Մամուլի տեսություն 06․05․2019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i107064-Մամուլի_տեսություն_06_05_2019
Այսօր իրանական մամուլի ուշադրության կենտրոնում եղել են Սիոնիստական ռեժիմի կողմից Գազայի հատվածի վրա իրականացված ինտենսիվ հարձակումները և անմեղ պաղեստինցիների հրի ու սրի քաշվելը։
(last modified 2026-05-03T14:26:07+00:00 )
Մայիս 06, 2019 08:48 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 06․05․2019

Այսօր իրանական մամուլի ուշադրության կենտրոնում եղել են Սիոնիստական ռեժիմի կողմից Գազայի հատվածի վրա իրականացված ինտենսիվ հարձակումները և անմեղ պաղեստինցիների հրի ու սրի քաշվելը։

«Համեդլի օրաթերթ»

Գազայում հրավառություն է․Նշվում է իսրայելական տոնը

Մի քանի օրից, Իսրայելը նշելու է իր «անկախության» տարեդարձը։ Կարծես թե հենց այդ առիթով այս օրերին Գազան դարձել է վերջին մի քանի տասնամյակների բախումների ու կոտորածների  հիշեցման բեմը։

Մայիսի 5-ին լրատվամիջոցները հաղորդել են Գազայում հրթիռային բախումների ինտենսիվացման մասին։ Այդ բախումների ընթացքում, ինչպես միշտ, պաղեստինյան կողմի կրած կորուստների թիվը գերազանցել է  իսրայելական կողմի կորուստների թվին։ Գազայի շատ շրջաններ դարձել են այդ հարձակումների թիրախը։ Կան մոտ 100 զոհեր ու վիրավորներ։ Իր 17 ամսական  նորածնի հետ միասին զոհվել է նաև մի մայր։ Պաղեստինցիներին կոտորելու նոր փուլն սկսվել է այն դեպքում, երբ այդ տարածքում մուսուլմանները պատրաստվում են դիմավորել Ռամազան ամիսը։ Ռամազանը մուսուլմանների  ծոմապահության  ամիսն է։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երեկ նոր հրամանագրով պահանջել է շարունակել և ուժեղացնել  Գազայի դեմ հարձակումները։

***

«Էբթեքար օրաթերթ »

Բրյուսելում Իրանի և «4+1» խմբի  միջև անցկացվելու են  փորձագիտական բանակցություններ

Իրանի դեմ ԱՄՆ-ի միջուկային նոր պատժամիջոցներին  զուգահեռ, Բրյուսելում  անցկացվելու են Իրանի և «4+1» խմբի միջև փորձագիտական բանակցությունները։

Երեքշաբթի օրը Բրյուսելում անցկացվելու են Իրանի և «4+1» խմբի միջև փորձագիտական բանակցությունները,   Իրանի հետ ԵՄ-ի Առևտրական հաշվարկների աջակցման գործիք՝ Ինսթեքս (INSTEX)  մեխանիզմի անդամների և  նորաստեղծ ընկերության գործադիր տնօրեն Ալի Ասղար Նուրիի մասնակցությամբ։ 

Եվրամիությունը շաբաթ երեկոյան տարածել է հայտարարություն, որում քննադատելով  Իրանի նավթի գնորդների արտոնությունը չերկարաձգելու ԱՄՆ-ի քայլը, հայտարարել է, որ այդ միությունը  INSTEX  մեխանիզմի իրագործման միջոցով շարունակելու է  Իրանի հետ օրինական հարաբերությունները։

«Բոլոր բաժնետերերը պարտավոր են զգալիորեն ավելացնել իրենց ֆինանսական գումարները  INSTEX -ի գործառնական բյուջեում»,ասված է ԵՄ-ի հայտարառության մեջ։

*** 

«Իրան օրաթերթ»

Պոմպեո․«Հյուսիսային Կորեայի հրթիռային փորձարկումը տեղի ունեցավ Կիմ Չեն Ընի Ռուսաստան կատարած այցից հետո»

NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոն, Հյուսիսային Կորեայի վերջերս իրականացրած հրթիռային փորձարկումը վերագրել է այդ երկրի առաջնորդի՝ ՌԴ նախագահի հետ ունեցած հանդիպմանը։ Պոմպեոն  Փխենյանի վերջին հրթիռային փորձարկումը վերագրել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Մոսկվայում կայացած հանդիպմանը։

«Հյուսիսային Կորեայի պատմության մեջ շարունակվում են ամենախիստ պատժամիջոցները, ինչը մեծ ճնշում է Կիմ Չեն Ընի նկատմամբ։ Դուք նկատեցիք, որ Հյուսիսային Կորեան հրթիռ արձակեց Կիմ Չեն Ընի  Ռուսաստան կատարած այցից հետո։ Փաստորեն Վլադիմիր Պուտինի հետ խոսելուց հետո  Ընը որոշեց նման քայլեր իրականացնել». ասել է Մայք Պոմպեոն NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

***

«Համշահրի օրաթերթ»

Guardian․-«Պոմպեոն պատկանում է սառը պատերազմի շրջանին»

Բրիտանական Guardian թերթն անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղարի Բրիտանիա այցին գրել է․-«Մայք Պոպեոն այն բռնավորն է, որ մեկնում է դեպի Բրիտանիայի վարչապետի գրասենյակ»։

Անցած շաբաթ Վենեսուելայում ԱՄՆ-ի ձախողած ճնշման տակտիկաները ցույց տվեցին, որ Պոմպեոն բռնի ուժ գործադրելու կողմնակից է։ Նա որոշ ժամանակ առաջ ասել էր․-«Դոնալդ Թրամփն Աստծո կողմից է ուղարկվել՝  Իսրայելը փրկելու համար»։

Պոմպեոն հունվարին Կահիրեում ունեցած ելույթում գոհունակություն էր հայտնել ԱՄՆ-ի կողմից Եգիպտոսում Աբդոլֆաթահ Ալ-Սիսիի  նման բռնապետներին և Եմենում Արաբիայի սանձազերծած պատերազմին ցուցաբերվող աջակցության կապակցությամբ։

Պոմպեոն ասել էր․-«Թրամփն առաջիկա ամսին կներկայացնի խաղաղության նախագիծ, որի շնորհիվ  հավանաբար պաղեստինցիներն  ամբողջությամբ կկորցնեն անկախ երկիր ունենալու  իրենց հույսը»

***  

Armenpress.am

WSJ-ին հայտնի Է դարձել ՉԺՀ-ի կողմից ԱՄՆ-ի հետ կոնսուլտացիաների հերթական փուլի հնարավոր չեղարկման մասին

 ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ մայիսին առեւտրական համաձայնագրի կնքման հնարավորությունը կասկածներ Է հարուցում այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ մայիսի 10-ից նոր մաքսեր Է սահմանում չինական ապրանքների համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրես-ը, մայիսի 5-ին հայտնել Է The Wall Street Journal (WSJ) թերթը:

«Դեպի կոշտ գիծը շրջադարձը հակասում Է վերջերս վարչակազմի արտահայտած լավատեսությանը, եւ դա խափանում Է այս շաբաթ բանակցությունների հնարավոր եզրափակիչ փուլի պլանները»,- ասված Է հրապարակման մեջ: Թրամփը հայտարարել Է, որ մայիսի 10-ից նաեւ ցանկանում Է «մոտ ժամանակներս» մաքսեր սահմանել ավելի վաղ տուրքերով չհարկվող 325 միլիարդ դոլար արժողությամբ չինական արտադրանքի համար: Թերթն ուշադրություն Է դարձնում այն բանի վրա, որ Թրամփն այդ մասին հայտարարել Է ՉԺՀ-ի Պետխորհրդի փոխվարչապետ Լյու Հեի գլխավորությամբ չինական ներկայացուցչական առեւտրական պատվիրակության՝ Վաշինգտոն այցի նախօրեին:

Հրատարակությունը, վկայակոչելով սեփական իրազեկ աղբյուրներ, նշում Է, որ նոր սակագների վերաբերյալ հայտարարումից հետո այցը կարող Է չկայանալ նշանակված ժամկետին՝ մայիսի 8-ին: Նոր մաքսերի սահմանման պատճառը կարող Է լինել այն, որ Թրամփը կարծում Է, թե չինական կողմը փորձում Է փոփոխություններ մտցնել գործնականում պատրաստ համաձայնագրում, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:

***  

News.am

«Շերեմետեւոյում» SSJ-100-ի հրդեհի վայրում հայտնաբերվել են «սեւ արկղերը»

Երկու «սեւ արկղերը» հայտնաբերվել են «Շերեմետեւոյում», SSJ-100 ինքնաթիռի հրդեհի վայրում, ներկայում դրանք քննվում են, ՌԻԱ «Նովոստի»-ին ասել է տարածաշրջանի արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը։

«Հայտնաբերվել եւ ապամոնտաժվել են երկու սեւ արկղերը՝ թռիչքի բնութագրիչների գրանցասարքը եւ ինքնաթիռի ինքնագիրը»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Նրա խոսքով՝ «սեւ արկղերի» հետ այժմ աշխատում են քննիչները։ Ինքնագրերը հետո կփոխանցվեն մասնագիտաված կազմակերպություն՝ վերծանման համար։

«Աերոֆլոտի» Sukhoi Superjet 100 ինքնաթիռը, որը Մոսկվայից թռչում էր Մուրմանսկ, մայիսի 5-ի երեկոյան ստիպված է եղել վերադառնալ «Շերեմետեւո» եւ կոշտ վայրէջք է կատարել թռիչքից 28 րոպե հետո։ Ինքնաթիռը հաջողվել է նստեցնել միայն երկրորդ փորձից հետո՝ բարդ եղանակային պայմանների պատճառով։ Վայրէջքի ժամանակ կոտրվել են կանգնակներն ու այրվել է շարժիչը։ Ըստ վերջին տվյալների՝ աղետի հետեւանքով զոհվել է 41 մարդ։ ՌԴ ՔԿ Մոսկվայի միջտարածաշրջանային քննչական վարչության ղեկավարի ավագ օգնական Ելենա Մարկովսկայան ասել է, որ 78 մարդուց ողջ է մնացել 37-ը. անձնակազմի հինգից չորս անդամները եւ 33 ուղեւոր։