Մամուլի տեսություն 02.09-2019
Հինգշաբթի օրն ավարտվում է ՀԳՀԾ-ի շրջանակում պարտավորությունների կրճատման ուղղությամբ երրորդ քայլը կատարելու Իրանի ներկայացրած վերջնագիը: Եվրոպան փորձում է պահպանել ՀԳՀԾ-ն:
«Մարդոմսալարի» օրաթերթ
Մանրամասներ՝ Ֆրանսիայի կողմից Իրանին ուղղված 15 միլիարդ դոլարի առաջարկության մասին
Ընդամենը չորս օր է մնացել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի շրջանակում Իրանի պարտավորությունների կրճատման երրորդ քայլը մեկնարկելու վերջնաժամկետին և այժմ գնդակը գտնվում է համաձայնագրի մնացած մյուս անդամների խաղադաշտում, որոնք INSTEX-ի կամ նման մեխանիզմների գործադրմամբ , կարող են կանխել այն կամ էլ շարունակել ականատես լինել ՀԳՀԾ-ի շրջանակում Թեհրանի պարտավորությունների աստիճանաբար կրճատմանը:
Արդեն ավարտվում է ՀԳՀԾ-ի շրջանակում Իրանի պարտավորությունները կրճատելու երրորդ քայլը մեկնարկելու համար ճշտված ժամկետը և դիմացի կողմերը մինչև սեպտեմբերի 6-ը ժամանակ ունեն իրենց պարտավորությունների կատարմամբ կանխեն այն ուղին, որը որդեգրել է Իրանի իսլամական հանրապետությունը:
Իրանի իսլամական խորհրդարանում Թեհրանի ժողովրդի ներկայացուցիչ Ալի Մոթահարին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից Իրանին ուղղված առաջարկի վերաբերյալ ասել է.«Ֆրանսիայի նախագահն առաջարկել է գործարկել 15 միլիարդ դոլարի արժողությամբ վարկային գիծ ՝ Իրանից նավթ գնելու համար: Այն, որ նշվում է, թե այդ գումարը անվերադարձ վարկ է, դա ճիշտ չէ». ասել է Ալի Մոթահարին:
«Քեյհան» օրաթերթ
Տեղի է ունեցել իրանական Քիան անօդաչու թռչող սարքի շնորհանդեսը
ԻԻՀ Հակաօդային պաշտպանության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում, սեպտեմբեմի մեկին ԻԻՀ հակաօդային պաշտպանության ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Ալիռեզա Սաբահիֆարդի ներկայությամբ տեղի է ունեցել Քիան անօդաչու թռչող սարքի շնորհանդեսը:
Սեպտեմբերի մեկն ԻԻՀ հակաօդային պաշտպանության օրն է:
Շնորհանդեսի ժամանակ, ԻԻՀ հակաօդային պաշտպանության ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Ալիռեզա Սաբահիֆարդն ասել է.«Քիան հակաօդային պաշտպանության ԱԹՍ-ը նախագծվել է երկու տարբերակով՝ բարձր արագությամբ հետախուզման ու հայտնաբերման, կետային հարվածներ հասցնելու և երկար թռիչք իրականացնելու համար»:
Քիան անօդաչու թռչող սարքը գործողության մեծ շառավիղ ունի, ինչպես նաև թռիչքի բարձր արագություն, որոնց շնորհիվ այս ԱԹՍ-ը կարող է խոցել երկրի սահմաններից մեծ հեռավորության վրա գտնվող թիրախները:
«Խորասան» օրաթերթ
Լիբանանի Հեզբոլլահը կատարում է Իսրայելից վրեժխնդիր լինելու իր խոստումը
Լիբանանի հեզբոլլահի գլխավոր քարտուղարը դեռ մեկ շաբաթ չանցած կատարեց Իսրայելին ռազմական կտրուկ պատասխան տալու իր խոստումը:Տեղական ժամանակով ժամը 16:15-ին, «Հասան Զաբիբ և Յասեր Զահեր» նահատակների խումբը հարձակվել է Աֆիֆիմ կայազորի ճանապարհին գտնվող իսրայելական ռազմամեքենայի վրա,որի հետևանքով սպանվել ու վիրավորվել են նրա բոլոր ուղևորները:«Փրես Թի Վի»-ն հաղորդել է, որ այդ հարձակման հետևանքով սպանվել է նաև Իսրայելի բանակի հյուսիսային ստորաբաժանման հրամանատարը:
«Էբթեքար» օրաթերթ
Իրանում պողպատի արտադրությունն աճել է 76 տոկոսով
Իրանի «Ֆուլադե Մոբարեքե» ընկերության մարքեթինգի և վաճառքի հարցերով տեղակալը «Ֆուլադ» տեղեկագրին տված հարցազրույցում տարածաշրջանում ու աշխարհում պողպատաշինության ընկերության դիրքի վերաբերյալ ասել է.«Պողպատի միջազգային ասոցիացիայի զեկույցի համաձայն՝ «Ֆուլադե Մոբարաքե» ընկերությունն անցած տարի որպես պողպատյա իրերի խոշորագույն արտադրող, Միջին Արևելքի պողպատաշինության ընկերությունների շրջանում առաջին տեղն է զբաղեցրել, իսկ աշխարհում՝ 47-րդ տեղը:
Մահմուդ Աքբարին հավելել է.«Պողպատյա արտադրանքների ծավալը 2015 թվականին կազմել է 5864 տոննա, ինչը 2018 թվականին 76 տոկոս աճ է արձանագրել»:
News.am
Երեւանն ու Թեհրանը պետք է կենտրոնանան համատեղ ծրագրերի վրա՝ չնայած պատժամիջոցներին. Փաշինյան
Երեւանն ու Թեհրանը պետք է կենտրոնանան համատեղ ծրագրերի շուրջ, որոնց վրա չեն տարածվում պատժամիջոցները:
Այդ մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Երեւանում իրանյան ԶԼՄ-ների պատվիրակության հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է ԻՌՆԱ-ն:
Նրա խոսքով՝ կան բազմաթիվ իրանյան ընկերություններ, որոնք ունեն տնտեսական հարաբերություններ Երեւանի հետ: Նրանք շարունակում են համագործակցել իրենց հայ գործընկերների հետ՝ չնայած պատժամիջոցներին, հավելել է նա:
Փաշինյանը վստահեցրել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Իրանի հետ հարաբերություններին՝ հավելելով, որ երկիրը Թեհրանի դեմ ոչ մի քայլ չի ձեռնարկի:
Armenpress.am
Իրանը միջուկային գործարքի շուրջ Թեհրանի եւ Փարիզի դիրքորոշումների մերձեցում Է արձանագրել
Միջուկային գործարքի իրականացման շուրջ Թեհրանի եւ Փարիզի դիրքորոշումները մոտեցել են: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրես«-ը, հայտարարել Է Իրանի կառավարության ներկայացուցիչ Ալի Ռաբիին:
«Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում (Իրանի եւ Ֆրանսիայի) նախագահների միջեւ տեղի են ունեցել լուրջ բանակցություններ: Բարեբախտաբար բազմաթիվ հարցերի վերաբերյալ տեսակետները մոտեցել են»,-ասել Է Ռաբիին, որի խոսքը մեջբերված Է Իրանի կառավարության կայքում: Օգոստոսի երեսունմեկին երկու երկրների ղեկավարները՝ Հասան Ռոուհանին եւ Էմանուել Մակրոնը, հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում Իրանի նախագահը հայտարարել Է, որ սեպտեմբերին Թեհրանի կողմից պլանավորված միջուկային պարտավորությունների կրճատման երրորդ փուլը շրջելի կլինի, ինչպես եւ նախորդ փուլերը:
Իրանը հայտարարել Է 2015 թվականին կնքված գործարքով իր ստանձնած պարտավորությունների կրճատման մասին այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը դուրս եկավ համաձայնագրից եւ վերականգնեց պատժամիջոցները Թեհրանի նկատմամբ: Համաձայնագրի եվրոպացի մասնակիցները փորձում են պահպանել գործարքը: Վերջին մի քանի ամսում Իրանը եւ Ֆրանսիան ակտիվ քաղաքական երկխոսություն են վարում, մասնավորապես, տեղի են ունեցել Ֆրանսիայի նախագահի խորհրդականի այցերը Թեհրան, ինչպես նաեւ` մի շարք հեռախոսազրույցներ երկու երկրների նախագահների միջեւ, որոնց ընթացքում շեշտը դրվել Է միջուկային գործարքի շուրջ ստեղծված իրադրության վրա՝ Թեհրանի կողմից դրա գծով պարտավորությունների կատարման կրճատման լույսով. կողմերը նաեւ փոխանակել են համաձայնագրի իրագործմանն ուղղված առաջարկություններ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Tert.am
«Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները խաթարել են դոլարի հեղինակությունը». Լավրով
ԱՄՆ-ն Իրանի հետ առևտրի արգելքով և այլ պետությունների դեմ սահմանած պատժամիջոցներով խաթարել է դոլարի՝ որպես միջազգային վճարային միջոցի հեղինակությունը, գրում է ria.ru-ն՝ վկայակոչելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում (ՄԳԻՄՕ) ուսանողների առջև ունեցած ելույթը:
Ինչպես նշել է նախարարը, Իրանը, գոյություն ունեցող պայմանավորվածությունների համաձայն, անքակտելի իրավունք ուներ առևտրով զբաղվել արտաքին աշխարհի հետ և վաճառել «իր նավթը և դրա դիմաց ստանալ վաճառքից իրեն հասանելիք միջոցները»:
«Երբ ԱՄՆ-ն արգելեց բոլորին գնել իրանական նավթը և արգելեց դոլարի որևէ փոխանցում կատարել՝ որպես Իրանից մատակարարվող ապրանքների դիմաց վճարում, պետությունների, ընկերությունների մեծամասնությունը հայտնվեց շատ ծանր վիճակում»,- հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարը:
«Նրանք կախված են ամերիկյան շուկայից, կախված են ամերիկյան դոլարից, որը նման գործողությունների պատճառով կորցնում է իր հեղինակությունը միջազգային հանրության աչքում»,- հայտնել է Լավրովը և հավելել, որ Վաշինգտոնը խարխլում է դոլարի՝ որպես համաշխարհային վճարային արժույթի հեղինակությունը ոչ միայն Իրանի, այլև այլ պատժամիջոցների վերաբերյալ իր որոշումներով:
Tert.am
Թուրքիայի վճռաբեկ դատարանի նախագահը ԵՄ զեկույցն «անպետք թղթի կտոր» է անվանել
Սեպտեմբերի 2-ին 2019-2020 «Դատական տարվա» բացման արարողության ժամանակ ելույթ ունենալիս Թուրքիայի վճռաբեկ դատարանի նախագահ Իսմայիլ Ռյուշթյու Ջիրիթը Եվրոպական Միության զեկույցն «անպետք թղթի կտոր» է համարել, հայտնում է «Անադոլու» գործակալությունը:
Թուրքիայի վճռաբեկ դատարանի նախագահ Ջիրիթին բարկացրել է ԵՄ զեկույցի այն հատվածը, որտեղ նշված է. «Դատավորների և դատախազների հաճախակի տեղափոխությունները բացասական են ազդել արդարադատության որակի վրա: Ընդհանուր առմամբ դատական որոշումների առնչությամբ առկա են լուրջ մտահոգություններ, մասնավորապես՝ ահաբեկչությանը վերաբերող գործերում»:
Նշենք, որ Թուրքիայում ահաբեկչական կազմակերպության անդամ հանդիսանալը և ահաբեկչական կազմակերպության քարոզ իրականացնելը քրեորեն պատժելի արարքներ են համարվում: ԵՄ զեկույցում առկա մտահոգություններից է այդ գործերով դատական որոշումներում սուբյեկտիվ գործոնների հավանականության մեծ լինելու նախադրյալների առկայությունը:
Ըստ բաց աղբյուրներում առկա մեղադրական եզրակացությունների՝ տվյալ հոդվածներով մեղադրանքներ են ներկայացվում հիմնականում Քրդական բանվորական կուսակցության (PKK) առնչությամբ:
Հիշեցնենք, որ մասնավորապես 2019թ. մայիսի 29-ին հրապարակված Թուրքիայի վերաբերյալ ԵՄ զեկույցը խստորեն քննադատում է Թուրքիայի դատական համակարգը՝ այն որակելով նախնական վիճակում գտնվող՝ ըստ եվրոպական չափանիշների, և մտահոգություն հայտնում հետընթացի միտումների վերաբերյալ: Հարկ է նշել նաև, որ նշված զեկույցում մասնավորապես մտահոգություն է ներկայացվում Թուրքիայում դատական համակարգի անկախության և օբյեկտիվության առնչությամբ: