05.05.2019 Մամուլ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i107024-05.05.2019_Մամուլ
Սիոնսիտական ռեժիմի հարձակումը Գազայի հատվածի վրա և պաղեստինցիների դիմադրությունն այս հարձակումներում, եղել են Իրանի թերթերի այսօրվա գլխագրերում:
(last modified 2026-05-03T14:26:07+00:00 )
Մայիս 05, 2019 05:07 Asia/Tehran
  •  05.05.2019 Մամուլ

Սիոնսիտական ռեժիմի հարձակումը Գազայի հատվածի վրա և պաղեստինցիների դիմադրությունն այս հարձակումներում, եղել են Իրանի թերթերի այսօրվա գլխագրերում:

 

«Քեյհան» օրաթերթ

Պաղեստինի ընդդիմադիր ուժերը 150 հրթիռ են կրակել Իսրայելի ուղղությամբ, պատախանելով Գազայի վրա այդ ռեժիմի հարձակումներին 

 Երեկ ՀԱՄՍ շարժումը Սիոնիստական ռեժիմի դեմ կտրուկ գործողություններ է իրականացրել: Սկզբում Սիոնիստական ռեժիմի կործանիչները Գազայի հյուսիսային հատվածում՝ Բեյթ Լահիա շրջանում, հրթիռակոծել են մի այգեգործական տարածք: Իսայելական կործանիչները Բեյթ Հանուն շրջանում նույն պես հարձակում են իրականացրել: Իսրայելական որոշ ԶԼՄ-ներ հայտարարել են, որ նպատակը եղել է պաղեստինյան խմբերին պատկանող կենտրոնների ռմբակոծությունը: Դրանցի հետո, հարձակում է իրականացրել ՀԱՄԱՍ-ը: Իսրայելական «Մաարի ո » օրաթերթը հայտարարել է, որ հակառակ նախորդ անգամվա հարձակումներին, ՀԱՄԱՍ-ը հրթիռներ է կրակել ավելի հեռավոր նպատակների վրա, ինչպես՝ Ադուդի շրջանը: Իսկ «Սաֆա» լրատվական ծառայությունը, վկայակոչելով սիոնսիտական «Մեհզաք» լրատվական ծառայությանը, գրել է, որ կես ժամում, Սիոնիստական ավանների ուղղությամբ կրակվել է 150 հրթիռ:

 

«Համդելի» օրաթերթ

Հյուսիսային Կորեան, անսպասելի հրթիռային փորձարկման ընթացքում, ռմբակոծել է Ճապոնական ծովը

Հյուսիսային Կորեան հրթիռային հարձակում է իրականացրել Ճապոնական ծովի վրա: Հյուսիսային Կորեայի ռազմական պաշտոնաները հայտարարել են, որ շաբաթ օրը, առավոտյան ժամը 9-ին, այդ երկրի արևելյան թերակղզուց հրթիռային հարձակում է իրականացվել Ճապոնական ծովի վրա:

 

«Խորասան» օրաթերթ

Զբոսաշրջության ոլորտում մեկ տարվա ընթացքում գրանցվել է 11.8 միլարդ դոլարի եկամուտ

Իրանի Մշակութային ժառանգության, ձեռարվեստի և զբոսաշրջության կազմակերպության ղեկավարի ասելով, Կենտրոնական բանկի տվյալների համաձայն, անցած տարի, զբոսաշրջության ոլորտում գրանցվել է 11.8 միլարդ դոլարի եկամուտ: Ալի Ասղար Մունեսանը, երեկ Իրանի Ալբորզ նահանգում ասել է, որ այսլօր զբոսաշրջության ոլորտն ամբողջ աշխարհում դարձել է եկամտի երրորդ աղբյուրը և այս ոլորտին պետք է մեծ ուշադրություն դարձնել:

 

«Քեյհան» օրաթերթ

Զարիֆ. Եվրոպան կատարել է իր պարտավորությունների միայն 10 տոկոսը

ԻԻՀ ԱԳՆ Մուհամմադ Ջավադ Զարիֆը, լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասել է, որ, ինչպես ասել է լրագրողներից մեկը,  Եվրոպան կատարել է իր պարտականությունների մոտավորապես 10 տոկոսը: Նա հավելել է. «Իրականում, բանաձևերի հարցում Եվրոպան իր պարտավորությունները կատարել է 100 տոկսով: Սակայն գործնականում կատարել է միայն մեկ տոկոսը»:

 

«Իսլամական հանրապետություն» օրաթերթ

ԵՄ-ն դատապարտել է Իրանի նավթային ու միջուկային ոլորտների մի շարք արտոնությունների ժամկետը չերկարաձգելու ԱՄՆ-ի որոշումը

ԵՄ արտաքին քաղաքականության հանձնակատարը և Գերմանիայի, Ֆրանսիայի ու Բրիտանիայի ԱԳ նախարարները, համատեղ բանաձևում դատապարտել են Իրանի նավթային և միջուկային ոլորտներում որոշ արտոնությունների ժամկետը չեկարաձգելու ԱՄՆ-ի որոշումը:

ԵՄ-ն այս բանաձևում հայտարարել է, որ Իրանի կապակցությամբ նավթային ու միջուկային ոլորտներում մի շարք արտոնությունների ժամկետը չերկարաձգելու ԱՄՆ-ի որոշումը ցավալի է և մտահոգում է  միությանը: