Մամուլի տեսություն 18-03-2019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i105520-Մամուլի_տեսություն_18_03_2019
Այսօր իրանական մամուլի գլխագրերը վերեբորւմ էին ԱՄՆ պատժամիջոցների պայմաններում Իրանի գազի արտադրության զգալի աճին, և նովրուզի շեմին տիրող տրամաբրությանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 18, 2019 09:41 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 18-03-2019

Այսօր իրանական մամուլի գլխագրերը վերեբորւմ էին ԱՄՆ պատժամիջոցների պայմաններում Իրանի գազի արտադրության զգալի աճին, և նովրուզի շեմին տիրող տրամաբրությանը:

«Քեյհան» օրաթերթ

Իրանի Հարավային Փարս հանքավայրի չորս նոր բլոկները շահագործման են հանձնվել:

Գազի արդյունահանմանը ավելացվել է օրական 100 մլն խորանարդ մետր

Բուշեհր նահանգում, Իրանի նախագահ Հասան Ռոհանիի ներկայությամբ, շահագործման են հանձնվել Փարս հանքավայրի չորս նոր բլոկները: 

Նավթի նախարարի եւ այս նախագծերի փուլերի ղեկավարները եւ մասնագետները ներկայացրել են գազի արդյունահանման խոշոր համալիրի կառուցման եւ տարբեր ապրանքների արտադրության, ինչպես նաեւ Հարավային Փարսի փուլերի զարգացման ծրագրերը:

Չորս նոր  բլոկներում  կարդյունահանվի  երկու միլիարդ խորանարդ ֆուտ գազ, իսկ դրա վերամշակման ձեռնարկություններում օրական 113 միլիոն խորանարդ մետր հարստացված գազ, 100 միլիոն խորանարդ մետր մեթան գազ, 150 հազար բարել գազախտուցք, 800 տոննա ծծումբ կավելանան Իրանի արդյունահանման ծավալներին:  Տարեկան կարդյունահանվի երկու միլիոն հարյուր հազար տոննա հեղուկացված գազ և երկու միլիոն տոննա էթան, որպես պետրոքիմիական արդյունաբերության հիմնական հումք: Յուրաքանչյուր նախագծի  եկամուտը կկազմի տարեկան 5 մլրդ դոլար:

 

«Մարդոմսալարի» օրաթերթ

Խուճապ  Թել-Ավիվում՝ Թեհրանի ազդեցության կապակցությամբ

Պաղեստինի օկուպացված տարածքներում ընտրությունները դարձել են սիոնիստական ռեժիմում աննախադեպ վեճերի դաշտըառարկան:

Իսրայելի էներգետիկայի նախկին նախարար Գոնեն Սեգոի Իրանի լրտես լինելու հարցը, ավելիէ  սրել իրավիճակը: Թվում է, թե Իսրայելում Թեհրանի ազդեցությունը վախեցրել է Թել Ավիվին:

Կապույտ-սպիտակ կոալիցիայի ավագ անդամ Գեներալ Մուշե Յալունը հերքեել է Իրանի կողմից այդ կոալիցիայի ղեկավարի հեռախոսազրույցների գաղտնալսման մասին լուրը: Սակայն Բենիամին Նեթանյահուն պնդել է, որ Իրանի կառավարությունն աջակցում է  Բանի Գանտզին եւ Յաիր Լապիդին: 

 

«Ջոմհուրի Էսլամի» օրաթերթ

Նոր Զելանդիայում ահաբեկչական գործողությունները դատապարտող բողոքի ցույցեր են տեղի ունենում տարբեր երկրներում

Աշխարհի մի քանի քաղաքներում բողոքի ցույցեր են տեղի ունենցել Նոր Զելանդիայի մզկիթներում տեղի ունեցած  սպանդի դատապարտման նպատակով: Շաբաթ օրը, Ավստրալիայի խոշոր քաղաքներից ՝ Մելբուրնի հազարավոր բնակիչներ, մասնակցել են իսլամաֆոբիայի դեմ կազմակերպված հանրահավաքին:

Այս զանգվածային հանրահավաքը կայացել է ուրբաթ օրը Նոր Զելանդիայում երկու մզկիթների դեմ տեղի ունեցած ահաբեկչական հարձակումներից ու իսլամաֆոբիայի ալիքից հետո:

Աշխարհում կայացող ցույցերի մասնակիցներն իրենց համերաշխությունն են հայտնել մուսուլմաներին և հարգել ահաբեկչության զոհերի հիշատակը:

 

«Իրան» օրաթերթ

Իրանում նոր տարվա տրամադրություն է

Իրանական 1397թ. մոտենում է իր ավարտին և Իրանի տարբեր քաղաքների խանութներում ու շուկաներում նոր տարվա եռուզեռ է: Երկու շաբաթ առաջ Իրանի ժողովրդի գնումների զամբյուղից, բարձր գների հետևանքով  դուրս էին եկել մի շարք ապրանքներ: Սակայն Կառավարության կողմից  գները կառավարելու արդյունքում, շուկաներում ապրանքների գները նվազել են: 

 

«Էբթեքար» օրաթերթ

Վաշինգտոնի և Պեկինի լարվածությունը տնտեսականից անցել է սպառազինությունների արդյունաբերության մրցավազքի

ԱՄՆ-ի  եւ Չինաստանի միջեւ տեղի ունեցող լարվածությունը միջազգային ասպարեզում, անկախ տնտեսական պատերազմից անցել է սպառազինությունների արդյունաբերության մրցավազքի վտանգավոր փուլի: 

 

analitik.am

Էրդողանն Իսրայելի վարչապետին հորդորել է քաշել տղայի ականջները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գազիօսմանփաշա շրջանում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ, դիմելով Իսրայելի վարչապետ Նեթանյահուին, պահանջել է, որ նա քաշի որդու` Յաիրի ականջը: Ավելի վաղ Նեթանյահուի որդին միացել էր Էրդողանի և Նեթանյահուի Twitter-յան բանավեճին»:

Յաիր Նեթանյահուն Twitter-ում գրել էր, որ Ստամբուլը Կոստանդնուպոլիս քաղաքն է, Բյուզանդական կայսրության մայրաքաղաքն ու ուղղափառ քրիստոնյաների կենտրոնը ավելի քան 1000 տարի՝ մինչև թուրքական օկուպացիան: Թուրքիայի նախագահը, ի պատասխան այդ գրառմանը, արձագանքել է հետևյալ կերպ.

«Նեթանյահու, մի հատ քաշի՛ր որդուդ ականջը: Եթե այս հարցում չափն անցնեք, ապա մենք տարբեր դաստիարակչական մեթոդներ ունենք և գիտենք, թե ինչպիսի դաս պետք է տալ  Ձեզ: Սա արդեն Ստամբուլն է»:

 

 

aysor.am

Քննարկվել են մի շարք ոլորտներում հայ-իտալական համագործակցության հնարավորությունները

 

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոյին։

Նախարար Հակոբ Արշակյանն անդրադարձել է հատկապես ճանապարհաշինության ոլորտում երկու երկրների միջև արդեն ձևավորված արդյունավետ համագործակցությանը, ընդգծել այն առաջիկայում ավելի խորացնելու, ինչպես նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործակցություն հաստատելու և ընդլայնելու ցանկությունը։

Հակոբ Արշակյանը, ներկայացնելով հայկական ինժեներական կազմակերպությունների ներուժը, նախանշել է մի շարք ուղղություններ, որոնցում իրատեսական են իտալական ընկերությունների հետ հետագա գործակցության հնարավորությունները արհեստական բանականության, ռոբոտաշինության, առանց վարորդի թեստավորման, թվայնացման և մի շարք այլ ծրագրերում։ 

 

slaq.am

Թբիլիսիում սկսվել են NATO-Georgia Exercise 2019 զորավարժությունները

Վրաստանի պաշտպանության նախարարության շենքում մարտի 18-ին տեղի է ունեցել NATO-Georgia Exercise 2019 բազմազգ հրամանատարաշտաբային զորավարժությունների բացման պաշտոնական արարողությունը, որոնց շուրջ 350 զինծառայողներ կմասնակցեն ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր 24 երկրներից:

Արարողության կադրերն ուղիղ եթերում ցուցադրել է Վրաստանի Հանրային հեռուստատեսությունը:

Գերատեսչությունում հայտնել են, որ «NATO-Georgia Exercise 2019 զորավարժությունները կդառնան երկրորդ բազմազգ վարժանքները Վրաստանում, որոնք կանցկացվեն ՆԱՏՕ-ի հետ երկրի համագործակցության փաթեթի իրագործման շրջանակում, որը 2014 թվականին ընդունվել է Ուելսի գագաթնաժողովում»:

«Առաջին նման զորավարժությունները Վրաստանում տեղի են ունեցել 2016 թվականին, դրանց մասնակցել են 14 երկրների զինված ուժերի ներկայացուցիչներ, ներկայիս վարժանքներին շուրջ 350 զինծառայողներ են մասնակցում ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր 26 երկրներից»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

orer.am

Մի ահաբեկչության քրոնիկոն

Վերջին օրերի համաշխարհային բոլոր լրատվականների առաջնային լուրը կապված էր Նոր Զելադիայի  Քրայսչերչ քաղաքի երկու մզկիթներում տեղի ունեցած միջադեպի հետ: Կատարված հրաձգության հետևանքով զոհվել էր 49 մարդ, կան տասնյակ ծանր վիրավորներ: Ալ Նուր մզկիթի վրա հարձակումն ինտերնետում հեռարձակել է Բրենտոն Տարանտը:

Շոկահարույց տեսանյութում երևում է, որ  նա կրակում է տղամարդկանց, կանանց ու երեխաների վրա: Հարձակումից առաջ Տարանտը հրապարակել է իր մանիֆեստը` «The Great Replacement», որտեղ բազմիցս անդրադառնում է սպիտակ ցեղասպանության գաղափարին: Զելանդիական իշխանությունները նրան սպանության մեղադրանքներ են ներկայացրել: Նշենք, որ 28-ամյա Բրենտոն Տարանտը կալանավորվել է մինչև ապրիլի 5-ը: