Պարսից Ծոցի անվտանգությունը կախված է հարևան երկրների համագործակցությունից
Իրանի իսլամական հանրապետության պաշտպանության նախարարը Կատարի, Քուվեյթի և Օմանի պաշտպանության նախարարների հետ հեռախոսազրույց է ունեցել՝ տարածաշրջանում անվտանգությունն ապահովելու նպատակով կոլեկտիվ համագործակցության հարցերի շուրջ:
Իրանի իսլամական հանրապետության պաշտպանության նախարար բրիգադային գեներալ Ամիր Հաթամին ասել է, որ տարածաշրջանի անվտանգությունը միայն տարածաշրջանի երկրներն են երաշխավորում, և արտաքին ուժերի ներկայությունն անկայունության տարածումից բացի, այլ արդյունք չի ունենալու:
Իրանի իսլամական հանրապետության պաշտպանության նախարարը հեռախոսազրույցում ասել է.«Այն ռազմական կոալիցիան, որ Միացյալ Նահանգները ձգտում է ստեղծել Պարսից ծոցի տարածաշրջանում նավագնացության անվտանգությունն ապահովելու պատրվակով, կհանգեցնի տարածաշրջանում անապահովության տարածմանը»:
Այն բանից հետո, երբ Իրանը Պարսից ծոցում և Հորմուզի նեղուցում գրավեց վառելիքի մաքսանգող նավեր և ծովային միջազգային օրենքները խախտող բրիտանական մեկ տանկեր, Միացյալ Նահանգները ծովային անվտանգության պատրվակով փորձում է տարածաշրջանում ստեղծել ռազմական կոալիցիա իր ներկայության համար:
Իրանը, որպես պատասխանատու երկիր, կարևոր դեր ունի տարածաշրջանային հավասարումներում և ստեղծելով ծովային անվտանգություն ապահովել է Հորմոզի նեղուցում գլոբալ էներգիայի հոսքը:
Իրանի Իսլամական Հանրապետությունը կարծում է, որ Պարսից Ծոցի երկրների անվտանգությունը համագործակցությունը բխում է տարածաշրջանի երկրների ընդհանուր շահերից, և որ այս աշխարհագրական տարածքում օտարերկրացիների ներկայությունը չի նպաստում տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը:
Իրանը հարևանների հետ համագործակցությունը դարձրել է իր արտաքին քաղաքականության կարևորագույն սկզբունքը, և Պարսից ծոցի տարածաշրջանի ռազմավարական նշանակության պատճառով, այս սկզբունքին ուշադրություն դարձնելը, կապահովի տարածաշրջանային անվտանգությունը, այնուհետև ծովային անվտանգությունը և էներգետիկ կայուն հոսքը ամբողջ աշխարհում:
Իրանը միշտ կոչ է արել ակտիվ երկխոսության Պարսից ծոցում գտնվող հարևանների հետ: Բացի այդ, Իրանի արտգործնախարարն առաջարկել է հարևանների հետ համագործակցության պայմանագիր կնքել:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ընդգծել է Պարսից Ծոցի համագործակցության խորհուրդի ընդլայնման անհրաժեշտությունը , հավելելով, որ անհրաժեշտ է տարածաշրջանային երկխոսության ֆորում հիմնել և պայմանագիր ստորագրել միմյանց վրա չհարձակվելու համար:
Իրանի ռազմավարությունն ու դիվանագիտությունը Արևմտյան Ասիայի տարածաշրջանում և Պարսից ծոցում հիմնված են տարածաշրջանի կառավարման համար տարածաշրջանային կարողությունները օգտագործելու անհրաժեշտության վրա, իսկ արտասահմանցիների մուտքը ասպարեզ, չի բխում տարածաշրջանի երկրների շահերից:
Հենվելով իր կարողությունների վրա, Իրանը պահպանում է Պարսից ծոցի և Հորմուզի նեղուցի ծովային անվտանգությունը, որը ցույց է տալիս Իրանի Իսլամական Հանրապետության կարևոր դերակատարությունը տարածաշրջանային կայունության և խաղաղության համար:
Իրանի պաշտպանության նախարարի հետ հեռախոսազրույցի ժամանակ, Կատարի պաշտպանական հարցերով խորհրդատու նախարար Խալիդ Բին Մոհամմադ Բին Աբդուլլահ Ալ-Աթիեն ընդգծել է.«Տարածաշրջանի անվտանգությունը պետք է ապահովվի Պարսից ծոցի տարածաշրջանի երկրների կողմից և Իրանի իսլամական հանրապետությունը շատ կարևոր երկիր է Պարսից ծոցի անվտանգության ապահովման և պահպանման համար»:
Հաշվի առնելով Արևմտյան Ասիայի տարածաշրջանի և Պարսից ծոցի երկրների վստահելի հնարավորությունները, տարածաշրջանային երկրների հավաքական համագործակցությունը կարող է ապահովլ անվտանգությունը և այլևս կարիք չկա օտարների ներկայությանը տարածաշրջանում: Նման պայմաններում երաշխավորված կլինի կայուն անվտանգությունն ու կայունությունը Պարսից Ծոցի ռազմավարական տարածաշրջանում: