Թրամփը և ԻԼԻՊ-ի գործակալներին ազատ արձակելու Եվրոպային ուղղած սպառնալիքը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i110051-Թրամփը_և_ԻԼԻՊ_ի_գործակալներին_ազատ_արձակելու_Եվրոպային_ուղղած_սպառնալիքը
Սիրիայի օրինական կառավարության կործանման նպատակով, ԱՄՆ-ն հիմնական դերակատարություն է ունեցել ահաբեկչական խմբերի այդ թվում ԻԼԻՊ-ի ձևավորման և այդ խմբի գործունեության ծավալման հարցում: Այդուհանդերձ Դոնալդ Թրամփը այժմ եվրոպական երկրներին կոչ է անում ընդունել բանտրակյալ իլիպականներին:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Օգոստոս 02, 2019 13:19 Asia/Tehran
  • Թրամփը և ԻԼԻՊ-ի գործակալներին ազատ արձակելու Եվրոպային ուղղած սպառնալիքը

Սիրիայի օրինական կառավարության կործանման նպատակով, ԱՄՆ-ն հիմնական դերակատարություն է ունեցել ահաբեկչական խմբերի այդ թվում ԻԼԻՊ-ի ձևավորման և այդ խմբի գործունեության ծավալման հարցում: Այդուհանդերձ Դոնալդ Թրամփը այժմ եվրոպական երկրներին կոչ է անում ընդունել բանտրակյալ իլիպականներին:

Օգոստոսի 1-ին Թրամփը հայտարարել է, որ եթե եվրոպական երկրները հրաժարվեն ընդունել Իրաքում ու Սիրիայում ձերբակալված ԻԼԻՊ-ի 2500 գործակալներին, Վաշինգտոնը նրանց ազատ է արձակելու:  ԱՄՆ նախագահը բազմիցս քննադատել է եվրոպական երկրներին՝ ձերբակալված ահաբեկիչներին հետ չընդունելու համար: Թրամփն ասել է.«Մենք 2500 ԻԼԻՊ-ի ահաբեկիչ ունենք, որոնց ուզում ենք հանձնել Եվրոպային, քանի որ նրանք մեկնում էին Եվրոպա այսինքն Ֆրանսիա, Գեմանիա և այլ երկրներ»: Թրամփը շեշտել է.«Մենք կսպասենք, որպեսզի տեսնենք, թե արդյոք Եվրոպան նրանց հետ է ըդնունում: Եթե Եվրոպան հանձն չառնի նրանց հետ ընդունել,  հավանաբար ստիպված կինենք ազատ արձակել ահաբեկիչներին»:

Թրամփը բազմիցս հայտարարել է, որ ԱՄՆ-ն հանձնառու է ԻԼԻՊ-ի ոչնչացման հարցում և իր ժողովրդին պաշտպանելու է ահաբեկիչներից: Թրամփի այս հայտարարությունը լիովին հակասում է իրականությանը և նա ըստ երևույթին մոռացել է , որ ինքը 2016թ. ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների ընրապայքարի օրերին հայտարարել է որ ԻԼԻՊ-ը ստեղծել է Օբամայի կառավարությանը:

Իրականում ԱՄՆ-ն ինքը ԻԼԻՊ-ի հիմնադրողն ու գլխավոր աջակիցն է:

2011թ. Սիրիայի ճգնաժամի ընթացքում գլխավորելով արաբա-արևմտյան կոալիցիամ, ԱՄՆ-ն իր շահերի ապահովման ու նպատակներին հասնելու համար ծայրահեղական ահաբեկչությանը դիմակայելու փոխարեն, հովանավորեց ԻԼԻՊ-ին ու մյուս ահաբեկչական խմբերին:

Այս տեսակետին դրական են արձագանքել նաև որոշ արևմտյան վերլուծաբաններ: Նրանց խոսքերով.«ԱՄՆ-ն և եվրոպական որոշ պետությունները արևմուտքի նպատակների իրագործման ու շահերի պահպանման նպատակով առանցքային դեր են ունեցել ԻԼԻՊ-ի տարածման գործում»:

Հետևաբար Եվրոպացինիերը նունպես Վաշինգտոնի կողքին զգալի դերակատարություն են ունեցել ԻԼԻՊ-ի տարածման գործում:

2011-2014թթ., երբ ԻԼԻՊ-ը Սիրիայում Բաշշար Ասադի կառավարության կործանման նպատակուվ պատերազմում էր այս երկրի բանակի դեմ, ամերիկացիները ծառայում էին նրանց և հիմնական դերակատարություն ունեին ահաբեկչական խմբերին այդ թվում ԻԼԻՊ-ի գործակալներին ֆինանսական ու սպառազինական աջակցություն ցուցաբերելու հարցում: ԻԼԻՊ-ի գործողությունների ընդլայնումից և Իրաքի մի քանի նահանգների բռնագրավումից հետո, ինչը 2014թ. հանգեցրեց այսպես կոչված հակաիլիպական միջազգային կոալիցիայի ձևավորմանը, ԱՄՆ-ի նպատակը ավելի շատ կառավարելի շրջանակներում ԻԼԻՊ-ի պահպանումն էր, որպեսզի կարողանա այս խմբավորմանն օգտագործել Սիրիայի բանակի, կառավարության ու նրանց դաշնակիցների դեմ:

Հետևաբար ԻԼԻՊ-ի դեմ պատերազմելու հարցում ԱՄՆ-ի անկեղծությունը, հարցականի տակ է դրվում: Այժմ Թրամփը եվրոպացիներից պահանջում է հետ վերցնել ԻԼԻՊ-ի գործակալներին և  դատական պատասխանատվության ենթարկել նրանց: Իրականում,  այժմ, երբ ահաբեկիչներից օգտվելու ժամկետն անցել է, Վաշինգտոնը մտադիր է նրանց արտահանձնել եվրոպական երկրներին, որպեսզի հնարավորինս շուտ ազատվի այս ահաբեկչական խմբից:

Եվրոպական երկրները, սակայն պատրաստ չեն ընդունել  ահաբեկիչներին: