Մամուլի տեսություն 29-8-2019
Իրանը շուտով կսկսի ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունների կրճատման երրորդ փուլը, եթե ԱՄՆ-ը հրաժարվի կատարել իր պարտավորությունները:
«Մարդոմսալարի» օրաթերթ
Իրանը շուտով կսկսի ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունների կրճատման երրորդ փուլը
ՀԳՀԾ-ի պարտավորությունները կրճատելու երրորդ քայլի վերջնաժամկետը լրանում է 10 օր հետո, և հիմա գնդակը մնացել է պայմանագրերի մնացած անդամների կիսադաշտում: Նրանք պետք է INSTEX-ի կամ նման մեխանիզմների գործադրմամբ, ՀԳՀԾ-ից Իրանի հրաժարվելը:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ՀԳՀԾ-ի Իրանի պարտավորությունների կրճատման երրորդ ժամկետը լրանում է և մյուս կողմերը մինչև սեպտեմբերի 6-ը հնարավորություն կունենան կատարել իրենց ստանձնած պարտավորությունները, որպեսզի կանխեն Իրանի իսլամական հանրապետության կողմից սկսած իր պարտավորությունների դադարեցման ընթացքը:
«Ջավան» օրաթերթ
Ջոնսոնը փակել է Բրիտանիայի պառլամենտը
Այն պայմաններում, երբ Բրիտանացի պատգամավորները ձգտում են կանխել ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու գործընթացը, վարչապետ Բորիս Ջոնսոնը ձգտում է մարգինալացնել խորհրդարանը և պատգամավորներին հեռու պահել այս կարևոր հարցի վերաբերյալ որոշում կայացնելուց:
BBC-ին հաղորդել է, որ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը փորձում է թագուհուն հոմոզել մինչև հոկտեմբերի 14-ը դադարեցնել խորհրդարանի աշխատանքը:
Երեկ Բալմորալ պալատում Եղիսաբեթ Երկրորդ թագուհու նախագահությամբ կայացած արքայական խորհրդի նիստում, Ջոնսոնի առաջարկը վավերացրել է:
«Իրան» օրաթերթ
Թրամփի վեճը G-7 խմբի առաջնորդների հետ՝ Ռուսաստանի վերադարձի վերաբերյալ
G-7 խմբի գագաթաժողովի ղեկավարների հետ ընթրիքի ժամանակ, Ռուսաստանին խմբում ընդունելու կապակցությամբ Դոնալդ Թրամփը վիճել է խմբի անդմ երկրների առաջնորդների հետ:
Ֆրանսիայի Բիարից քաղաքում կայացած G-7 խմբի գագաթնաժողովից առաջ Դոնալդ Թրամփն առաջարկել էր Ռուսաստանի նորից ընդունել G-7 խմբում և հանդիպման ընթացքում կրկնել է իր առաջարկը:
CNN- ը և Washington Post- ը հաղորդել են, որ շաբաթ օրվա ընթրիքի ժամանակ, մասնակիցները մերժել են Թրամփի առաջարկը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը նույնպես դեմ են արտահայտվել նրա առաջարկին:
Համշահրի «օրաթերթ»
ԱՄՆ-ը բոյկոտել է 10 անձանց և ընկերությունների՝ Իրանի հրթիռային ծրագրի հետ կապ ունենալու պատրվակով
Չորեքշաբթի օրը ԱՄՆ ֆինանսների նախարարությունը Իրանի հրթիռային ծրագրի հետ կապ ունենալու պատրվակով պատժամիջոցներ է սահմանել 1 անձի և 3 ընկերությունների դեմ:
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պնդում է, որ երկու ցանցերից մեկը Հոնկոնգում գործող մի կեղծ ընկերությունից օգտագործել է պատժամիջոցները շրջանցելու և Իրանի հրթիռային ծրագրի հետ կապված գործարքները հեշտացնելու համար:
Երկրորդ ցանցը ալյումին է գնել այն ընկերությունների անունից, որոնք վերահսկվում կամ պատկանում են Իրանի Պաշտպանության նախարարությանը:
armedia.am
ԵԱՏՄ-ն և Իրանը հոկտեմբերից անցում կկատարեն արտոնյալ պայմաններով առևտրի իրականացմանը
ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը և ՌԴ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սանային օգոստոսի 28-ին ԵՏՀ-ում տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկել են ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտի ձևավորող ժամանակավոր համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ընթացակարգերի ավարտման հարցերը, հայտնում է «Արմենպրես»-ը:
Ըստ ձեռքբերված համաձայնության արդեն 2019 թվականի հոկտեմբերի 27-ից ազատ առևտրի ժամանակավոր համաձայնագիրը կսկսի գործել։
«ԵԱՏՄ երկրների ղեկավարները հայտարարել են, որ Իրանի հետ ազատ առևտրի գոտու ձևավորումը առաջնային է ԵՏՀ գործունեության շրջանակներում։ Սա նշանակում է, որ նրանք մեզ տվել են մանդատ՝ բանակցելու մեր իրանցի գործընկերների հետ: Եվ այսօր մեզ համար մեծ օր է, քանի որ մենք ստացել ենք պաշտոնական հաստատում, որ փաստաթուղթը ուժի մեջ կմտնի շատ շուտով», - նշել է ԵՏՀ Խորհրդի նախագահը:
Մեհդի Սանային կարևորել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, մասնավորապես՝ Տիգրան Սարգսյանի մեծ ներդրումը վերջնական արդյունքի հասնելու գործում: «Իրանի համար սա նաև շատ կարևոր պայմանագիր է, որը ես վստահ եմ, որ մեծ օգուտներ կբերի մեր ժողովրդին և մեր երկրի տնտեսությանը, ինչպես նաև ԵԱՏՄ երկրներին: Բանակցությունները հեշտ չէին, բայց այժմ դրանք հաջողությամբ ավարտվել են: Համաձայնագիրը ստորագրվում և վավերացվում է: Արդյունքն ակնհայտ է», - ասել է Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը:
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել սերտ համագործակցությունը, այդ թվում` համաձայնագրի իրագործման ուղղությամբ: Բացի այդ, գործարար երկխոսության աշխատանքի ձևաչափով սկսվել է նաև մաքսային ծառայությունների միջև համագործակցության խորացման շուրջ երկխոսությունը, որի արդյունքում նույնպես նախատեսվում է կնքել համաձայնագիր:
Մեհդի Սանային առաջարկել է Իրանում ԵՏՀ-ի հետ համատեղ անցկացնել գործարար համաժողով, որպեսզի իրանցի ձեռնարկատերերին ներկայացվի ԵԱՏՄ ընդհանուր շուկայում առևտուր իրականացնելու առավելությունները:
/news.am
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ԱԱԾ–ին գումար հատկացվեց
ՀՀ ազգային անվտանգության ծառայության համար համապատասխան սարքավորումների ձեռքբերման նպատակով կառավարության այսօր՝ օգոստոսի 29-ին հրավիրված նիստում հատկացվեց 250,000.0 հազար դրամ։
«ՀՀ ազգային անվտանգության ծառայության կարիքների համար համապատասխան սարքավորումների ձեռքբերման համար Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը 2019 թվականի բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծախսեր» եւ «Պարտադիր վճարներ» հոդվածներով ինն ամսում առաջարկվում է հատկացնել 250,000.0 հազար դրամ»,–ասված է որոշման մեջ:
Ընդունվել է ռազմական դրության պայմաններում առողջապահության միասնական կառավարման համակարգ
Կառավարությունն այսօր հավանություն է տվել առողջապահության նախարարության ներկայացրած «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Նախաձեռնությունն առաջարկվել է հաշվի առնելով ռազմական դրության պայմաններում առողջապահության բնագավառի միասնական կառավարման համակարգի ստեղծումը և առաջացող խնդիրների արդյունավետ լուծման անհրաժեշտությունը: Նախագծի ընդունմամբ առաջարկվում է ռազմական դրության պայմաններում առողջապահության բնագավառի միասնական կառավարման համակարգի ստեղծում` Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին կառավարման լիազորությունների անցմամբ:
Թուրքիան և ԱՄՆ-ը Սիրիայի հարցում կշարունակեն համագործակցությունը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որի ընթացքում նրանք քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժնից տեղեկացնում են, որ երկու երկրների առաջնորդները որոշել են շարունակել համագործակցությունը՝ Սիրիայի Իդլիբ նահանգում քաղաքացիներին պաշտպանելու և հումանիտար նոր ճգնաժամերը կանխելու նպատակով: