Մամուլի տեսություն 2019-04-11
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i106237-Մամուլի_տեսություն_2019_04_11
Այսօր հինգշաբթի Իրանի մամուլի կարևոր խորագրերն են ԱՄՆ-ի կողմից Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ահաբեկչական խմբերի ցուցակում ներգրավելու և Իրանի հարավային Խոզեսթան նահանգում ջրհեղեղի զսպման ուղղությամբ տարվող ջանքերը:
(last modified 2026-05-03T14:26:07+00:00 )
Ապրիլ 11, 2019 11:08 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 2019-04-11

Այսօր հինգշաբթի Իրանի մամուլի կարևոր խորագրերն են ԱՄՆ-ի կողմից Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ահաբեկչական խմբերի ցուցակում ներգրավելու և Իրանի հարավային Խոզեսթան նահանգում ջրհեղեղի զսպման ուղղությամբ տարվող ջանքերը:

Քեյհան օրաթերթ

 

Մի տատնվեք, փակեք Հորմոզի նեղուցը 

Թրամփիի վերջին որոշումը, Իրանի պահակազորի ուժը ահաբեկչական խմբերի ցուցակում ներգրավելու մասին, չնայած, որ նվազահույն քաղաքական կամ ռազմական նշանակություն չունի, սակայն  առկա փաստերը վկայում են, որ այս որոշումը ընդունվել է իսլամական Իրանին փորձլու նպատակով: Եթե  այս քայլը բախվում է մեր խելացի ու հզոր արձագանքին, մենք պետք է այն համարենք նովրուզի նախաշեմին Իրանին ներկայացված ոսկե եւ բացառիկ հնարավորություն:

 

Խոռասան օրաթերթ

Մարտի  ընթացքում Իրանի նավթի արտահանումը հասել է 1,7 մլն բարելի

Իրանի դեմ ԱՄՆ կողմից պատժամիջոցներ կիրառելուց հետո, նավթի արտահանումը օրական նվազել էր մոտ մեկ միլիոն բարել: S & P Global- ը, ըստ նավթի տանկերի հետեւելու վիճակագրության, հայտարարել է իրանական նավթի արտահանման աճի մասին:

S & P- ի զեկուցում է ասված է, որ Իրանի նավթի արտահանումը մարտին հասել է 1.7 մլն բարելի, ինչը վերջին վեց ամսում ամենաբարձրն է:

 

Համդելի օրաթերթ

Ներքին արձագանքներ Իրանի պահակազորի կորպուսի վերաբերյալ Թրամփի որոշման դեմ

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ հակամարտության եւ երկարատեւ լարվածության մակարդակը, հատկապես ներկայիս կառավարության օրոք հասել է իր ամենաթեժ մակարդակին: Իսլամական պահապանների կորպուսին ահաբեկչական խմբերի ցուցակում ներգրավելու քայլից հետո ԱՄՆ-ի քաղաքականությունը  հանգել է կամ «բանկցություն կամ պատերազմ» մարտավարության: 

Մյուս կողմից, Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ԱՄՆ պատժամիջոցները թիրախավորել են Իրանի տնտեսությունը, որը բացասական ազդեցության է թողել Իրանի ժողովրդի կենցաղի վրա: Այս ճնծումները ավելի են մեծացել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կառավարության ժամանակ և առանց փոխելու որեւէ կողմի վարքագիծը, չի լինի դա լուծել:

 

Էբթեքար օրաթերթ

Սիոնիստական ռեժիմի Խորհրդարանական ընտրությունները ավարտվել է իմաստալից արդյունքներով, Նեթանյահուի փխրուն խորհրդարանական ընտրությունը:

Այն պայմաններում երբԲենիամին Նեթանյահուի կառավարությունը օկուպացված տարածքներում, ինչպես նաեւ Մերձավոր Արեւելքում ավելի ագրեսիվ դիրքորոշում է ընդունել և շուտով մեկնարկելու է Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ Դարի գործարքի պլանը, վեթանյահուն, մի կողմից, մեծապես հովանավորվում է Դոնալդ Թրամփի կողմից , իսկ մյուս կողմից դիմագրավում է ներքին ճգնաժամը: 

 

Քեյհան օրաթերթ

Իրանի Խուզեսթան նահագում Ջրհեղեղին դիմակայլեու համար արտակարգ իրավիճակ է հայտարարվել

Ավելի քան 20 օր է Իրանի տարբեր նահանգներում  ջրհեղեղ է առաջացել, և դեռեւս սպառնում է մարդկանց կյանքը՝ ջրհեղեղից տուժած որոշ տարածքներում, ինչպես Ահվազ եւ Խուզեսթանի այլ քաղաքներում:

 

tert.am

Իտալիայի Պատգամավորների պալատն ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձևը

Իտալիայի խորհրդարանը 382 կողմ ձայնով (պատգամավորների ընդհանուր թիվը 432 է) հավանության է արժանացրել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը: Այս մասին հայտնում է Asbarez գործակալությունը՝ հղում անելով բարերար և հասարակական գործիչ Ալեքքո Պեզիքյանին:

«Քիչ առաջ Իտալիայի Պատգամավորների պալատն ընդունեց նախաձեռնություն, որով կոչ է անում Իտալիայի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը և տալ միջազգային հնչեղություն»,-գրված է Իտալիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում:

Բանաձևն ընդունվել է 382 կողմ, ոչ մի դեմ և 43 ձեռնպահ ձայներով:

Հիշեցնենք, որ Իտալիայի խորհրդարանի Պատգամավորների պալատը Հայոց ցեղասպանոթյան հարցն օրակարգում ներառելու միաձայն առաջարկով էր հանդես եկել նախօրեին: Նշվում է, որ նպատակը «Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելը և դրա միջազգային ճանաչմանը հասնելն» է:

«1973 թ. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն 1915-17 թթ. Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած և 1.5 մլն հայերի կյանքը խլած դեպքերը ընդունել է որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն: Բացի այդ` Եվրոպայի խորհրդարանը, 1987 թվականի որոշմամբ, 1915-17 թթ. դեպքերը ճանաչել է որպես ցեղասպանություն: Նմանատիպ որոշմամբ՝ 2015 թ. բոլոր անդամ երկրներին կոչ էր արվել ճանաչել այն», - նշված է տեքստում:

armedia.am

Ռուսաստանը կրկին ակտիվացնում է միջնորդությունը բանակցային գործընթացում

Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման օրը՝ ապրիլի 15: Ելնելով Փաշինյան-Ալիև վերջին հանդիպման ամփոփումներից՝ տրամաբանական է ակնկալել, որ արտաքին գործերի նախարարները շարունակելու են կարգավորման սկզբունքների և դրանց ընկալումների «պարզաբանման» գործընթացը, ինչպես նաև փորձելու են հստակեցնել բանակցային գործընթացի հետագա ընթացքը:

Սակայն, այս փուլում առավել ուշագրավը հանդիպման ձևաչափն է, մասնավորապես՝ այն, որ հանդիպումը տեղի է ունենալու Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միջնորդությամբ:

Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո սա առաջին հանդիպումն է Ռուսաստանի անմիջական միջնորդությամբ՝ չհաշված Մոսկվայում Ալիևին և Փաշինյանին ծանոթացնելը: Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների և ԱԳ նախարարների հանդիպումները մինչ այժմ տեղի են ունեցել կամ առանց միջնորդների, կամ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ:

Ռուսաստանի միջնորդությունը բանակցային գործընթացում նորություն չէ, նման ակտիվ միջնորդություն եղել է Կազանի հանդիպման նախապատրաստական փուլում, ինչպես նաև Ապրիլյան պատերազմից հետո, երբ Սանկտ-Պետերբուրգում հայտարարություն ընդունվեց հրադադարի ամրապնդման վերաբերյալ:

 

aysor.am

Հայաստանը Ադրբեջանի և հարևան երկրների հետ հարաբերությունները պատկերացնում է խաղաղության օրակարգի շրջանակներում. ՀՀ վարչապետ

Վրաստանի և Իրանի հետ մեր հարաբերությունները բարձր մակարդակի վրա են գտնվում և այդ երկրների հետ ունենք բարձր մակարդակի երկխոսություն, այսօր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ունեցած ելույթում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Հայաստանի ու հարևան երկրների հետ հարաբերությունների մասին հարցին։

Ի տարբերություն այդ երկրների, ըստ Հայաստանի վարչապետի, դիվանագիտական հարաբերություններ մեր երկիրը չունի Ադրբեջանի ու Թուրքիայի հետ։

«Բոլորդ գիտեք, թե Ադրբեջանի հետ ինչու Հայաստանը հարաբերություններ չունի։ Թուքիայի պարագայում կա նախապայման այդ երկրի համար, և Հայաստանի հետ հարաբերությունը այդ երկիրը կապում է Ադրբեջանի հարաբերությունների հետ։ Հաայստանն իր հերթին չի փոխում իր դիրքորոշումը՝ մենք ասել ենք, որ Թուրքիայի հետ պատրաստ ենք հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների», - հավելեց Փաշինյանը։Անդրադառնալով Ադրբեջանի հետ հարաբերություններին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ Հայաստանը Ադրբեջանի հետ հարաբերությունները պատկերացնում է խաղաղության օրակարգի շրջանակներում։«Ադրբեջանի ու հարևան երկրների հետ հարաբերությունները պատկերացնում ենք խաղաղության օրակարգի շրջանակներում ու ուրախ ենք, որ իր գործունեության ընթացքում մեր կառավարությունը կարողացել է հարաբերությունների սեղանին դնել հենց խաղաղության օրակարգը», - նշեց ՀՀ վարչապետը։

 

panorama.am

Ջուլիան Ասանժին ձերբակալել են

Բրիտանիայի ոստիկանությունը ձերբակակել է  WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին:itv.com-ի փոխանցմամբ՝ նրան բռնել են Էկվադորի դեսպանատանը։Ասանժին տեղափոխել են Լոնդոնի կոնտրոնական ոստիկանության բաժին, որտեղ կմնա մինչև Վեստմինստրի դատարանի առջև կանգնելը։Հիշեցնենք, որ 2012-ի ամռանը Ասանժը ապաստան էր խնդրել Էկվադորի ԱԳՆ-ից, որպեսզի խուսափի Շվեդիա արտահանձնումից, որտեղ նա մեղադրվում էր սեռական բնույթի հանցագործությունների մեջ, կամ ԱՄՆ, որտեղ նա կարող էր բանտարկվել լրտեսության համար:

 

lragir.am/

Մակրոնը ապրիլի 24-ը պաշտոնապես հռչակել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր

Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնը կատարել է 2019 թվականի փետրվարին հայ համայնքի ներկայացուցիչներին տված իր խոստումը: Նա ապրիլի 10-ին հրամանագիր է ստորագրել՝ ապրիլի 24-ը պաշտոնապես հռչակելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ստորագրել է ապրիլի 24-ը Ֆրանսիայում  Հայոց Ցեղասպանության հիշատակի ազգային օր հռչակելու մասին հրամանագիրը:

Հրամանագրում նշվում է, որ յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին Ֆրանսիայում կնշվի Հայոց ցեղասպանության հիշատակման ազգային օրը, յուրաքանչյուր տարի այդ օրը Փարիզում միջոցառում կանցկացվի, նմանատիպ միջոցառումներ կարող են կազմակերպել նաև  մյուս քաղաքները: