Բրիտանիայում անվտանգության մեծ խայտառակություն է քողազրկվել
Լոնդոնում բացահայտվել են բիոլոգիական ու քիմիական սպառազինություններին առնչվող գերգաղտնի փաստաթղթեր:
Ուրբաթ օրը, բրիտանական լրատվամիջոցները հաղորդել են, որ Լոնդոնի հյուսիսում գտնվող Porton Down պարկում, հայտնաբերել են բիոլոգիական ու քիմիական սպառազինություններին առնչվող մի քանի հազար էջ գերգաղտնի փաստաթղթեր:
1980-ականներից մինչև 2017թ. վերջերն ընկած ժամանակահատվածում, Բրիտանիայում քիմիական ու բիոլոգիական զենքերի օբյեկտների արխիվը համարվող այդ փաստաթղթերն ընդգրկում են չափազանց զգայուն տեղեկություններ, այդ թվում՝ պահակների կողմից օգտագործված անվտանգության սարքերի մանրամասները, աշխատակիցների և անվտանգության ոլորտի պաշտոնյաների տների հասցեներն, ինչպես նաև պարեկային ուժերի պարտականությունները և անգամ կենտրոնի համակարգիչների գաղտնաբառերը:
Բրիտանացի պաշտոնատարները այս իրադարձությունն ազգային խայտառակություն են բնութագրել:
Porton Down պարկում Բիտանիայի քիմիական զենքերի արտադրությամբ զբաղվող օբյեկտները հիմնադրվել են առաջին աշխարհամարտի տարիներին, բիոլոգիական ու քիմիական զենքեր արտադրելու նպատակով:
«Միրոր» բրիտանական կայքի հաղորդման համաձայն, այդ օբյեկտներում Էբոլա վիրուսի և Սարին նյարդայնացնող գազի հսկայական պահեստներ կան: