իրազեկ աղբյուրները հաղորդել են, որ ամերիկացիներն Ալ-Անբար նահանգում երկու նոր ռազմաբազա են կառուցել։

 

Մարդոմսալարի օրաթերթ

Իրանն աշխարհի  խոշորագույն գազադաշտում արդյունահանման մրցության հաղթողն է

Հարավային Փարս հանքավայրը Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո, արդյունաբերության զարգացման խորհրդանիշներից է  համարվում։ Իրանի 11-րդ և 12-րդ կառավարությունների օրոք, հարավային Փարս հանքավայրն արագ տեմպերով զարգացել է, և գազի այս հսկայական հանքավայրի շահագործման առումով  գերազանցել է Կատարին։ Անցած տարիներին փորձագետների մտահոգություններից մեկը Հարավային Փարս համատեղ գազադաշտից Կատարի առավելագույն արդյունահանումն էր և Իրանի զիջելն այդ ոլորտում։

 

Քեյհան օրաթերթ

ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի բանակցությունները լայն արձագանք  են գտել լրատվամիջոցներում

Հղում անելով Վաշինգտոն Պոստ թերթին, Քեյհան օրաթերթը գրել է․«Թրամփը ընկավ Կիմ Չեն Ընի թակարդը»։

 

Մարդոմսալարի օրաթերթ

 Ալժիրի հույսը՝  նախագահ Աբդոլազիզ Բուտեֆլիղայի մահն է

Ալժիրի խոշոր քաղաքներում տասնյակ հազարավոր ցուցարարներ բողոքում են 81-ամյա նախագահ Աբդոլազիզ Բութաֆլիղայի դեմ, որը 20 տարի երկիրը ղեկավարելուց հետո պատրաստվում  է ընտրվել նաև 5-րդ անգամ: Սակայն Շվեյցարիայից ստացված տեղեկությունների համաձայն՝ Ալժիրի նախագահի առողջական վիճակը ծանր է։

Նշենք ,որ  նա գտնվում է Ժնևի հիվանդանոցներից մեկում։

Մայրաքաղաք Ալժիրում ոստիկանները ցուցարարներին ցրելու համար արցունքաբեր գազ են կիրառել: Ակցիայի մասնակիցները և իրավապահները միմյանց վրա քարեր ու նռնակներ են նետել:

Վերջին ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ Ալժիրում հակակառավարական ակցիաների ժամանակ տեղի ունեցած բախումների հետևանքով մեկ մարդ է սպանվել, առնվազն 63-ը՝ վնասվածքներ ստացել: Ոստիկանությունը 45 մարդու է ձերբակալել: Ալժիրում նախագահ պետք է ընտրեն ապրիլի 18-ին։

 

Ջոմհուրի Էսլամի օրաթերթ

Ընդամենը Մեկ քայլ է մնացել Իրանի երկաթուղային ճանապարհով Հնդկաստանի ու Ռուսաստանի միանալուն

Ղազվին-Ռաշտ երկաթգիծն առաջիկա օրերին շահագործման է հանձնվելու։ Նախագծի 17-ամյա ընդհատումից հետո, վերջապես Իրանի տարածքով «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքն իրականություն է դառնում։

«Հյուսիս-Հարավ» միջազգային նախագծի վերաբերյալ  Մոսկվան, Նյու Դելին և Թեհրանը համաձայնագիր են ստորագրել 2000 թվականի սեպտեմբերի 12-ին՝ Սանկտ Պետերբուրգում։ Նախագիծը խթանելու  է  առևտրատնեսական համագործակցության զարգացմանը և ենթահող է ստեղծելու Իրանի տարածքով Հնդկաստանի և Եվրոպայի  միջև տարանցիկ երթուղիների կրճատման համար։

 

Ալիք օրաթերթ

 

Հերվիկ Յարիջանյանը՝ Թեհրանի առևտրի պալատի անդամ

Մարտի 2-ին տեղի է ունեցել Թեհրանի առևտրի, արդյունաբերության, հանքարդյունաբերության և գյուղատնտեսության պալատի ընտրությունը, որում բացարձակ հաղթանակ է տարել «Հանուն վաղվա օրվա դաշինք»-ը:

Դաշինքի բոլոր 40 անդամներին հաջողվել է մուտք գործել Թեհրանի առևտրի պալատի չորս՝ առևտրի, արդյունաբերության, հանքարդյուանբերության եւ գյուղատնտեսության բաժիններում:

Ուրախությամբ տեղեկացանք, որ Թեհրանի առևտրի պալատի արդյունաբերության բաժնում ընտրվել է նաև իրանահայ ճանաչված գործարար Հերվիկ Յարիջանյանը, որը ստացել է 1368 ձայն:

 

Aravot.am

Իրանագետ «Առանցքային է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ ՀՀ-ն ցանկանում է միջնորդի դեր ստանձնել Իրան-ԵԱՏՄ հարաբերություններում».Իրանագետ

«Կարեւոր է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ ՀՀ-ն ցանկանում է միջնորդի դեր ստանձնել Իրան-ԵՏՄ հարաբերություններում: Դեռեւս մեկ տարի առաջ կնքվեց Իրան-ԵՏՄ ազատ առեւտրի համաձայնագիրը, որը վավերացման փուլում է: Սա, ՀՀ իշխանությունների կարծիքով, կմեծացնի երկկողմ ապրանքաշրջանառության ծավալները»,-«Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ»-ում Նիկոլ Փաշինյանի՝ Իրան կատարած այցի մասին քննարկման ժամանակ հայտարարեց իրանագետ Արմեն Վարդանյանը: Նա փաստեց, որ Իրանը վարում է սեփական արտադրանքը պաշտպանելու քաղաքականություն, այդ պատճառով բարձր մաքսատուրքեր է սահմանում դրսից ներկրվող, այդ թվում՝ հայաստանյան ապրանքների վրա. «Այս համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո, երբ ԵՏՄ բոլոր երկրները վավերացնեն այն, շատ ապրանքներ գրեթե զրոյական մաքսատուրք կունենան: Սա նշանակում է, որ ՀՀ-ն եւս որոշակի հնարավորություններ կստանա դեպի Իրան արտահանումն ավելացնելու համար»: Փորձագետը նշանակալի համարեց նաեւ Փաշինյանի այն հայտարարությունը, որ ՀՀ-ն կարող է տարանցիկ երկիր լինել իրանական գազի համար. «Եթե հաջողվի այդ ծրագիրն իրականացնել, կհասնենք նրան, որ Վրաստանում կթուլանան ադրբեջանական «Սոկար» ընկերության տնտեսական եւ քաղաքական դիրքերը: Ամեն ինչ չէ, որ մեզանից է կախված: Դեռ պարզ չէ՝ Իրանն ու Վրաստանը գազի գնի շուրջ կգա՞ն համաձայնության: Ռուսաստանի գործոնն էլ չմոռանանք: Այդ երկրին են պատկանում ՀՀ գազային ենթակառուցվածքները: Կարծում եմ՝ Փաշինյանն արդեն ամեն ինչ համաձայնեցրել է Ռուսաստանի հետ, եւ վերջինս դեմ չի լինի, որպեսզի իրեն պատկանող գազամուղով ՀՀ-ն դեպի Վրաստան իրանական գազ արտահանի: Սրանում նաեւ Ռուսաստանը տնտեսական շահ կունենա»: