Պարսից Ծոցի անվտանգությունը կախված է հարևան երկրների համագործակցությունից
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i110274-Պարսից_Ծոցի_անվտանգությունը_կախված_է_հարևան_երկրների_համագործակցությունից
Իրանի իսլամական հանրապետության պաշտպանության նախարարը Կատարի, Քուվեյթի և Օմանի պաշտպանության նախարարների հետ հեռախոսազրույց է ունեցել՝ տարածաշրջանում անվտանգությունն ապահովելու նպատակով կոլեկտիվ համագործակցության հարցերի շուրջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 09, 2019 08:04 Asia/Tehran
  • Պարսից Ծոցի անվտանգությունը կախված է հարևան երկրների համագործակցությունից

Իրանի իսլամական հանրապետության պաշտպանության նախարարը Կատարի, Քուվեյթի և Օմանի պաշտպանության նախարարների հետ հեռախոսազրույց է ունեցել՝ տարածաշրջանում անվտանգությունն ապահովելու նպատակով կոլեկտիվ համագործակցության հարցերի շուրջ:

Իրանի իսլամական հանրապետության պաշտպանության նախարար բրիգադային գեներալ Ամիր Հաթամին  ասել է, որ տարածաշրջանի անվտանգությունը միայն տարածաշրջանի երկրներն են երաշխավորում, և արտաքին ուժերի ներկայությունն անկայունության տարածումից բացի, այլ արդյունք չի ունենալու:

Իրանի իսլամական հանրապետության պաշտպանության նախարարը հեռախոսազրույցում ասել է.«Այն ռազմական կոալիցիան, որ Միացյալ Նահանգները ձգտում է ստեղծել Պարսից ծոցի տարածաշրջանում նավագնացության անվտանգությունն ապահովելու պատրվակով, կհանգեցնի տարածաշրջանում անապահովության տարածմանը»:

Այն բանից հետո, երբ Իրանը Պարսից ծոցում և Հորմուզի նեղուցում գրավեց վառելիքի մաքսանգող նավեր և  ծովային միջազգային օրենքները խախտող  բրիտանական մեկ  տանկեր, Միացյալ Նահանգները ծովային անվտանգության պատրվակով փորձում է տարածաշրջանում ստեղծել ռազմական կոալիցիա իր ներկայության համար:

Իրանը, որպես պատասխանատու երկիր, կարևոր դեր ունի տարածաշրջանային հավասարումներում  և ստեղծելով ծովային անվտանգություն ապահովել է Հորմոզի  նեղուցում գլոբալ էներգիայի հոսքը:

Իրանի Իսլամական Հանրապետությունը կարծում է, որ Պարսից Ծոցի երկրների անվտանգությունը համագործակցությունը բխում է տարածաշրջանի երկրների  ընդհանուր շահերից, և որ այս աշխարհագրական տարածքում օտարերկրացիների ներկայությունը չի նպաստում տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը:

Իրանը հարևանների հետ համագործակցությունը  դարձրել է  իր արտաքին քաղաքականության կարևորագույն սկզբունքը, և Պարսից ծոցի տարածաշրջանի ռազմավարական նշանակության պատճառով, այս սկզբունքին ուշադրություն դարձնելը, կապահովի տարածաշրջանային անվտանգությունը, այնուհետև ծովային անվտանգությունը և էներգետիկ կայուն հոսքը ամբողջ աշխարհում:

Իրանը միշտ կոչ է արել ակտիվ երկխոսության Պարսից ծոցում գտնվող հարևանների հետ: Բացի այդ, Իրանի արտգործնախարարն առաջարկել է հարևանների հետ համագործակցության պայմանագիր կնքել:

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ընդգծել է Պարսից Ծոցի համագործակցության խորհուրդի ընդլայնման  անհրաժեշտությունը , հավելելով, որ անհրաժեշտ է տարածաշրջանային երկխոսության ֆորում հիմնել և պայմանագիր ստորագրել միմյանց վրա չհարձակվելու համար:

Իրանի ռազմավարությունն ու դիվանագիտությունը Արևմտյան Ասիայի տարածաշրջանում և Պարսից ծոցում հիմնված են տարածաշրջանի կառավարման համար տարածաշրջանային կարողությունները օգտագործելու անհրաժեշտության վրա, իսկ արտասահմանցիների մուտքը ասպարեզ, չի բխում տարածաշրջանի երկրների շահերից:

Հենվելով իր կարողությունների վրա, Իրանը պահպանում է Պարսից ծոցի և Հորմուզի նեղուցի ծովային անվտանգությունը, որը ցույց է տալիս Իրանի Իսլամական Հանրապետության կարևոր դերակատարությունը տարածաշրջանային կայունության և խաղաղության համար:

Իրանի պաշտպանության նախարարի հետ հեռախոսազրույցի ժամանակ, Կատարի պաշտպանական հարցերով խորհրդատու նախարար Խալիդ Բին Մոհամմադ Բին Աբդուլլահ Ալ-Աթիեն ընդգծել է.«Տարածաշրջանի անվտանգությունը պետք է ապահովվի Պարսից  ծոցի տարածաշրջանի երկրների կողմից և Իրանի իսլամական հանրապետությունը  շատ կարևոր երկիր է Պարսից ծոցի անվտանգության ապահովման և  պահպանման համար»:

Հաշվի առնելով Արևմտյան Ասիայի տարածաշրջանի և Պարսից ծոցի երկրների վստահելի հնարավորությունները, տարածաշրջանային երկրների հավաքական համագործակցությունը կարող է ապահովլ անվտանգությունը և այլևս կարիք չկա օտարների ներկայությանը տարածաշրջանում: Նման պայմաններում երաշխավորված կլինի կայուն անվտանգությունն ու կայունությունը Պարսից Ծոցի ռազմավարական տարածաշրջանում: