Պարսից Ծոցում օտարերկրյա նավի առգրավումը. Իրանի պայքարը նավթի մաքսանենգման դեմ
ԻՀՊԿ-ի ծովուժը հայտարարել է.«Դատական վճռով Պարսից Ծոցում առգրավել ենք նավթ մաքսաննենգող օտարերկրյա մի նավ»:
Հինգշաբթի օրը, այն բանից հետո, երբ պարզվեց, որ օտարերկրյա նավը վառելիք է մաքսաննեգում, դատական մարմինների հետ համադրաբար, ԻՀՊԿ-ն կալանավորեց Պարսից Ծոցում գտնվող «Լարք» կղաու հարավային բաժնում լողացող, 1 մլն. լիտր վառելիք պարունակող նավը:
ԻՀՊԿ ծովուժն այս քայլը կատարել է Պարսից Ծոցում և Հորմոզի նեղուցում իր պատասխանատվությունների շրջանակում:
Պարսից Ծոցում և Հորմոզի ռազմավարական նեղուցում ԻՀՊԿ-ի ծովուժի հիմնական պարտականությունն Իրանի ազգային շահերի պահպանումը, անվտանգության հաստատումն ու ծովային մաքսանենգության դեմ պայքարն է:
Պարսից Ծոցի և Հորմոզի նեղուցի տարածաշրջանը կենսական դեր ունեն ծովային համաշխարհային տնտեսության համար և այս պայմաններում, ԻՀՊԿ-ի ծովուժի պարտականությունն ու պատասխանատվությունը այս ռազմավարական տարածաշրջանի պաշտպանությունն է:
Հինգշաբթի օրը, ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատար բրիգադային գեներալ Հոսեյն Սալամին այս կապակցությամբ ասել է.«Պարսից Ծոցի և Հորմոզի նեղուցի տարածաշրջանը ու նաև շրջանի կղզիներիը ոչ միայն Իրանի, այլև ողջ աշխարհի համար զգայուն ու կենսական տարածաշրջան է և համաշխարհային տնտեսության անբաժանելի մասը»:
Հաշվի առնելով Պարսից Ծոցի և Հորմոզի նեղուցի տարածաշրջանի համաշխարհային նշանակությունը, էներգետիկ կայուն հոսքի երաշխավորման առումով, Իրանը կարևոր դերակատարություն ունի այս տարածքում անվտանգության հաստատման հարցում:
Իրանի ուժերի կողմից մաքսանենգված նավթ պարունակող նավի առգրավումը խոսում է Իրանի կառուցողական պատասխանատվության մասին, որն ուշադրությամբ հետևելով ծովային զարգացումներին, դեմ է կանգնում գլոբալ էներգետիկ հոսքի ցանկացած խափանման:
Նավթի մաքսանենգումն Իրանի ազգային շահերը վտանգելուց բացի, համարվում է միջազգային խնդիր: Պարսից Ծոցում նավթ մաքսանենգող նավի առգրավմամբ, ԻՀՊԿ-ի ծովուժն իր ազգային պարտականությունն է կատարել, ինչը նպաստում է գլոբալ էներգետիկ կայուն հոսքի անվտագության հաստատմանը:
ԻՀՊԿ-ի ծովուժի կողմից նավթ մաքսանենգող օտարերկրյա նավի առգրավման քայը և՛ ներքին, և՛ ծովագնացության օրենքների տեսանկյունից օրինական քայլ է եղել:
Ծովագնացության օրենքների շրջանակում, ծովերի իրավունքների 1982թ. կոնվենցիայի մեջ ասված է.«Միջազգային իրավունքների գործադրման համար, ազատ ջրերում շրջող ռազմանավը, հարգելի պատճառների առկայության դեպքում կարող է կանգնեցնել ու զզնել մեկ այլ նավի (ոչ ռազմական ու ոչ կառավարական), որը հնարավոր է կատարում է ապօրինի գործողություն, այդ թվում՝ ծովահնեություն, ստրուկների առևտուր, թմրադեղերի տարանցում, ոչ թույլատրելի ռադիո կամ հեռուստահաղորդումների հեռարձակում և խուսափուէմ ցույց տալ իր դրոշը»:
Հաշվի առնելով որ ԻՀՊԿ-ի ծովուժի կողմից նավթ մաքսանենգող օտարերկրյա նավի առգրավման քայը ներքին ու արտերկրյա իրավական հիմքեր ունի, այս խնդրի նկատմամբ ԱՄՆ-ի հակազդեցությունը և Իրանի քայլի դատապարտումը խոսում է Վաշինգտոնի քաղաքական մոտեցումների և Պարսից Ծոցում նավթի մաքսանենգմանը ցուցաբերվող հովանավորման մասին: