Ջոն Բոլթոնը մեկնում է Բրիտանիա՝ փորձելով Բրիտանիային համոզել միանալ Վաշինգտոնին
Բրիտանայի և ԱՄՆ-ի հարաբերությունները, որպես երկու ռազմավարական դաշնակիցներ, միշտ սերտ են եղել: Այնուամենայնիվ, Իրանի և Չինաստանի վերաբերյալ դիրքորոշումներում երկու երկրի միջև առկա են տարաձայնություններ:
Առաջիկա կիրակի օրը Լոնդոն կատարած այցելության ընթացքում, Ջոն Բոլթոնը մտադիր է Բրիտանիայի պահպանողական կառավարության հատկապես վարչապետ Բորիս Ջոնսոնին համոզել միանալ Վաշինգտոնին:
Հիլ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, այս շաբաթվա վերջին Լոնդոն կատարած այցելության ընթացքում, Ջոն Բոլթոնը մտադիր է բրիտանացի պաշտոնատարներից խնդրել կոշտ դիրքորոշում ընդունել Իրանի և չինական Հուավեյ ընկերության նկատմամբ:
Բրիտանիայի նոր կառավարությունը հայտարարել է, որ ինչպես եվրոպական եռյակի մնացած անդամները՝ այսինքն Գերմանիան և Ֆրանսիան, նրանք հավատարիմ են միջուկային համաձայնագրին, որից 2018 թ.-ին դուրս է եկել ԱՄՆ-ը:
Այնուամենայնիվ, Թեհրանի և Լոնդոնի միջև հարաբերությունները լարվել են՝ կապված օրենքները խախտելու պատճառով Իրանի կողմից բրիտանական տանկերը կալանավորելու համար: Այժմ ԱՄՆ-ը մտադիր է Բրիտանիային համոզել միանալ Վաշինգտոնին՝ Թեհրանի դեմ ճնշումները մեծացնելու համար:
Հղում անելով Թրամփի կառավարության բարձրաստիճան պաշտոնյայի խոսքերին Reuters- ը գրել է, որ Բոլթոնը մտադիր է բրիտանացի պաշտոնատարներին ասել, որ ՀԳՀԾ-ի համաձայնությունից Լոնդոնի դուրս գալով, Թեհրանի դեմ ճնշումները մեծանալու են:
Այն պայմաններում երբ Բրեքզիթը դարձել է Բրիտանիայի կառավարության արտաքին քաղաքականության գլխավոր մտահոգությունը, Բորիս Ջոնսոնը չի պատրաստվում դուրս գալ ՀԳՀԾ-ից, քանի որ դա նոր ռիսկեր է պարտադրում Բրիտանիայի դիվանագիտության և արտաքին քաղաքականության վրա: Թրամփի վարչակազմը, որն այժմ ՀԳՀԾ-ի հարցով մենակ է, չնայած ճնշումներին չի կարողացել Իրանին համոզել բանակցել, իր նպատակին հասնելու համար: Այժմ ԱՄՆ-ը փորձում է Բրիտանիային համոզել դուրս գալ ՀԳՀԾ-ից, որպեսզի կարողանա ուժեղացնել իր քաղաքական դիրքերը: Ներկայիս պայմաններում քիչ հավանական է, որ Ջոնսոնը դրականորեն արձագանքի Բոլթոնի պահանջին:
Մյուս կողմից ԱՄՆ-ի ազգային անվտանգության խորհրդականը փորձում է Բրիտանիային համոզել միանալ Չինաստանի դեմ Վաշիգտոնի դիրքորոշմանը: Թրամփի վարչակազմը մեծ ճնշում է գործադրել Բրիտանիայի և եվրոպական այլ դաշնակիցների, մասնավորապես՝ Գերմանիայի վրա, դադարեցնել համագործակցությունը Չինաստանի «Հուավեյ» ընկերության հետ: ԱՄՆ-ը պնդում է, որ «Հուավեյ» ընկերության հինգերորդ սերնդի ինտերնետային տեխնոլոգիան՝ G 5- ը, անվտանգության սպառնալիք է:
Ներկայումս, երբ Բրեքզիթի հարցով Բրիտանիան հայտնվել է ներքին և արտաքին ճնշումների տակ ԱՄՆ--ը փորձում է Բրիտանիային համոզել միանալ Իրանի և Չինաստանի դեմ ԱՄՆ-ի դիրքորոշմանը: Այնուամենայնիվ, չի ենթադրվում այս առումով՝ ԱՄՆ-ը կհաջողվի հասնել իր նպատակին: