Մամուլի տեսություն 2019-9-8
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i111271-Մամուլի_տեսություն_2019_9_8
Անցած յոթ տարվա ընթացքում Ռուսաստանում անցկացվող խոշորագույն հակակառավարական ցույցերը պառակտում են առաջացրել այդ երկրի պաշտոնյաների միջև:
(last modified 2026-05-03T14:26:07+00:00 )
Սեպտեմբեր 08, 2019 12:43 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 2019-9-8

Անցած յոթ տարվա ընթացքում Ռուսաստանում անցկացվող խոշորագույն հակակառավարական ցույցերը պառակտում են առաջացրել այդ երկրի պաշտոնյաների միջև:

«Մարդոմսալարի» օրաթերթ

Կրեմլի դժգոհությունը Մոսկվայի ցույցից

Մոսկվայում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների սեմին, Ռուսաստանի նախագահ կանգնած է լուրջ մարտահրավերի առջև:

Անցած յոթը տարիների ընթացքում Ռուսաստանում անցկացվող խոշորագույն հակակառավարական ցույցերը պառակտում են առաջացրել այդ երկրի պաշտոնյաների միջև:

Ցույցերը տեղի են ունեցել Կրեմլի կողմից  կենսաթոշակային տարիքի բարձրացման և կառավարության այլ միջոցառումների դեմ:

Ռուսաստանում, որն արևմտյան երկրների կողմից պատժամիջոցների է  ենթարկվել,   կյանքի ցած կենսամակարդակը դժգոհություն է առաջացրել ժողովուրդի մոտ:

Մոսկվայի Կարնեգի հետազոտական կենտրոնի անդամ Տատյանա Ստանովայան ասում է.«Կառավարությունը չի կարողանում ուրվագծել ապագայի հեռանկարը: Հաստատությունների վերաբերմունքը մարդկանց  նկատմամբ նվաստացուցիչ է, և հասարակության ու կառավարության միջև ճեղքվածքն ավելանում է»:

Ոստիկանությունը  ճնշել է արտոնված բողոքի ցույցերը և ձերբակալել  ավելի քան 1600 մարդու:

Ձերբակալվածների մեծ մասն անմիջապես ազատ է արձակվել, բայց 14 մարդ մեղադրվում են խռովություններին մասնակցելու մեջ:

 

«Քեյհան» օրաթերթ

Իրանը մեկնարկել է ՀԳՀԾ-ի պարտավորությունների կրճատման երրորդ քայլը

Հաշվի առնելով  իր ստանձնած պարտավորությունները կատարելու հարցում Եվրոպայի   անկարողությունն Իրանը մեկնարկել է ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունների կրճատման երրորդ քայլը:

Կառավարության բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարել են, որ նոր քայլը ներառում է  միջուկային արդյունաբերության ոլորտում հետազոտությունների և զարգացման խոչընդոտները վերացնելու գործողությունը:

Դա միջուկային գործարքի իրագործման մեջ հավասարակշռությունը խախտելն է, մյուս կողմին ստիպելու համար, որ կատարի իր պարտավորությունները: Բայց, ցավոք, վերջին ամիսների ընթացքում, կառավարության պահվածքը չի համապատասխանում  ՀԳՀԾ-ին:

ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո Իրանի կողմից սահմանված ժամկետները ցույց տվեցին, որ Եվրոպան չի կամենում կատարել իր պարտավորությունները:

Եվրոպայի հիմնական նպատակը Միացյալ Նահանգների համար ժամանակ շահելն է, որպեսզի իրականացնի հաջորդ ՀԳՀԾ-ի բանակցությունները: Այժմ կասկած չկա, որ եվրոպացիները չեն ցանկանում պահպանել ՀԳՀԾ-ում Իրանի նվազագույն իրավունքները :

 

«Խորասան» օրաթերթ

Իրանի բենզինի եկամուտներն ավելանում եբ

Անցած շաբաթ բենզինի արտահանումն Իրանի էներգիայի բորսայում գերազանցել է 72 միլիոն դոլարը:

Բենզինի արտահանման միջոցով հնարավոր է  փոխարինել նավթի վաճառքի կրճատման եկամուտները և բարելավել երկրի տնտեսությունը նավթամթերքի վաճառքով:

 

tert.am 

ԼՂ-ում այսօր ՏԻՄ ընտրություններ են

ԼՂ-ի 228 համայնքներում մեկնարկել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները:

Տարբեր համայնքների ղեկավարի պաշտոններում առաջադրվել են 41 թեկնածուներ։Ստեփանակերտի քաղաքապետի պաշտոնում առաջադրվել է հինգ թեկնածու՝ Արեգ Ավագյան, Արայիկ Ավանեսյան, Դավիթ Սարգսյան, Արմեն Հակոբյան և Գրիգորի Սահակյան:

Ավելի վաղ ասաց ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Եղիշե Արզումանյանը հայտնել էր, որ ՏԻՄ ընտրությունները դիտարկելու համար աննախադեպ թվով դիտորդներ են հավատարմագրվել, նրանց թիվն անցնում է 400-ից ավելի:

 «Հավատարմագրվել են հայաստանյան չորս դիտորդական կազմակերպություններ՝ 144 դիտորդով, 6 տեղական կազմակերպություն՝ 168 դիտորդով, 12 լրատվամիջոց՝ 38 լրագրողով, 4 հայաստանյան լրատվամիջոց՝ 12 լրագրողով»,-նշել էր նա:

 

armedia.am

Ռուսաստանը չեղարկել է Հայաստանի նախկին պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզումը. INTERFAX

ԱՊՀ երկրներում միջպետական հետախուզման մեջ գտնվող Հայաստանի նախկին պաշտպանության նախարար գեներալ լեյտենանտ Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզումը չեղարկվել է ՌԴ տարածքում: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում կատարելով իրազեկ աղբյուրին:

«2008 թվականին Երևանում մարտի 1-ի գործով մեղադրվող Հարությունյանի նկատմամբ նյութերն ուսումնասիրելուց հետո որոշում է կայացվել չեղարկել նրա հետախուզումը ՌԴ տարածքում»,-ասել է գործակալության զրուցակիցը:

Այդկերպ, պարզաբանել է նա, Ռուսաստանում Հարությունյանին ոչինչ չի սպառնում: Սակայն, միևնույն ժամանակ նշել է, որ եթե Հարությունյանը հայտնվի ԱՊՀ երկրների տարածքում, ապա նրան կարող են ձերբակալել և արտահանձնել Հայաստան:

Աղբյուրը նաև նշել է, որ պաշտպանության նախկին նախարարին ձերբակալելու և արտահանձնելու մասին հայցը Մոսկվան ստացել էր որոշ ժամանակ անց ոչ թե Հայաստանի Գլխավոր դատախազությունից, այլ միջպետական հետախուզման կողմից: Ձերբակալման մասին ստացված փաստաթղթում նշված է նաև Ռուսաստանի մայրաքաղաքում մեղադրյալին տնային կալանքի տակ առնելու մասին կետը:

 

lragir.am

Հայաստան-Իրան երկաթուղու ծրագիրը կրկին արդիականանում է

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրել է.

Իրանական փորձագիտական հանրույթի և պետական մարմինների համակարգված աշխատելաոճի ամենահետաքրքրական վերջին դրսևորումներից մեկը Հայաստան-Իրան երկաթուղու ծրագրի՝ օրակարգ վերադարձնելուն միտված ջանքերն են։

Այսպես, այս տարվա օգոստոսին Հարավային Կովկասի և Հայաստանի հարցերով Իրանում ամենաճանաչված փորձագետներից մեկը հանդես եկավ հրապարակային վերլուծությամբ, որի մեխը իրանական շահերի տեսանկյունից Հայաստան-Իրան երկաթուղու կարևորության ընդգծումն էր և դրան հետևած առաջարկը հենց Թեհրանի ջանքերով ստեղծելու այս ծրագրով զբաղվող Հայաստան-Իրան-Չինաստան եռակողմ հանձնաժողով։

Կարծում եմ՝ ամենևին պատահական չէ, որ արդեն սեպտեմբերի սկզբին Իրանի նախագահ Հասան Ռուհանին ԵԱՏՄ-ի հետ Ազատ առևտրի համաձայնագրի իրականացման գործնական քայլերին նվիրված և նախագահականում անցկացված առանձին նիստի ընթացքում հատուկ շեշտել է այն կարևորությունը, որ Իրանի համար ունի երկաթուղային և ծովային փոխադրումների ոլորտներին առնչվող ենթակառուցվածքների կատարելագործումը և ընդլայնումը։

Չգիտեմ, որքանով են Հայաստանի պատկան մարմինները որսացել այս ուղերձները կամ արդյոք ընդհանրապես տեղյա՞կ են դրանցից, բայց Հայաստան-Իրան երկաթուղու ծրագիրը կրկին արդիականանում է՝ ուշագրավորեն հենց իրանական կողմից եկող ազդակների միջոցով։

 

news.am

Հայաստանի հզորացումը Միացյալ Նահանգների շահերից է բխում. ԱՄՆ-ի Պետքարտուղարության ներկայացուցիչ

Միացյալ Նահանգները ցանկանում է տեսնել հզոր եւ բարգավաճ Հայաստան, հայտնել է ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Ջորջ Քենթը. «Մենք ցանկանում ենք Հայաստանը տեսնել որպես հաջողակ երկիր՝ բարգավաճող, ժողովրդավար եւ անվտանգ»:

Հայաստանի անկախացումից ի վեր, Միացյալ Նահանգները նորանկախ Հայաստանի Հանրապետությանն ավելի քան երկու միլիարդ դոլարի օգնություն է տրամադրել՝ գյուղատնտեսական ոլորտի բարեկարգումից մինչեւ մարդասիրական օգնություն, պատերազմական գոտու ականազերծում, կրթական եւ շատ այլ ծրագրերի միջոցով։