Մամուլի տեսություն 22-8-2019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i110724-Մամուլի_տեսություն_22_8_2019
ԱՄՆ-ի բանակում ստեղծվել է տիեզերական բաժնի հրամանատորւթյուն: Սա աjն դեպքում, երբ ԱՄՆ-ը դուրս է եկել միջին հեռահարության հրթիռների արգելման պայմանագրից:
(last modified 2026-05-03T14:26:07+00:00 )
Օգոստոս 22, 2019 12:48 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 22-8-2019

ԱՄՆ-ի բանակում ստեղծվել է տիեզերական բաժնի հրամանատորւթյուն: Սա աjն դեպքում, երբ ԱՄՆ-ը դուրս է եկել միջին հեռահարության հրթիռների արգելման պայմանագրից:

«Մարդոմսալարի» օրաթերթ

ԱՄՆ-ը մեկնարկել է «Աստղերի պատերազմ» նախագիծը

ԱՄՆ-ի պահվածքն ավելի շատ նմանվում է Սառը պատերազմի ժամանակաշրջանում Խորհրդային Միության հետ ունեցած դիրքորոշմանը: 

ԱՄՆ փոխնախագահը հայտարարել է, որ  ԱՄՆ-ի բանակում ստեղծվել է տիեզերական ուժերի հրամանատրություն:  Վաշինգտոնի այս նոր քայլը, ինչպես նաև ԱՄՆ-ի դուրս գալը INF պայմանագրից, պետք է մեկնաբանել  որպես վերադարձ սառը պատերազմի ժամանակաշրջանին:

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսն ԱՄՆ Ազգային տիեզերական խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ բանակում ձևավորվել է տիեզերական հրամանատարություն: 

ԱՄՆ բանակի տիեզերական հրամանատարությունը նոր մասնաճյուղ է, որը կծառայի որպես Միացյալ Նահանգների մարտական միասնական  հրամանատարություն և տիեզերքում  կիրականացնի ռազմական գործողություններ:

 

«Ջավան» օրաթերթ

Վերացրեք ներքին արտադրության խոչընդոտները

Իրանի իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը կառավարության կազմի հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով  երկրի տնտեսության և մշակութային խնդրին, միջին և չքավոր դասակարգի տնտեսական  հարցերի լուծման բանալին համարել  է  ներքին արտադրությունը: 

Ն Վ Այաթոլլահ Խամենին հավելել է, որ Իհարկե, երկրի տնտեսական խնդիրների կարգավորումը հեշտ չի կարող լինել, բայց պետք է քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ: 

 

«Քեյհան» օրաթերթ

Սաուդյան Արաբիան Եմենից դուրս է բերել  90 000 զորային

 

Ալ-Սաուդն իր հնգամյա հարձակման ընթացքում, ոչ միայն չի կարողացել Եմենի պաշտոնազրկված նախագահ Մանսուր Հադիին վերադարձնել իշխանության, այլև Եմենի Անսարալլահ շարժման հրթիռային և ԱԹՍ-ի ոլորտում ձեռք բերած առաջադիմության հետևանքով ստիպված է եղել իր վարձկան ուժերին հետ կանչել Եմենի տարածքից և նրանց տեղակայել իր հարավային սահմաններում: 

Խաղաղության բանակցություններում Եմենի պատվիրակության ղեկավար Մոհամմեդ Աբդուլ Սալամն ասել է, որ Ռիադը հրաժավել է օկուպացնել Եմենը և այժմ մտահոգված է իր սահմանները կորցնելու վտանգից:

Մոհամմեդ Աբդուլ Սալամը  Թուիթերում գրել է, որ կոալիցիան Եմենի ներքին ճակատներից դուրս է բերել 90000 զորայիններ, այդ թվում 6000 սուդանցի և հազարավոր այլ երկրների վարձկաններ:

 

«Ջոմհուրի Էսլամի» օրաթերթ

Ռուսաստանը կոչ արել դադարեցնել Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների քաղաքականությունը

ՄԱԿ-ում Ռուսաստանի պատվիրակության տեղակալը կոչ է անրել ԱՄՆ-ին վերջ տալ Իրանի դեմ պատժամիջոցների և սպառնալիքների քաղաքականությանը: Նա հավելել է պատժամիջոցների և սպառնալիքների պայմաններում, հնարավոր չի լինի Թեհրանի հետ սկսել բանակցությունները:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կայացած Միջին Արևելքի խաղաղության և անվտանգության հարցերով նիստում Դմիտրի Պոլիյանսկին հավելել է. «Պոմպեո, մենք շատ ուշադիր լսեցինք ձեր խոսքերը: Ես նույնիսկ խնդրեցի, որ իմ գործընկերներին բառ առ բառ լսեն ձեզ, քանի որ դա կապված է ձեր խոսքերին»: 

 

tert.am

Բանակցային գործընթացը չի կանգնել, Ադրբեջանի հետ օպերատիվ կապը կայուն գործում է․ Զոհրաբ Մնացականյան

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի համար Ադրբեջանի սահմանը հատած հայ զինծառայող Արայիկ Ղազարյանի հարցը շարունակում է մտահոգիչ մնալ: Նա այսօր կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ այս պահին որևէ նորություն հայտնել չի կարող։

«Այս պահին նորություն չունեմ ասելու այն առումով, որ և՛ Կարմիր խաչը, և՛ Պաշտպանության նախարարությունը, և՛ անմիջական առնչություն ունեցող մյուս կառույցներն առնչվում են այս հարցին։ Հարցի զգայունությունն այնպիսին է, որ պահանջում է համակարգված մոտեցում», - ասաց նա։

Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջան ԱԳ նախարարների հանդիպումներին, Զոհրաբ Մնացականյանը նշեց, թե դրանք շարունակվում են, բանակցային գործընթացն էլ չի կանգնել։

«Բանակցային գործընթացը չի կանգնել։ Բնականաբար, ամենը շարունակվում է, ըստ կանոնի,  ամեն բանի մասին կտեղեկացնենք։ Ադրբեջանի հետ օպերատիվ կապը գործում է բավականին կայուն», - ընդգծեց Զոհրաբ Մնացականյանը։

 

armedia.am

Վենետիկի հանձնաժողովը պատրաստակամություն է հայտնել խորհրդատվական կարծիք տրամադրել ՍԴ-ին

 

Վենետիկի հանձնաժողովը օգոստոսի 20-ի դրությամբ պատրաստակամություն է հայտնել խորհրդատվական կարծիք տրամադրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա ՍԴ-ի կողմից քննության ընդունված գործերով: Այս մասին ասված է ՀՀ Սահմանադրական դատարանի ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ: 

«Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա Սահմանադրական դատարանի կողմից քննության ընդունված գործերով խորհրդատվական կարծիք ստանալու համար Սահմանադրական դատարանի կողմից Վենետիկի հանձնաժողով ներկայացված դիմումի առնչությամբ Սահմանադրական դատարանի աշխատակազմը տեղեկացնում է.

2019 թվականի օգոստոսի 20-ի գրությամբ Վենետիկի հանձնաժողովը պատրաստակամություն է հայտնել տրամադրելու խորհրդատվական կարծիք»,- ասված է հաղարդագրության մեջ: 

 

lragir.am

ՄԱԿ-ում տարածվում է Արցախի Հանրապետության Կամավոր ազգային զեկույցը

Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) որպես պաշտոնական փաստաթուղթ տարածվել է ԼՂ-ի Կամավոր ազգային զեկույցը՝ ՄԱԿ-ի «Կայուն զարգացման 2030 օրակարգում» ներառված կայուն զարգացման նպատակների իրականացման վերաբերյալ:

Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից, զեկույցն իրենից ներկայացնում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հիման վրա ժողովրդավարական պետություն կառուցելու և տնտեսական, սոցիալական ու մշակութային զարգացում ապահովելու նպատակով ԼՂ-ի իշխանությունների վարած քաղաքականության վերաբերյալ համապարփակ փաստաթուղթ:

Զեկույցում ներկայացված է տեղեկատվություն՝ կայուն զարգացման ոլորտներում կոնկրետ նպատակների իրականացման գործում արձանագրված առաջընթացի՝ ի հեճուկս Ադրբեջանի կողմից անվտանգային լուրջ մարտահրավերներին, ինչպես նաև Արցախի Հանրապետության բնակչության ֆիզիկական գոյության սպառնալիքներին:

Ազգային զեկույցը պատրաստվել է ԼՂ-ի արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ և հաստատվել է Արցախի կայուն զարգացման ազգային խորհրդի կողմից:

 

news.am

Ամուլսարի խնդրի շահարկումը որոշ ուժերի կողմից արդեն վերածվում է ուղղակի սպառնալիքի. «Ժառանգություն»

 

Հայաստանում հանքարդյունաբերության եւ հատկապես Լիդիան Արմենիա ընկերության կողմից Ամուլսարի ոսկու հանքի շահագործման հետ կապված խնդիրների շահարկումը հանրային  որոշ ուժերի կողմից արդեն վերածվում է  ուղղակի սպառնալիքի՝ վտանգի ենթարկելով Հայաստանի Հանրապետության տնտեսական եւ քաղաքական արդյունավետ զարգացումը, մեր հանրային համերաշխությունը: Այս մասին հայտարարություն է տարածել «Ժառանգություն» կուսակցությունը:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Առանց մասնագիտական գիտելիքների եւ տեսական ու գործնական հիմնավորումների՝ հուզազգայական կարգախոսներով փորձ է կատարվում բնության պահպանության ազնիվ առաքելությունը վերածելու անկառավարելի գործընթացի: