Մամուլի տեսություն 2019-05-26
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i107751-Մամուլի_տեսություն_2019_05_26
ԱՄՆ-ը փորձում է Իրանի դեմ կեղծ մեղադրանքներ հնչեցնելով, զենք վաճառել Սաուդյան Արաբիային և ԱՄԷ-ին:
(last modified 2026-05-03T14:26:07+00:00 )
Մայիս 26, 2019 13:07 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 2019-05-26

ԱՄՆ-ը փորձում է Իրանի դեմ կեղծ մեղադրանքներ հնչեցնելով, զենք վաճառել Սաուդյան Արաբիային և ԱՄԷ-ին:

«Խորասան» օրաթերթ

8 միլիարդ դոլարանոց գործարք

Միացյալ Նահանգների նախագահը, որը մի քանի անգամ Սաուդյան Արաբիային անվանել է «կաթնարու կով» կրկին շրջանցելով Կոնգրեսին և Իրանի հետ լարվածության սրման պատրվակով, որոշել է 8 միլիարդ դոլար արժողությամբ սպառազինության վաճառել Սաուդյան Արաբիային: Այսպիսով նա փորձում է իրանաֆոբիայի պատրվակով կրկին լարվածություն առաջացնել տարածաշրջանում :

Աերիկացի սենատորները հայտարարել են, որ Թրամփի կառավարությունը Կոնգրեսի հանձնաժողովներին  պաշտոնապես տեղեկացրել է 8 մլրդ դոլար արժողությամբ զենքի վաճառքի 22 նախագծերի իրականացման վերաբերյալ:

Շաբաթ օրը  ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարություն է տարածել, որով հաստատել է Սաուդյան Արաբիային, Արաբական Միացյալ Էմիրություններին և Հորդանանին զենք վաճառելու որոշումը և նշել, որ այդ գործարքի նպատակն է կանխարգելել Իրանի սպառնալիքը:

 

«Մարդոմսալարի» օրաթերթ

Կրեմլի հետ գործարքի հարցը Սպիտակ Տանը

Այս օրերը հիշեցնում են Ռիչարդ Նիքսոնի Մոսկվա կատարած այցը: Նա Միացյալ Նահանգների առաջին նախագահն էր, որ մեկնեց Խորհրդային Միություն: Այժմ որոշ ԶԼՄ-ներ հրապարակել են Խորհրդային Միության ԱԳ նախարար Նիկոլայ Պոդգորնիի և ԽՍՀՄ նախագահ Լեոնիդ Բրեժնևի հետ Ռիչարդ Նիքսոնի հանդիպման նկարները: Միգուցե առաջին հայացքից թվա, թե սա հիշեցում է 47 առաջ իրականացված մի գործարքի մասին: Սակայն իրականում դա  վերաբերում է ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև կայացած նոր գործարքին:

 

«Քեյհան» օրաթերթ

Անսարոլլահ շարժում. Ուժի հավասարակշռությունը ստեղծվել է,  այժմ պետք է ստեղծել վախի հավասարակշռություն

Եմենի «Անսարոլլահ շարժման կողմից Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի դիրքերի դեմ իրականացրած հրթիռային և ԱԹՍ-ի  հարվածային հարձակումները իրական փոփոխություններ են առաջացրել Եմենի պատերազմում: Անսարոլլահի պաշտոնյաները բազմիցս ասել են, որ եթե սաուդական կոալիցիան շարունակի ոտնձգությունները, ապա Անսարոլլահը կփորձի օգտագործել իր ռազմավարական տարբերակները:

«Ջամե Ջամ» օրաթեր

Ճարպակալված լյարդով հիվանդների 80% -ը բուժվում են մարզանքով

Իրանի Բաղիաթոլլահ բժշկական գիտությունների ինստիտուտի ստամոքսային և լյարդային հիվանդությունների հետազոտական կենտրոնի ղեկավարն ասել է, որ մարզանքով հնարավոր է բուժել ճարպակալած լյարդ ունեցող  հիվանդների 80 տոկասին: 

Նա նշել է, որ մարզանքը հանգեցնում  է քաշի կարգավորման և հավելել.« Գիրությունը լյարդի ճարպակալման հիմնական խթանն է, որը կարելի է վերացնել կանոնավոր մարզանքով»:

 

Իրան

Բրիտանիան  քայլում է դեպի ավելի մութ ապագա 

Չնայած Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հրաժարական է ներկայացրել, սակայն Բրիտանիան  նոր մարտահրավերներ է դիմագրավում: Դա  երկրի վարչական և տնտեսական համակարգի կառավարումն է, որը վերջին տարիներին Բրեքզիթի հետևանքով կորցրել է իր եվրոպական անկախ ինքնությունը և այլևս չի նմանվում եվրոպական կառույցի: Այնպես որ Եվրամիությունը տարիներ շարունակ իր անդամներին խոստանում էր ստեղծել ընդհանուր եվրոպական արժեքներով համակարգ: Այժմ Բրիտանաիայի պետական պաշտոնյաների առաջ նոր հարց է առաջացել թե ինչ պետք է անել Բրեքզիթի հետ: 

 

«Էըթեմադ» օրաթերթ

Մեսաին՝ Եվրոպայի գոլի աստղը

Արգենտինացի ֆուտբոլիստ լիոնել Մեսսին վեցերորդ անգամ նվաճեց Եվրոպայի ոսկե կոշիկը:

Մեսաին այս մրցաշրջանում 36 գոլ է վաստակել և 72 միավորով գլխավորում է Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստների աղյուսակը:

Պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդոն Մեսիից հետո աշխարհի երկրորդ լավագույն ֆուտբոլիստն է:

 

lragir.am

ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և ՉԺՀ Պետական խորհրդի անդամ, ԱԳ նախարար Վան Իի Երևանում մայիսի 26-ին կայացած հանդիպման արդյունքներով Հայաստանի Հանրապետության  և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև ստորագրվել են մի շարք փաստաթղթեր։

ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ ստորագրված փաստաթղթերն են «ՀՀ Կառավարության և ՉԺՀ Կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագիրը, «ՀՀ և ՉԺՀ միջև հանձնման մասին» պայմանագիրը, «ՀՀ գյուղատնտեսության նախարարության և ՉԺՀ մաքսային գլխավոր վարչության միջև ՀՀ-ից ՉԺՀ արտահանվող մեղրի պարենային անվտանգության, անասնաբուժական ոլորտում և բույսերի պահպանության մասին» արձանագրությունը։

 

armedia.am

Այսօր Եվրախորհրդարանի ընտրությունների եզրափակիչ օրն է

 

Այսօր՝ մայիսի 26-ին, Եվրամիության անդամ 28 երկրներից 21-ում մեկնարկել են Եվրախորհրդարանի ընտրություններըը: ԵՄ անդամ մնացած 7 երկրներում՝ Նիդերլանդներում, Մեծ Բրիտանիայում, Իռլանդիայում, Չեխիայում, Սլովակիայում, Լատվիայում և Մալթայում քվեարկությունը տեղի է ունեցել մայիսի 23-25-ը:

Այսօր Եվրախորհրդարանի ընտրությունների եզրափակիչ օրն է: Եվրամիության բոլոր երկրների քվեարկության արդյունքները Եվրախորհրդարանում կհրապարակվեն այսօր՝ մայիսի 26-ի երեկոյան՝ անկախ քվեարկության անցկացման օրից: Այս մասին փոխանցում է Euronews-ը:

Ընտրությունների արդյունքում 2019-2024թթ. պաշտոնավարման համար կընտրվի 751 պատգամավոր: Յուրաքանչյուր երկրից պատգամավորների թիվը հաշվարկվում է ըստ տվյալ երկրի բնակչության թվաքանակի: Ամենաշատ մանդատ կստանա Գերմանիան՝ 96, ամենաքիչը՝ 6 մանդատ, կստանան Կիպրոսը, Մալթան և Լյուքսեմբուրգը:

Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքներով փոփոխություն է կրելու նաև Եվրոպական հանձնաժողովի կազմը:

 

tert.am

Թրամփը կբողոքարկի Մեքսիկայի սահմանին պատի կառուցման վերաբերյալ դատարանի որոշումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կբողոքարկի Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման համար միջոցների հատկացումն արգելելու վերաբերյալ դատարանի որոշումը:«Օբամայի կողմից նշանակված մեկ այլ դատավոր քիչ առաջ մեր դեմ որոշում է կայացրել հարավային պատի վերաբերյալ, որն արդեն կառուցվում է: Այդ որոշումն ուղղված է սահմանային անվտանգության դեմ և հօգուտ հանցավորության, թմրանյութերի ու թրաֆիքինգի: Մենք շտապ բողոքարկում ենք պահանջում»,- գրել է նախագահը թվիթերյան իր էջում:Հիշեցնենք, որ ավելի վաղ Կալիֆոռնիայի դաշնային դատարանը որոշել էր ժամանակավորապես արգելել Պաշտպանության նախարարության՝ Մեքսիկայի հետ պահի կառուցմանն ուղղված դրամական միջոցների օգտագործումը:Ապրիլի 10-ին Պենտագոնը ԱՄՆ-ի ու Մեքսիկայի սահմանին պատ կառուցելու համար 2 ընկերությունների հետ շուրջ 1 մլրդ դոլարի պայմանագիր էր կնքել: Թրամփն ավելի վաղ սահմանին արտակարգ դրություն էր մտցրել, որպեսզի պատի կառուցման համար օգտագործի այլ նպատակների համար նախատեսված 6,4 մլրդ դոլարը՝ շրջանցելով Կոնգրեսին, որը, Սահմանադրության համաձայն, պետք է հավանություն տա բյուջեի յուրաքանչյուր ծախսին: Թրամփի այս որոշումն արդեն բողոքարկվել է դատարանում: