Պարսից Ծոցում օտարերկրյա նավի առգրավումը. Իրանի պայքարը նավթի մաքսանենգման դեմ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i109570-Պարսից_Ծոցում_օտարերկրյա_նավի_առգրավումը._Իրանի_պայքարը_նավթի_մաքսանենգման_դեմ
ԻՀՊԿ-ի ծովուժը հայտարարել է.«Դատական վճռով Պարսից Ծոցում առգրավել ենք նավթ մաքսաննենգող օտարերկրյա մի նավ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 19, 2019 08:10 Asia/Tehran
  • Պարսից Ծոցում օտարերկրյա նավի առգրավումը. Իրանի պայքարը նավթի մաքսանենգման դեմ

ԻՀՊԿ-ի ծովուժը հայտարարել է.«Դատական վճռով Պարսից Ծոցում առգրավել ենք նավթ մաքսաննենգող օտարերկրյա մի նավ»:

Հինգշաբթի օրը, այն բանից հետո, երբ պարզվեց, որ օտարերկրյա նավը վառելիք է մաքսաննեգում, դատական մարմինների հետ համադրաբար, ԻՀՊԿ-ն կալանավորեց Պարսից Ծոցում գտնվող «Լարք» կղաու հարավային բաժնում լողացող, 1 մլն. լիտր վառելիք պարունակող նավը:

ԻՀՊԿ ծովուժն այս քայլը կատարել է Պարսից Ծոցում և Հորմոզի նեղուցում իր պատասխանատվությունների շրջանակում:

Պարսից Ծոցում և Հորմոզի ռազմավարական նեղուցում ԻՀՊԿ-ի ծովուժի հիմնական պարտականությունն Իրանի ազգային շահերի պահպանումը, անվտանգության հաստատումն ու ծովային մաքսանենգության դեմ պայքարն է:

Պարսից Ծոցի և Հորմոզի նեղուցի տարածաշրջանը կենսական դեր ունեն ծովային համաշխարհային տնտեսության համար և այս պայմաններում, ԻՀՊԿ-ի ծովուժի պարտականությունն ու պատասխանատվությունը այս ռազմավարական տարածաշրջանի պաշտպանությունն է:

Հինգշաբթի օրը, ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատար բրիգադային գեներալ Հոսեյն Սալամին այս կապակցությամբ ասել է.«Պարսից Ծոցի և Հորմոզի նեղուցի տարածաշրջանը ու նաև շրջանի կղզիներիը ոչ միայն Իրանի, այլև ողջ աշխարհի համար զգայուն ու կենսական տարածաշրջան է և համաշխարհային տնտեսության անբաժանելի մասը»:

Հաշվի առնելով Պարսից Ծոցի և Հորմոզի նեղուցի տարածաշրջանի համաշխարհային նշանակությունը, էներգետիկ կայուն հոսքի երաշխավորման առումով, Իրանը կարևոր դերակատարություն ունի այս տարածքում անվտանգության հաստատման հարցում:

Իրանի ուժերի կողմից մաքսանենգված նավթ պարունակող նավի առգրավումը խոսում է Իրանի կառուցողական պատասխանատվության մասին, որն ուշադրությամբ հետևելով ծովային զարգացումներին, դեմ է կանգնում գլոբալ էներգետիկ հոսքի ցանկացած խափանման:

Նավթի մաքսանենգումն Իրանի ազգային շահերը վտանգելուց բացի, համարվում է միջազգային խնդիր: Պարսից Ծոցում նավթ մաքսանենգող նավի առգրավմամբ, ԻՀՊԿ-ի ծովուժն իր ազգային պարտականությունն է կատարել, ինչը նպաստում է գլոբալ էներգետիկ կայուն հոսքի անվտագության հաստատմանը:

ԻՀՊԿ-ի ծովուժի կողմից նավթ մաքսանենգող օտարերկրյա նավի առգրավման քայը և՛ ներքին, և՛ ծովագնացության օրենքների տեսանկյունից օրինական քայլ է եղել:

Ծովագնացության օրենքների շրջանակում, ծովերի իրավունքների 1982թ. կոնվենցիայի մեջ ասված է.«Միջազգային իրավունքների գործադրման համար, ազատ ջրերում շրջող ռազմանավը,  հարգելի պատճառների առկայության դեպքում կարող է կանգնեցնել ու զզնել մեկ այլ նավի (ոչ ռազմական ու ոչ կառավարական), որը հնարավոր է կատարում է  ապօրինի գործողություն, այդ թվում՝ ծովահնեություն, ստրուկների առևտուր, թմրադեղերի տարանցում, ոչ թույլատրելի ռադիո կամ հեռուստահաղորդումների հեռարձակում և խուսափուէմ  ցույց տալ իր դրոշը»:

Հաշվի առնելով որ ԻՀՊԿ-ի ծովուժի կողմից նավթ մաքսանենգող օտարերկրյա նավի առգրավման քայը ներքին ու արտերկրյա իրավական հիմքեր ունի, այս խնդրի նկատմամբ ԱՄՆ-ի հակազդեցությունը և Իրանի քայլի դատապարտումը խոսում է Վաշինգտոնի քաղաքական մոտեցումների և Պարսից Ծոցում նավթի մաքսանենգմանը ցուցաբերվող հովանավորման մասին: