Թրամփի և միջուկային համաձայնության մասին ԱՄՆ-ի Բրիտանիայի հրաժարված դեսպանի տեսակետը
ՀԳՀԾ-ի միջուկային համաձայնությունից ԱՄՆ-ի դուրս գալը նախագահ Դոնալդ Թրամփի աղմկահարույց քայլն էր, որը տեղի ունեցավ 2018թ. մայիսի 8-ին: Վերլուծաբաններն ու դիվանագետները մինչ օրս բազում կարծիքներ են հայտնել Թրամփի այդ քայլի պատճառների մասին:
Բրիտանական Daily Mail օրաթերթի տեղեկացմամբ, նախագահ Դոնալդ Թրամփի ԱՄՆ-ում Բրիտանիայի պաշտոնից հրաժարված դեսպան Քիմ Դերոքը, Բրիտանիայի վարչապետի գրասենյակին հղած հաղորդագրությունում նշել է, որ Թրամփը նախկին նախագահ Բարաք Օբամային զայրացնելու համար է դուրս եկել ՀԳՀԾ-ի համաձայնությունից:
Բրիտանիայի դեսպանի այդ հաղորդագրությունը Լոնդոն է ուղարկվել 2018թ. մայիսին, միջուկային համաձայնության պահպանման թեմայով ամերիկացիների հետ բանակցելու նպատակով Վաշինգտոն կատարած Բորիս Ջանսոնի այցի ավարտից հետո:
Անցած շաբաթ, բրիտանական կողմի հետ ունեցած գաղտնի նամակագրության հրապարակումից հետո, դեսպան Քիմ Դերոքը հարկադրված հրաժարվեց պաշտոնից:
Դեսպանի հաղորդագրության մեջ նշված է, որ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ հանդիպման ժամանակ, Բրիտանիայի նախկին արտգործնախարար Բորիս Ջանսոնին չի հաջողվել նրան համոզել մնալ ՀԳՀԾ-ի համաձայնության մեջ:
Թվում է, թե Դերքի կարծիքը ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու պատճառների մասին գոյություն ունեցող երեք ենթադրություններից մեկն է, որը Թրամփի ու Օբամայի միիջև անձնական տարաձայնության մակարդակի է իջեցնում այդ հարցը: Մյուս ենթադրությունն այն է, որ ամերիկացի պաշտոնատարների ու այդ երկրի դաշնակից պետությունների ղեկավար այրերի մասնակցությամբ «Բի» կոչվող ռազմամոլ խումբն առանցքային դեր է ունեցել այդ հարցում: Բի խմբի մեջ են մտնում Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, Սպիտակ Տան ազգային անվտանգության խորհրդական Ջոն Բոլթոնը, Սաուդյան Արաբիայի գահաժառանգ Մոհամմեդ Բեն Սալմանը և ԱՄԷ-ի գահաժառանգ Մոհամմեդ Բեն Զայեդը: Այդ խումբը ձգտում է մեկուսացնել Իրանին, Իրանի դեմ առավելագույն ճնշում կիրառել և ի վերջո ռազմական առճակատում իրականացնել այս երկրի դեմ: Այդ տեսակետի համաձայն, Բի խմբի անդամները, հատկապես Նեթանյահուն, հիմնական դերակատարություն են ունեցել ՀԳՀԾ-ից դուրս գալու համար Թրամփին խրախուսելու հարցում:
Երրորդ ենթադրությունն ընդգծում է Թրամփի անձնական տեսակետները և «Բի» խմբի լոբբիների ազդեցությունը նրա որոշումների վրա: Թվում է, թե այս ենթադրությունն ավելի ճիշտ է: Թրամփը նախագահական ընտրապայքարի ժամանակներից ՀԳՀԾ-ն վատագույն համաձայնություն է անվանել և վերջո 2018թ. մայիսի 8-ին հայտարարեց, որ ԱՄՆ-ը դուրս է գալիս այդ համաձայնությունից:
Չնայած Թրամփը բացահայտորեն դեմ է ՀԳՀԾ-ին, Վաշինգտոնի տարածաշրջանային գործընկերները ևս անազդեցիկ չեն եղել Իրանի դեմ թշնամական մոտեցումը սրելու հարցում: Այդ ուղղությամբ կարելի է անդրադառնալ Իրանի գաղտնի միջուկային գործունեություն կոչված 2018թ. ապրիլին, Նեթանյահուի քարոզչական քայլին, որի ավելի ուշ Թրամփը վկայակոչելով, ընդդիմացավ ՀԳՀԾ-ին և ԱՄՆ-ին դուրս բերեց այդ համաձայնությունից: