Մամուլի տեսություն 7/3/2019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i105161-Մամուլի_տեսություն_7_3_2019
Այսօր իրանական մամուլի ուշադրության կենտրոնում են եղել Հանոյում Միացյալ Նահանգների հետ բանակցությունների ձախողումից հետո Հյուսիսային Կորեայում հրթիռային կայանի կառուցումը, իսլամական հեղափոխության Գերագույն առաջնորդի շեշտադրումը շրջակա միջավայրի եւ բնական ռեսուրսների կարեւորության վրա, ինչպես նաեւ Իրանի Ղազվին-Ռաշտ երկաթուղու բացումը եւ նրա դերը տարածաշրջանային առեւտուրի համար:
(last modified 2026-05-03T14:26:07+00:00 )
Մարտ 07, 2019 12:14 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 7/3/2019

Այսօր իրանական մամուլի ուշադրության կենտրոնում են եղել Հանոյում Միացյալ Նահանգների հետ բանակցությունների ձախողումից հետո Հյուսիսային Կորեայում հրթիռային կայանի կառուցումը, իսլամական հեղափոխության Գերագույն առաջնորդի շեշտադրումը շրջակա միջավայրի եւ բնական ռեսուրսների կարեւորության վրա, ինչպես նաեւ Իրանի Ղազվին-Ռաշտ երկաթուղու բացումը եւ նրա դերը տարածաշրջանային առեւտուրի համար:

«Մարդոմսալարի» օրաթերթ

Չորեքշաբթի օրն Իրանի իսլամական հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի ներկայությամբ  Բարան քաղաքում տեղի է ունեցել Ղազվին-Ռաշտ երկաթգծի բացումը:

 

 

 

«Քեյհան» օրթերթ

Եվրոպա. Մենք ցավում ենք  Միացյալ Նահանգները լքել է ՀԳՀԾ-ն , սակայն Իրանը պարտավոր է կատարել իր պարտավորությունները:

 

«Մարդոմսալարի» օրաթեթերթ

Բնության պաշտպանությունը պետք է իր ուրույն տեղը գտնի հասարակական մշակույթում:

Ծառատունկի օրվա և բնական ռեսուրսների շաբաթվա առիթով, Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը չորեքշաբթի օրը երկու ծառ է տնկել:

 

«Աֆթաբե Յազդ»

ԱՄՆ-ի հանրապետականների նոր երազանքն Իրանի վերաբերյալ

ԱՄՆ սենատոր Ջիմ Ինոֆը վերջերս խոսել է Իրանի մասին եւ պաշտպանել Թրամփի քաղաքականությունը Իրանի կապակցությամբ:

Հանրապետական սենատորը կոնգրեսին կոչ է արել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից Դոնալդ Թրամփի պարտադիր դուրս գալը օրենք դարձնել,  որպեսզի ապագա նախագահը ևս  չկարողանա վերադառնալ այս համաձայնագրին:

ԱՄՆ-ի կոնգրեսի զինված ուժերի հանձնաժողովի նախագահն  հայտարարել է, որ պետք է ձեռնարկել քայլեր, որոնց արդյունքում, ԱՄՆ-ի կողմից  Իսրայելի բանակին ցուցաբերվող աջակցությունը, ինչպես նաեւ  ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալը դառնան օրենք:

Նրանք ուզում են Դոնալդ Թրամփիի գործողությունը կապել ԱՄՆ-ի ազգային պաշտպանական օրենքին, որպեսզի 2020 թ-ից հետո Թրամփի բացակայության պատճառով խոչընդոտ ստեղծել ՀԳՀԾ-ի համար:

Իհարկե, այս խմբակցությունը այդ պահանջները բավարարելու համար կանգնած է  է բազմաթիվ խնդիրների առջև, եւ օրենքը հաստատելու համար  պետք է անցնի Սենատում եւ Կոնգրեսում որոշ հանրապետականների և դեմոկրատականների պատնեշից:

Ակնհայտորեն, դեմոկրատները դեմ կլինեն օրինագծին, եւ նույնիսկ ավելի վաղ դեմոկրատների ազգային հանձնաժողովը հավանություն տվեց ԱՄՆ-ի վերադարձը ՀԳՀԾ-ին դեմոկրատական նախագահ ընտրվելու դեպքում:

 

«Համդելի» օրաթերթ

Վեյետնամի հանդիպումից հետո Միացյալ Նահանգների եւ Հյուսիսային Կորեայի միջեւ լարվածության ավելացումը, Հանոյի հետցնցումները

Վիետնամում ԱՄՆ-ի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդների անավարտ հանդիպումից մի քանի օր անց, երկու կողմերն այժմ ցույց են տալիս շրջադարձի պատրաստակամության նշաններ:

Ամերիկյան կողմում, նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը պաշտոնապես հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները կարող են խստացվել: համաձայն Հարավային Կորեայի, Հյուսիսային Կորեան,մտադիր է ոչնչացնել հրթիռային կայքերը բանակցային գործընթացի սկզբում:

 

«Քեյհան» օրաթերթ

Պենտագոնի դերը ԱՄՆ-ի տնտեսությունում, ըստ տվյալների և թվերի

Պենտագոնը  շատ ուժեղ ազդեցություն ունը ԱՄՆ-ի տնտեսության վրա և Պենտագոնին կարելի է համարել ամերիկյան տնտեսության հիմնական սյունը: Ներկայումս Պենտագոնի համար գործում են 15 խոշոր ընկերություններ, եւ ոչ մի փորձագետ չի կարող թաքցնել այդ ռազմական հաստատության դերը ամերիկյան տնտեսությունում:

 

«Համդելի» օրաթերթ

Նախագահը տարեվերջին խոսեց Թրամփի կառավարության հետ տնտեսական պատերազմի մասին:

 

tert.am

ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը Մոսկվայում կայացած հայ-ռուսական «Լազարյան ակումբի» նիստի ավարտին անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորմանը:

Զատուլինի կարծիքով՝ ԼՂ հակամարտությունը կարելի է կարգավորել ավելի հեշտ, քան նախկին ԽՍՀՄ տարածքում առկա ցանկացած այլ հակամարտություն:

«Մենք ռազմական ծրագրեր չենք կազմում, ինչ-որ մեկի հաղթանակի կոչեր չենք անում, սակայն ոչ ոք չի կարող տարանջատել Հայաստանի ճակատագիրը Լեռնային Ղարաբաղից: Մենք չենք հեռացնի Լազարյան ակումբի գործունեությունից Արցախի մեր ընկերներին: Դա անթույլատրելի է: Ես անձամբ կողմ եմ այս հակամարտության շուտափույթ կարգավորմանը: Արցախի անկախությունն այլևս հնարավոր չէ ջնջել, իսկ մնացածը կարելի է քննարկել»,- ասել է Զատուլինը:

Գործիչը վստահություն է հայտնել, որ իրավիճակի հնարավոր կարգավորումը կարող է լինել մարտական գործողությունների ժամանակ Արցախի կողմից գրավված շրջանների վերադարձն Ադրբեջանին՝ Բաքվի կողմից հանրապետության անկախության ճանաչման դիմաց:

Նշենք, որ հայ-ռուսական «Լազարյան ակումբի» երկրորդ նիստն անց է կացվել Մոսկվայում մարտի 5-6-ը:

 

Տնտեսական աճը, կայուն եւ արագ զարգացումը աղքատությունը հաղթահարելու հիմնական գործիքներն են. Արմեն Սարգսյան

 

Տնտեսական աճը, կայուն եւ արագ զարգացումը երկրում աղքատությունը հաղթահարելու հիմնական գործիքներն են: Այս մասին այսօր՝ մարտի 6-ին, ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոյի հետ հանդիպման ժամանակ։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի եւ Համաշխարհային բանկի փոխգործակցության օրակարգի մի շարք հարցերի:

Ընդգծելով Համաշխարհային բանկի հետ արդյունավետ փոխգործակցությունը՝ Հանրապետության նախագահը նշել է, որ միջազգային ֆինանսական կառույցների` ՀԲ-ի հետ աշխատանքը շատ կարեւոր է մեր երկրի համար: Նախագահի խոսքով՝ տնտեսական աճը, կայուն եւ արագ զարգացումը երկրում աղքատությունը հաղթահարելու հիմնական գործիքներն են: Համաշխարհային բանկի հետ իրականացվող համատեղ ծրագրերը պետք է միտված լինեն առկա խնդիրների լուծմանը այդ գործիքների միջոցով:

 

armedia.am

Հեռահաղորդակցության չինական Huawei ընկերությունը հայց է ներկայացրել Տեխասի շրջանային դատարան ԱՄՆ կառավարության դեմ:

Նշվում է, որ հայցը կապված է ամերիկյան պետական մարմիններում ընկերության սարքավորումներն արգելելու, ինչպես նաև  Huawei-ի հետ գործարքներ կնքող ընկերություններին սուբսիդավորում և վարկեր չտրամադրելու վերաբերյալ ամերիկյան իշխանությունների որոշման հետ:

Ընկերությունում պնդում են, որ իրենք դիմում են իրավական միջոցների, քանի որ  ԱՄՆ իշխանությունները չեն կարողացել ներկայացնել Huawei-ի արտադրանքի օգտագործման արգելքի հիմնավորումներ: