Մոգերինին ընդգծել է ԵՄ-ը դեմ է Իսրայելի ինքնիշխանությանը Գոլանի վրա
Մարտի 25-ին, խախտելով միջազգային իրավունքը և ՄԱԿ-ի ու ԱԽ-ի բանաձևերը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընդնունեց որոշում, որով Վաշինգտոնը ճանաչում է Սիրիայի բռնագրավված Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանությունը:
Թրամփի այս քայլը արժանացել է գործողությունը համաշխարհային մասշտաբով լայնածավալ ընդդիմության:
Այս քայլին ոչ միայն ընդիմացել են միջազգային ուժերը, ինչպիսիք են Ռուսաստանը եւ Չինաստանը, այլեւ ԱՄՆ-ի եվրոպական գործընկերները:
Թունիսի լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ֆեդերիկա Մոգրիինին հայտարարել է, որ Եվրամիությունը չի ճանաչում Իսրայելի ինքնիշխանությունը Գոլանի բարձունքների վրա:
Մոգերինին նշել է, որ Եվրամիությունը եւ նրա անդամները միջազգային իրավունքի եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 242 եւ 497 բանաձեւերի համաձայն հետեւողական դիրքորոշում են ընդունել այդ հարցի կապակցությամբ:
1967 թվականի հունիսին արաբների հետ պատերազմի ընթացքում Սիոնիստական ռեժիմը վեցօրյա պատերազմում գրավեց Գոլանի բարձունքները:
Քնեսետը (խորհրդարանը) ռեժիմը 1981 թվականի դեկտեմբերին հաստատեց , իր սահմանների անվտանգության ապահովման եւ ամրապնդման եւ բնակավայրերի տարածման համար այդ տարացքի կցումը Իսրայելին: Իսրայելի Քնեսետի որոշումը երբեք չի ընդունվել ՄԱԿ-ի եւ միջազգային հանրության կողմից:
Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի 242 բանաձեւը բացահայտորեն պահանջում է Գոլանի օկուպացված տարածքներից դուրս բերել Իսրայելի ուժերը:
Անվտանգության խորհուրդը 1981 թ. դեկտեմբերին ընդունված թիվ 497 բանաձեւով հանդես է եկել նաեւ Իսրայելի կողմից Գոլանի բարձրունքների օկուպացիայի դեմ: Իսկ Իսրայելի որոշումը Գոլանի բարձունքներում իր օրենքների և կամքի պարտադրման վերաբերյալ համարվում է միջազգային օրենքների խախտում:
2018 թ. նոյեմբերի 30-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձեւ է ընդունել, որով պահանջել է Գոլանից Սիոնիստական ռեժիմի լիակատար դուրսբերման անհրաժեշտության մասին: Բանաձևում հայտարարվել է, որ Սիրիայի Գոլանայում Իսրայելի գործողությունները անվավեր են եւ չունեն լեգիտիմություն:
Այսպիսով, Մոգերինիի դիրքորոշումը, որպես ԵՄ-ի բարձրագույն պաշտոնյա, սիոնիստական տիրապետության օկուպացիայի չճանաչման վերաբերյալ լիովին համապատասխանում է միջազգային կանոններին եւ չափանիշներին:
Նախքան Մոգերինիի դիրքորոշումը, եվրոպական եռյակը դատապարտել է Թրամփի քայլերը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մարտի 29-ին ասել է, որ օկուպացված Գոլանի բարձունքների վրա Սիոնիստական ռեժիմի ինքնիշխանության ճանաչելը միջազգային իրավունքի դեմ է եւ կարող է հանգեցնել տարածաշրջանային լարվածության:
Եվրամիությունը նման դիրքորոշում է որդեգրել Թրամփի կողմից Երուսաղեմը, որպես Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք ճանաչելու հայտարարությունից հետո, որը հակասում է միջազգային իրավունքին եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերին:
Թրամփի դեմ ուղղված Մոգերինիի վերջին դիրքորոշումը պետք է դիտարկել, որպես Ատլանտիկայի երկու կողմերի միջեւ բաժանման եւ տարաձայնության այլ նշան:
Այժմ Միացյալ Նահանգները կանգնած է շատ բարդ իրավիճակի առջև, որ միջազգային հանրությունը եւ նույնիսկ Վաշինգտոնի եվրոպական գործընկերները միավորված են Գոլանի վերաբերյալ Թրամփի որոշման դեմ:
Շարունակելով այս գործընթացը, դա կուժեղացնի Միացյալ Նահանգների միջազգային մեկուսացումը եւ կխորացնի Եվրոպայի եւ ԱՄՆ-ի միջեւ տարաձայնությունը: