Մամուլի տեսություն 07-05-2019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i107105-Մամուլի_տեսություն_07_05_2019
Իրանը պատրաստվում է հայտարարել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի դեմ ԱՄՆ-ի քայլերին հակադարձելու իր կարևոր ծրագրերի մասին։
(last modified 2026-05-03T14:26:07+00:00 )
Մայիս 07, 2019 11:16 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 07-05-2019

Իրանը պատրաստվում է հայտարարել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի դեմ ԱՄՆ-ի քայլերին հակադարձելու իր կարևոր ծրագրերի մասին։

«Մարդոմսալարի» օրաթերթ

Իրանը պատրաստվում է հայտարարել ՀԳՀԾ-ի շրջանակներում իր պարտավորությունների նվազեցման մասին

Իրանը մայիսի 8-ին կհայտարարի Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից ԱՄՆ-ի դուրս գալուն պատասխան քայլի դիմելու Իրանի փուլային ծրագրերի մասին։ Նախատեսված ծրագրերն իրականանալու են ՀԳՀԾ-ի 26-րդ և 36-րդ կետերի շրջանակներում։ Ներկայումս խոսքը Իրանի ՀԳՀԾ-ից դուրս գալու  մասին չէ։

Իրանի որոշ պարտավորությունների նվազումը և  միջուկային համաձայնագրով դադարեցված միջուկային գործունեության մի մասի վերականգնումն  Իրանի առաջին պատասխան քայլն է լինելու Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից  ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալուն և եվրոպական երկրների կողմից իրենց ստանձնած պարատվորութիւնները  չկատարելուն: Իրանի փուլային միջոցառումները վերստին հնարավորություն են տալիս դիմացի կողմերին  ուղղել իրենց ընտրած միակողմանի ճանապարհը և վերադառնալ նախկին կետին ու հարգել ՀԳՀԾ-ի բոլոր դրույթները։

***

«Ջոմհուրի Էսլամի» օրաթերթ

ՀԱՄԱՍԴիմադրությունը Նեթանյահուի քիթը գետնին տրորեց»

ՀԱՄԱՍ շարժման ղեկավարներից մեկն ասել  է, որ  Դիմադրությունը հաջողություն է արձանագրել Սիոնիստական ռեժիմի բանակին զսպելու գործում»։

Գազայում Դիմադրության խմբերի ու Սիոնիստական ռեժիմի միջև հրադադար հաստատվելուց հետո ունեցած ելույթում արձագանքելով այդ ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի վերջերս արած հայտարարությանը, Պաղեստինի ՀԱՄԱՍ շարժման առաջնորդ Սամի Աբու Զահրին ասել է-«Դիմադրությանը հաջողվեց զսպել Նեթանյահուի բանակին ու նրա քիթը գետնին տրորել»։ Նա հավելել է-«Դիմադրությանը թիրախ դարձնելու Նեթանյահուի հայտարարությունը զավեշտալի է և նրան ուղղված մեր ուղերձն այն է, որ այս դիմակայությունը  կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ չեն վերականգնվել պաղեստինցիների իրավունքները»։

*** 

 

«Էբթեքար» օրաթերթ

Դարձյալ առևտրային  պատերազմ  Չինաստանի ու ԱՄՆ-ի միջև

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  հրամայել է դադարեցնել Չինաստանի հետ բանակցությունները և 200 միլիարդ դոլարի արժողությամբ չինական ապրանքների վրա 25 տոկոս մաքսատուրք սահմանել։

Արևտրային պատերազմում ԱՄՆ-ի և Չինաստանի միջև  90-օրյա հրադադար հաստատվելու հետ զուգահեռ, Դոնալդ Թրամփն իր թուիթերյան  էջում Պեկինի հետ առևտրային բանակցությունները չեղարկելու հրաման է արձակել։

Նշենք, որ անցած շաբաթվա վերջին երկու կողմերը խորհրդակցություն են անցկացրել երկկողմ բանակցությունների նոր փուլ անցկացնելու վերաբերյալ։

*** 

 «Քեյհան » օրաթերթ

Տեղի է ունեցել Իրանի բանակի նոր ձեռքբերումների շնորհանդեսը, սկսած լազերային կառավարման համակարգից մինչև արևային էլեկտրակայան

Երկուշաբթի առավոտյան տեղի է ունեցել Իրանի իսլամական հանրապետության բանակի ռազմացամաքային ուժերի նորագույն  ձեռքբերումների շնորհանդեսը։

Այդ ձեռքբերումներից մեկը լազերային կառավարման համակարգն է,որը կարող է առաջնորդել մինչև 5.5 կիլոմետր հեռահարությամբ լազերային հրթիռներ։ Այն միանում է լազերային հրթիռներին և կարող է կրակել  բարձր շարժունակությամբ կոդավորված տարբեր լազերային հրթիռներ։ Լազերային կառավարման համակարգը կարող է տեղադրվել տանկերի, անօդաչու թռչող սարքերի և ուղղաթիռների վրա։

*** 

 «Համշահրի»  օրաթերթ

Ֆրանսիայի  ինտելեկտուալ խավն  առաջին անգամ բացահայտորեն աջակցություն է հայտնել «Դեղին բաճկոնավորներ»-ի շարժման նկատմամբ

Ֆրանսիայում արվեստի ու մշակույթի մի խումբ գործիչներ, այդ թվում Ժուլիեթ Բինուշը, Էմանուել Բեարը , Էդուարդ Լուիսը , Ալեն Դամասիոն բաց նամակ հրապարակելով իերնց աջակցությունն են հայտնել «Դեղին բաճկոնավորների» շարժմանը։

Նամակը ստորագրել են  մշակույթի ու արվեստի ոլորտի 1400 գործիչներ։ Այն հրապարակվել  է ֆրանսիական «Լիբերասիոն» թերթի ինտերնետային կայքում։ Սա  Ֆրանսիայի հասարակության ինտելեկտուալ խավի հավաքական պաշտոնական առաջին աջակցությունն է  «Դեղին բաճկոնավորներ»-ի շարժմանը։

*** 

«Փաստ» օրաթերթ

Ամերիկյան կողմը նյարդայնացել է. նրանք «ձիու քայլ» են նախապատրաստո՞ւմ ՀՀ իշխանությունների համար

«Փաստ» թերթը գրում է. -Վերջին շրջանում նկատելի է դարձել, որ վարչապետը իր բացահայտ դժգոհությունն է հայտնում ԱՄՆ-ի կողմից տարվող քաղաքականության նկատմամբ:

Փաշինյանն առիթը բաց չի թողնում բաց տեքստով իր տեսակետն արտահայտելու համար, անգամ վերջին օրերին նա նմանատիպ մի դիրքորոշում է հայտնել ռուսական լրատվականներից մեկին տված հարցազրույցի ժամանակ: Ամերիկյան կողմին հատկապես նյարդայնացրել է այն փաստը, որ հայ-ամերիկյան հարաբերությունների մասին Փաշինյանը մեկնաբանություններ է անում ռուսական լրատվականներով:

Ի դեպ, նա ամերիկացիներին ուղղված իր բողոքը նաեւ բարձրաձայնեց ԱԺ ամբիոնից: «Փաստ» թերթի տեղեկություններով, ամերիկացիներն, ի պատասխան Փաշինյանի բողոքների, պատրաստվում են հակադարձել նրան՝ կատարելով մի յուրատեսակ «ձիու քայլ». նրանք Փաշինյանին մոտ ապագայում առաջարկելու են միջպետական, միջկառավարական համագործակցության նոր ռազմավարական ձեւաչափ:

Ամերիկացիների հաշվարկը մոտավորապես հետեւյալն է. համաձայնեց՝ շատ լավ, կլինի փոխադարձ համագործակցություն, եթե հրաժարվեց, ուրեմն առկա է ռուսական գործոնը:

Ըստ որոշ տեսակետների, ամենայն հավանականությամբ, Փաշինյանը կփորձի խուսափել նման ակնհայտ համագործակցությունից: Իսկ թե ինչպիսի դիվանագիտական լուծումներ կգտնի, որպեսզի չնեղացնի ո՛չ ամերիկացիներին, ո՛չ ռուսներին, դժվար է պատկերացնել: