Մամուլի տեսություն 14- 03 - 2019
Այսօրվա իրանական մամուլի ուշադրության կենտրոնում է եղել Իրանի նախագահի հանդիպումը Իրաքի շիաների առաջնորդ Այաթոլլա Սիստանիի հետ:
«Քեյհան» օրաթերթ
Ամերիկայի զայրույթը ԻԻՀ նախագահի Իրաք կատարած այցի վերաբերյալ
Չորեքշաբթի օրը, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիին Իրաքում հանդիպել է այդ երկրի շիաների հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Սիսթանիի հետ: Ռուհանիի այցը Իրաք, բացի այն, որ չեզոքացրեց թշնամիների և տարածաշրջանի խառնակիչների պլանները, հստակ ուղերձ է եղել պատժամիջոցների գործադրողներին: Ուղերձն ընդգծում է, որ այսօրվա աշխարհում ոչ մի իշխանություն ի վիճակի չէ Իրանի Իսլամական Հանրապետության նման ազդեցիկ երկրին դնել տնտեսական պաշարման մեջ:
Բավական է համեմատել Ռոհանիի ներկայությունը Իրաքում Թրամփի երեք ժամվա գաղտնի ներկայության հետ Իրաքում, որպեսզի ավելի հստակ հասկանանք Իրանի հարցերով ԱՄՆ-ի ներկայացուցչ Բրայան Հուքի դիտողությունների իմաստը: Բրայան Հուքը, հակադարձելով Ռոհանիի Իրաք կատարած այցին, ասել է, որ Իրանը ցանկանում է Իրաքը դարձնել իր նահանգներից մեկը: Նա հավելել է, որ Իրանը ցանկանում է Մերձավոր Արեւելքի հյուսիսում զենքի փոխադրման համար կապ ստեղծել:
Աշխարհում շատ քչերը կհավատան Բրայան Հուքի ջղագրգիռ մեկնաբանությունը, որով նա մտահոգություն չի հայտնում ոչ Իրաքի իրավիճակի և ոչ էլ Իրանի կողմից զենք տեղափոխելու վերաբերյալ:
«Խոռասան» օրաթերթ
Շամխանիի սպառնալիքը՝ ռազմավարությունը փոխելու վերաբերյալ
ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին, երկրի հյուսիս-արեւմտյան շրջանի վերջին անվտանգության իրավիճակը քննարկելու խորհրդացական հանդիպման ժամանակ, որը տեղի ունեցավ Ուրմիայումլ Իրանի իսլամական պահակազորի տարածաշրջանային հրամանատար գեներալ-մայոր Մոհամմեդ Փաքափուրի ներկայությամբ, ասել է. «Մենք ուշադիր հետեւում ենք իսլամական Իրանի սահմանների մոտ թշնամիների կողմից ռազմական բազաների ստեղծմանը: Նա հավելել է, որ ցանկացած խմբի կամ երկրի կողմից Իրանի սահմանները խախտելու ցանկացած փորձ, կուղեկցվի ինտենսիվ եւ ագրեսիվ գործողություններով»:
«Քեյհան» օրաթերթ
Վենեսուելայում ԱՄՆ-ի դավադրությունները եւ ԻԻՀ ակտիվ դիվանագիտության անհրաժեշտությունը
Միացյալ Նահանգները Չավեսի և այնուհետեւ Մադուրոյի քաղաքականությունը իր շահերի դեմ է գնահատել եւ վերջին 20 տարիների ընթացքում շատ ջանքեր ու ծախսեր է արել Վենեսուելայի կառավարությունը տապալելու համար:
Վենեսուելայի հետ Թրամփի կառավարությունը հակամարտությունը այժմ հասել է այն փուլին, որ Վաշինգտոնը հովանավորում է Վենեսուելայի ինքնակոչ նախագահ Խուան Գուայդոյին, և նույնիսկ կոչ է արել, որպեսղի բանակը միանա նրան:
Այս դավադրության կարեւոր կետերից մեկը պետք է գտնել ԱՄՆ-ի կողմից նավթային քաղաքականության մեջ անկախ եւ հակաաիմպերիալիստական ու Միացյալ Նահանգների հեգեմոնիայի դեմ հանդես եկող պետությունների նկատմամբ, ինչպիսին է Իրանի Իսլամական Հանրապետությունը:
Վենեսուելան ունի աշխարհի նավթի ամենամեծ պաշարների շուրջ 197 տոկոսը, որը կազմում է 297 միլիարդ բարել, եւ նավթի գների որոշման հիմնական դերակատարներից մեկն է: Մինչդեռ աշխարհի նավթի պաշարների ԱՄՆ-ի բաժինը կազմում է մեկուկես տոկոս: Վենեսուելան այն երկրներից մեկն է, որը կարող է խանգարել ԱՄՆ նավթային քաղաքականությանը: Հետեւաբար, Ամերիկայի կենսական շահերը պահանջում են, որ ընդդիմադիր կուսակցությունները չլինեն Վենեսուելայի իշխանության գլխին:
«Էբթեքար» օրաթեթր
Եվրամիություից համաձայնությամբ հեռանալու Բրիտանիայի պառլամենտի մերժումով, Բրիտանիայի կառավարությունը մտավ ամենամեծ մարտահրավերի մեջ Երկրորդ աշխարհամաշխարհային հետո:
tert.am
ՀՀ օդային տարածքում ժամանակավորապես արգելվել է Boeing B-737-MAX 8 և Boeing B-737-MAX 9 տեսակի օդանավերի շահագործումը
ՀՀ օդային տարածքում ժամանակավորապես արգելվել է Boeing B-737-MAX 8 և Boeing B-737-MAX 9 տեսակի օդանավերի շահագործումը:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ֆեյսբուքյան էջից:
«Հաշվի առնելով Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալության կողմից հրապարակված անվտանգության տեղեկագիրը, ինչպես նաև հաշվի առնելով մի շարք պետությունների` այդ թվում Թուրքիայի և Վրաստանի Օդային տարածքներում Boeing B-737-MAX 8 և Boeing B-737-MAX 9 տեսակի օդանավերի շահագործումը արգելող NOTAM-ները, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն, ուսումնասիրելով ստեղծված իրավիճակը, և համարելով թռիչքային անվտանգությունը որպես առաջնահերթություն, որոշում է կայացրել սույն թվականի մարտի 13-ից մինչև ապրիլի 13-ը արգելել Boeing B-737-MAX 8 և Boeing B-737-MAX 9 տեսակի օդանավերի շահագործումը ՀՀ օդային տարածքում»,- ասված է հայտարարության մեջ:
armedia.am
Եվրախորհրդարանը կոչ է արել կասեցնել Թուրքիայի` ԵՄ անդամակցության գործընթացը
Եվրախորհրդարանը հաստատել է արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի զեկույցը, որով կոչ է արվում Եվրահանձնաժողովին և անդամ երկրներին պաշտոնապես կասեցնել ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները Թուրքիայի հետ:
Հանձնաժողովն իր այդ որոշումը հիմնավորել է այն հանգամանքով, որ Թուրքիայում անտեսվում են մարդու իրավունքները և քաղաքացիական ազատությունները, դատական համակարգը ենթարկվում է ազդեցության, Կիպրոսի, ինչպես նաև մյուս հարևանների հետ խնդիրները լուծված չեն:
Նշենք, որ Եվրախորհրդարանի այս որոշումն իրավական պարտադիր ուժ չունի:
zham.am
Շնորհակալ ենք Հայաստանին. Ռուսաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետը երախտապարտ է
Հայաստանն ակտիվ մասնակցություն է ունեցել Սիրիայում խաղաղ կյանքը վերականգնելու գործին: Այս մասին հայտարարել է ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը:
«Շնորհակալ ենք ձեզ Սիրիայում խաղաղ կյանքը վերականգնելու գործում ներդրում ունենալու համար: Հայաստանն առաջիններից մեկն էր, որ արձագանքեց մեր կոչին ու ակտիվ մասնակցություն ունեցավ Սիրիայում մարդասիրական առաջադրանքները կատարելու գործին»,-ասել է Գերասիմովը:
Ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքերով, Հայաստանը Ռուսաստանի կարևոր գործընկերն է Անդրկովկասում, Հայաստանի հետ համագործակցությունը զարգանում է ինչպես երկկողմ հարաբերությունների ֆորմատով, այնպես էլ միջազգային կառույցների, առաջին հերթին՝ ՀԱՊԿ-ի, շրջանակներում: