Մամուլի տեսություն 2019-04-18
Իրանի իսլամական հեղափոխության Գերագույն առաջնորդի հանդիպումը Իրանի բանակի աշխատակիցների և ԱՄՆ-ի նոր սպառնալիքի վերաբերյալ ԻԻՀ ԱԳ նախարարի նամակն ուղղված աշխարհի երկրների արտգործնախարարներին, այսօրվա իրանական թերթերի գլխավոր թեմաներն են:
Համդելի օրաթերթ
Այաթոլլահ Խամենեի.«Բանակի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի եղբայրությունն ու միասնությունը գեղեցիկ քայլ էր ԱՄՆ-ի տգեղ արարքից հետո»:
Չորեքշաբթի օրը, բանակի և ռազմացամաքային ուժերի հրամանատարների հետ հանդիպման ժամանակ, Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ասել է«Այսօրվա բանակը ամենաբարեպաշտ և ամենաարդյունավետ բանակն է, քան երբևէ»:
Բարձր գնահատելով բանակի և զինված ուժերի արդյունավետ ու կենսական նշանակություն ունեցող ներկայությունը Իրանում ջրհեղեղից տուժածներին փրկարարական օգնություններ ցուցաբերելու գործում, ԻԻՀ առաջնորդը հավելել է.«Այն ամենն ինչը թշնամուն զայրացնում է, լավ է, և ճիշտ: Բոլորը պետք է խուսափեն այն ամենից, ինչը կարող է թշնամուն դարձնել հանդուգն և բարձրացնել նրա հոգեվիճակը»:
Ջոմհուրի Էսլամի օրաթերթ
«Քոսար» կործանիչներն առաջին անգամ թռիչք են իրականացրել ապրիլի 18-ի ռազմական շքերթում
Իրանի օդուժի «Քոսար» կործանիչը Թեհրանում երկնքում առաջին անգամ թռիչք է իրականցրել:
Բանակի օրվա առիթով կայացած ռազմական շքերթի ընթացքում, թռիչք են իրականացրել Սաեղե, Քոսար, Միգ-29, Էֆ-4, Էֆ-14 կործանիչները, նաև 747 ու 707 լիցքավորող ինքնաթիռները:
Իրանում ապրիլի 18-ը (իրանական օրացույցով՝ ֆարվարդինի 29-ը), հռչակվել է Բանակի օր: «Սաեղե» և «Քոսար» կործանիչներն առաջին անգամ ապրիլի 18-ին մասնակցել են ռազմական շքերթին:
Ըստ իսլամական բանակի ավագ հրամանատարների հայտարարության, Իրանի Իսլամական Հանրապետության սեփական արտադրության կործանիչներն առաջին անգամ կմասնակցեն ապրիլի 18-ին կայանալիք ռազմական շքերթին:
«Քոսար» կործանիչը մոտ 5 ամիս առաջ զանգվածային արտադրության է հանձնվել, եւ «Սաեղե» ու «Ազերախշ»-ից հետո համարվում է իրանական 3-րդ ռազմական ինքնաթիռը:
Մարդոմսալարի օրաթերթ
Զարիֆի նամակն աշխարհի երկրների արտգործնախարարներին
Իրանի արտգործնախարարն աշխարհի մի շարք երկրների իր գործընկերներին հղած նամակներում, դատապարտել է ԱՄՆ-ի կողմից Իսլամական հեղափոխության Պահապանների կորպուսի անունն ահաբեկչական խմբերի ցուցակում ներառելու անօրինական քայլը:
Չորեքշաբթի օրը հրապարակված և աշխարհի տարբեր երկրների ԱԳ նախարարներին ուղղված Զարիֆի նամակում ասված է.«Պահապանների կորպուսի անունն ահաբեկչական խմբերի ցուցակում ներառելու ԱՄՆ-ի քայլը հակասում է ՄԱԿ-ի և Մարդու իրավունքնների սկզբունքներին և միջազգային կանոնների դեմ ուղղված լուրջ սպառնալիքներից մեկն է»:
Նա հստակեցրել է. «ԱՄՆ-ի նախկին կառավարությունները հաճախ անտեսում են այս կառուցվածքի հիմնական սկզբունքները և նրանք խախտել են դրանք: Սակայն ներկա կառավարությունն ընտրել է վտանգավոր այնպիսի ընթացակարգեր, որոնք կհանգեցնեն այդ կառույցի ամբողջական ոչնչացմանը»:
tert.am
ԱՄՆ-ն ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարներին առաջարկել է հանդիպել Վաշինգտոնում
Միացյալ Նահանգները Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին առաջարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով հերթական հանդիպումը Վաշինգտոնում անցկացնել: Ինչպես նշում է ria.ru-ն, այս մասին Վարշավայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:«Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վերջին հանդիպումը կայացել է Մոսկվայում՝ իմ ռուս պաշտոնակից Սերգեյ Լավրովի նախաձեռնությամբ: Ռուսաստանի հետ ջանքերի կրկնակի-եռակի մեծացման դեպքում՝ կարելի է հիմնախնդրի կարգավորման հարցում առաջընթացի հույս ունենալ: Երեկ ԱՄՆ-ից հրավեր է ստացվել այցելել Վաշինգտոն, որտեղ պետքարտուղարը (Մայք Պոմպեո-tert.am) իր ջանքերը կներդնի հիմնախնդրի լուծման հարցում առաջընթաց գրանցելու համար»,- ասել է Մամեդյարովը:Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի վերջին հանդիպումը տեղի էր ունեցել ապրիլի 15-ին` Մոսկվայում՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ:
panorama.am/
ՆԱՏՕ ԽՎ-ում Ֆրանսիայի պատվիրակության ղեկավարը սպառնալիքներ է ստանում՝ հայերի ցեղասպանության պատճառով
ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում (ԽՎ) Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար Ֆիլիպ Ֆոլիոն մահվան սպառնալիքներ է ստանում՝ Թուրքիայի Անթալիա քաղաքում ՆԱՏՕ-ի ԽՎ-ում տեղի ունեցած միջադեպի պատաճառով։ Այս մասին տեղեկանում ենք ֆրանսիական La Depeche կայքից։
Նշվում է, որ ԽՎ նիստի ժամանակ, որը վարում էր Ֆիլիպ Ֆոլիոն, Թուրքիայի խորհրդարանի նախագահը, ինչպես նաև Թուրքիայի ԱԳ նախարարը հարձակում են գործել Ֆրանսիայի նկատմամբ՝ մեղադրելով Ռուանդայում ցեղասպանության մեջ ու հայերի ցեղասպանության ճանաչումն անվանելով «պոպուլիստական» քայլ։
Ինչպես արդեն հայտնել էինք, Ֆրանսիայի պատվիրակությունը, ի նշան բողոքի, լքել էր դահլիճը։
Ֆիլիպ Ֆոլիոն միջադեպի մասին գրառում էր արել թվիթերում, որը, ինչպես նա է ասել, ունեցել է 115 հազար դիտում (իր թվիթների միջին դիտողականությունը եղել է 1500-ից 5000) ու բազում մեկնաբանություններ՝ սպառնալիքներով, անգամ մահվան։ Մեկնաբանությունների մեծ մասը եղել է թուրքերեն։
Պատգամավորը նաև նշել է, որ անգամ օդանավակայանում, երբ մարդիկ ճանաչել են նրանց՝ վիրավորել են։
Ֆոլիոն նշել է, որ շարունակում է ՆԱՏՕ-ի ԽՎ-ում իր պլանավորված աշխատանքները։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից ապրիլի 24-ը Հայերի ցեղասպանության զոհերի հիշատակման օր հաստատելը քննաատության արժանացավ Թուրքիայի կողմից։
armedia.am
Այսօր Հուշարձանների և պատմական վայրերի միջազգային օրն է
Ամեն տարի ապրիլի 18-ին աշխարհում նշվող Հուշարձանների և պատմական վայրերի միջազգային օրվա կարգախոսն է «Պահպանենք մեր պատմական հայրենիքը»:
Օրը, որը հայտնի է նաև Համաշխարհային ժառանգության օր անունով, հիմնադրվել է 1982 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ին առընթեր Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանութան հարցերով միջազգային խորհրդի (ICOMOS) վեհաժողովի կողմից:
Տոնը նշվում է 1984 թվականից հանրության ուշադրությունը համաշխարհային մշակութային ժառանգության պաշտպանության և պահպանության հարցերի վրա գրավելու նպատակով: Այն նաև հնարավորություն է ընձեռում մեծացնելու հասարակության տեղեկացվածությունը համաշխարհային ժառանգության բազմազանության, դրա պահպանությանն ու պաշտպանությանն ուղղված ջանքերի վերաբերյալ։
1in.am/
Ռուսաստանի ամենահարուստ 200 գործարարներից 7-ը հայ են
Forbes-ը հրապարակել է Ռուսաստանի ամենահարուստ 200 գործարարների անունները: Ցանկում ներառված են նաև հայազգի գործարարներ:
Ցանկի 29-րդ տեղում հայտնվել է «Տաշիր» ընկերության հիմնադիր Սամվել Կարապետյանը, ում կարողությունը գնահատվում է 3.7 միլիարդ դոլար: Ցանկի 32-րդ տեղում Սերգեյ Գալիցկին (Հարությունյան) է, ում կարողությունը հասնում է 3.5 միլիարդ դոլարի:
Ցանկի 44-րդ տեղում Անդրեյ Օհաջանյանցն է՝ 2.3 միլիարդ դոլարով, 103-րդում՝ Ռուբեն Վարդանյանը՝ 950 միլիոնով:
Նիկոլայ և Սերգեյ Սարկիսովները 134-րդ և 135-րդ տեղերում են՝ 800 միլիոն դոլարով, իսկ 146-րդ տեղում Սերգեյ Ավդոլյանն է, ում կարողությունը հասնում է 700 միլիոն դոլարի:
Առաջին հորիզոնականում է «Նովատեկի» ղեկավար և «Սիբուրի» բաժնետեր Լեոնիդ Միխելսոնը՝ 24 մլրդ դոլար կարողությամբ:
Երկրորդ տեղում է Նովոլիպեցկի մետաղագործական կոմբինատի տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Լիսինը՝ 21.3 մլրդ դոլար կարողությամբ, երրորդում՝ «ԼուկՕյլի» նախագահ Վագիթ Ալեքպերովը (20.7 մլրդ դոլար):
Չորրորդ և հինգերորդ հորիզոնականներում են «Սևերստալի» սեփականատեր Ալեքսեյ Մորդաշովը և «Նովատեկի» տնօրենների խորհրդի անդամ Գենադի Տիմչենկոն՝ համապատասխանաբար 20.5 և 20.1 մլրդ դոլար կարողությամբ:
livenews.am
Նորսուլթան Նազարբաևը նամակ է հղել նաև Սերժ Սարգսյանին
Ինչպես տեղեկացանք ՀՀ արտաքին գործերի նախարարության մեր հավաստի աղբյուրներից, Ղազախստանի Առաջին նախագահ, այժմ Ղազախստանի անվտանգության խորհրդի և «Նուր Օտան» կուսակցության ղեկավար, Սահմանադրական խորհրդի անդամ Նորսուլթան Նազարբաևի կողմից ՀՀ արտգործնախարարության միջոցով մոտ մեկ շաբաթ առաջ նամակ է հղվել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։
Նազարբաևը Սերժ Սարգսյանին տեղեկացրել է Ղազախստանում տեղի ունեցող հայտնի ներքաղաքական փոփոխությունների և գործընթացների մասին, ինչպես նաև նշել է, որ ջերմությամբ է հիշում համատեղ աշխատանքի տարիները, հույս հայտնել, որ պարոն Սարգսյանի հետ հետագա շփումները շարունակական կլինեն։