Մամուլի տեսություն 1-9-2019
Բրիտանիայի տասնյակ հազարավոր քաղաքացիներ բողոքի ցույեր են անցկացրել վարչապետ Բորիս Ջոնսոնի պահպանողական կառավարության կողմից խորհրդարանի աշխատանքը դադարեցնելու և առանց համաձայնության Եվրամիությունից Բրիտանիայի դուրս գալու որոշման դեմ:
«Խորասան» օարաթերթ
Նախքան Իրանի նշած ժամկետի ավարտը, բանակցություններըշարունակվելու են
Ընդամենը չորս օր է մնացել Թեհրանի կողմից Եվրոպային տված երկրորդ ժամկետի ավարտին և Իրանի միջուկային պարտավորությունների կրճատման երրորդ փուլի մեկնարկին: Իրանցի պաշտոնյաները շարունակում են պնդել, որ Իրանը կգնա երրորդ քայլին, ինչպես դա արել է նախկինում, եթե Թեհրանի պահանջները չիրականանան:
Այն, ինչ Իրանի ԱԳՆ պաշտոնյաներն մինչ այժմ ընդգծել են, նավթ վաճառելու և փող ստանալու խնդիրն է:
«Համշահրի» օրաթերթ
Բրիտանիայում Բորիս Ջոնսոնի դեմ ցույցեր են անցկացվել
Տասնյակ հազարավոր քաղաքցիներ, ամբողջ Բրիտանիայում բողոքի ցույեր են անցկացրել վարչապետ Բորիս Ջոնսոնի պահպանողական կառավարության կողմից խորհրդարանի աշխատանքը դադարեցնելու և առանց համաձայնության Եվրամիությունից Բրիտանիայի դուրս գալու որոշման դեմ:
Լոնդոնում քաղաքացիները բողոքի ակցիա են անցկացրել վարչապետի աշխատասենյակի դիմաց: Նրանք կրել են պաստառներ, որոնց վրա գրված է եղել «Փակեք փողոցները հանուն ժողովրդավարության» և «Մենք դիմադրում ենք խորհրդարանը փակելու որոշման դեմ»:
Լոնդոնից բացի, ցարարները փողոցներ են դուրս եկել նաև Բրիտանիայի 30 այլ քաղաքներում, այդ թվում՝ Բիրմինգհեմում, Մանչեսթերում, Գլազգոում, Քեմբրիջում, Լիվերպուլում, Նյուքասլում և Բրիստոլում:
«Ջամե Ջամ» օրաթերթ
Իրանի զինված ուժերի օրակարգում դրված է ԱԹՍ-ի արտահանումը
Իրանի մուտքը պաշտպանական արտադրանքներ արտահանելու ոլորտ, պահանջում է լուրջ ներկայություն միջազգային ռազմական ցուցահանդեսներում:
Ռուսաստանում ընթանում է Մոսկվայի «Մաքս» միջազգային ավիացիոն ցուցահանդեսը:
Իրանի Իսլամական Հանրապետությունը նույնպես ներկա է ցուցահանդեսին, որին կմասնակցում են իրանական 5 ավիացիոն և ԻԻՀ Պաշտպանության նախարարության ենթակա գիտահետազոտական ընկերություններ:
«Մարդոմսալարի» օրաթերթ
ԱՄՆ-ը համաձայնվել է, որ Իրանի նավթն արտահանվի
ԻԻՀ ԱԳՆ տեղակալն ասել է, որ անցած մեկ տարում տարբեր ոլորտներում Իրանի արտաքին քաղաքականությունն ակտիվ է եղել :
Սայեդ Աբբաս Էրաղչին ասել է,ԱՄՆ-ի կողմից կիրառվող առավելագույն ճնշմանք աղաքկանության դեմ Իրանը պայքարել է առավելագույն դիմադրության և միասնականության քաղաքականությամբ: Նա հավելել է.«Մենք թույլ չենք տվել, որ ամերիկացիները ևս մեկ անգամ միջազգային կոնսենսուս կազմեն Իրանի դեմ, որի օրինակն էր Լեհաստանում Վարշավայի խորհրդաժողովը, որը մերժվեց երկրների կողմից և դա Միացյալ Նահանգների ձախողումն էր»:
Նա հայտարարել է, որ Իրանի անվտանգության դեմ ուղղված նախագիծը եղել է ԱՄՆ-ի, Սիոնիստական ռեժիմի և արաբական որոշ երկրների օրակարգում: Էրաղչին հավելել է.«Մենք փորձեցինք թույլ չտալ, որ Իրանի դեմ նոր անվտանգության նախագիծ ձևավորվի»:
2019 թ. 32 երկրից սփյուռքահայեր են դիմել հայաստանյան բուհեր ընդունվելու համար
2019 թվականին՝ հայաստանյան համալսարաններում սովորելու համար դիմել է 190 օտարազգի և 634 սփյուռքահայ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության սփյուռքի հետ կապերի բաժնի պատասխանատու Կարեն Նազարյանը։
«2018 թվականին հայաստանյան ԲՈւՀ-եր ընդունվել է 1620 օտարազգի դիմորդ։ Նախորդ տարի ընդհանուր առմամբ ընդունվել է 870 սփյուռքահայ ուսանող։ 2018-ին` մինչ այս պահը, դիմել էր 611 սփյուռքահայ, իսկ 2019-ին՝ 634 դիմորդ։ Մենք զարգացման դինամիկա ունենք և նախնական վերլուծությամբ նրանց թիվը 700-ը կանցնի»,- նշեց Նազարյանը։
Նրա խոսոքվ` այս տարի 32 պետությունից սփյուռքահայ է դիմել հայկական բուհեր ընդունվելու համար. նրանց հիմնական մասը Ռուսաստանի Դաշնությունից, Վրաստանից, Լիբանանից և Սիրիայից են։
Հայաստանում այս տարի առաջին դասարան կհաճախի մոտ 42․000 աշակերտ
Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Հայաստանը նշում է Գիտելիքի և դպրության օրը՝ նոր ուսումնական տարվա մուտքը։ ԿԳՄՍ նախարարության հանրակթության վարչության պետ Աշոտ Արշակյանը NEWS.am-ին հայտնեց, որ այս տարի հանրապետությունում առաջին դասարանցիների կանխատեսվող թիվը 42 հազարն է՝ այնքան, որքան անցած տարի էր։ Վերջնական թիվը դեռ ճշգրտվում է, կհստակեցվի սեպտեմբերի 5-ին։
Այսօր դասապրոցես չկա, սակայն Գիտելիքի և դպրության օրվա առիթով հանրապետության բոլոր ուսումնական հաստատություններում կազմակերպվել են տոնական միջոցառումներ:
Այս ուսումնական տարվա նորություններից է այն, որ առաջին անգամ 48 անուն դասագրքեր կկիսվեն երկու մասի՝ առաջին մաս և երկրորդ մաս։ Առաջին կիսամյակում դասագրքի երկրորդ մասը երեխան կպահի տանը, իր հետ դպրոց չի տանի, առաջինն ավարտելուց հետո նոր կանցնի երկրորդ մասին:
Տեխասում հրաձգության հետևանքով 5 մարդ է զոհվել, կա առնվազն 20 վիրավոր
ԱՄՆ-ի Տեխաս նահանգում հրաձգության հետևանքով 5 մարդ է զոհվել, կա առնվազն 20 վիրավոր, հաղորդում է New York Times թերթը:
Ոստիկանության տվյալներով՝ կրակոցներն արձակվել են Օդեսա քաղաքի Home Depot խանութում, որը սահմանակից է Տեխասի Միդլենդ շրջանին:
Տեղական Texas Tribune թերթի տվյալներով՝ տուժածների թիվը կարող է հասնել առնվազն 30-ի: Պարբերականի հաղորդմամբ՝ հրաձգությունը կարող է իրականացված լինել տարբեր մեքենաներում գտնվող երկու անձանց կողմից:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում հայտնել է, որ գլխավոր դատախազ Ուիլյամ Բարն իրեն տեղեկացրել է կատարվածի մասին:
«Հետաքննությունների դաշնային բյուրոն և իրավապահ մարմիններն ամբողջությամբ ներգրավված են»,- հայտնել է ԱՄՆ նախագահը:
Ավելի ուշ Տեխաս նահանգի Օդեսա քաղաքի ոստիկանությունը հայտնել է, որ կրակ բացած երկու անձանցից մեկը ոչնչացվել է։
«Հաստատվել է, որ հրաձիգը սպանվել է Օդեսայում»,-հայտնել է ոստիկանությունը Facebook-ում:
Նրա տվյալներով՝ այս պահին հրաձգություն չի իրականացվում։ Իրավապահ մարմինները հետաքննություն են իրականացնում:
Հակամարտության եզրին. Ինչու է Էրդողանը շտապ մեկնում Պուտինի մոտ
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը ժամանում է Մոսկվա Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու համար: Որպես այցի գլխավոր նպատակներից մեկը նշում են Իդլիբի հարցում փոխզիջման հասնելու փորձը: Անկարան շահագրգռված չէ Սիրիայի կառավարական ուժերի եւ նրանց աջակցող Ռուսաստանի հետ անմիջական բախմամբ, սակայն բանակցությունները դրանով չեն սահմանափակվի, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Պուտինը եւ էրդողանը կզրուցեն երեքշաբթի՝ Ժուկովսկում «ՄԱԿՍ-2019» ավտոսրահ այցելելուց հետո:
«ՄԱԿՍ»-ում, որը կանցկացվի օգոստոսի 27-ից սեպտեմբերի 1-ը, ավանդաբար կներկայացնեն ոլորտի նորույթները, սակայն Էրդողանին ավելի շատ հետաքրքրում է Սիրիայի Իդլիբում իրավիճակը: Հենց այս թեմայի քննարկման համար, ոչ հեռախոսով, այլ անձամբ, Էրդողանը եւ թռչում է ՌԴ: