Մամուլի տեսություն 12-9-2019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i111385-Մամուլի_տեսություն_12_9_2019
Հինգշաբթի օրվա թերթերի մեծ մասն անդրադարձել են Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի պաշտոնազրկմանը: Բոլթոնը ԱՄՆ նպատակները առաջ տանելու համար ռազմական ուժի կիրառման կողմնակից էր: Նա ասում էր, որ ցանկացած երկիր, որը դեմ է ԱՄՆ-ին, պետք է ճնշվի միայն ռազմական հարձակմամբ:
(last modified 2026-05-03T14:26:07+00:00 )
Սեպտեմբեր 12, 2019 13:09 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 12-9-2019

Հինգշաբթի օրվա թերթերի մեծ մասն անդրադարձել են Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի պաշտոնազրկմանը: Բոլթոնը ԱՄՆ նպատակները առաջ տանելու համար ռազմական ուժի կիրառման կողմնակից էր: Նա ասում էր, որ ցանկացած երկիր, որը դեմ է ԱՄՆ-ին, պետք է ճնշվի միայն ռազմական հարձակմամբ:

Մարդոմսալարի օրաթերթ

Թրամփը աշխատանքից ազատել է իր ռազմատենչ գորշընկերոջը՝ Բոլթոնին

Ջոն Բոլթոնի պաշտոնազրկումը վերջին մի քանի օրերի ամենակարևոր լուրն էր Միացյալ Նահանգներում, և գուցե նաև միջազգային քաղաքականության մեջ:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը աշխատանքից հեռացրել է Ազգային անվտանգության հարցերով իր խորհրդական Ջոն Բոլթոնին:  Նա ծայրահեղական քաղաքական գործիչ էր, որը պատերազմի կողմնակից էր և ցանկանում էր տապալել ԱՄՆ-ին դեմ արտահայտվող կառավարություններին:

Քննադատելով Իրանի դեմ ԱՄՆ-ի տնտեսական ահաբեկչության խստացումը, Մոհամմեդ Ջավադ Զարիֆը թուիթերյան իր էջում գրել է.«Պատերազմի ծարավը ևս պետք է միլիտարիստների պարագլխի հետ միասին հեռանա»:

Բոլթոնը Հյուսիսային Կորեայի ռեժիմի փոփոխության և Իրաքում պատերազմի կողմնակիցն էր: Նա պնդում էր Սիրիայի և Լիբիայի իշխանությունները փոխելու վրա, իսկ նախքան Թրամփի նախագահ ընտրվելը, ցանկանում էր վերջ տալ ՀԳՀԾ-ին և ռմբակոծել Իրանը: 

Բոլթոնը Մոնաֆեղին կազմակերպության աջակիցն է: 

 

«Ջամե Ջամ» 

Իրանի արձագանքը՝ Կահիրեում կայացած արաբական կոմիտեի նիստի հայտարարությանը

Իրանի ԱԳՆ խոսնակը հերքել է Կահիրեի Արաբական կոմիտեի հայտարարության մեջ Իրանի դեմ ուղղված  մեղադրանքները:

ԻՍեյեդ Աբբաս Մուսավին, հերքելով Կահիրեի Արաբական կոմիտեի կայացած 12-րդ նիստում Իրանի իսլամական հանրապետության դեմ ուղղված անհիմն  մեղադրանքները հավելել է, որ անհիմն մեղադրանքներ ներկայացնելու արաբական որոշ երկրների ապարդյուն ջանքերը վկայում են անցյալի սխալ քաղաքականության շարունակման  մասին:

Նա հավելել է, որ  արաբական որոշ ձախողած կառավարությունների կողմից  Պարսից ծոցում գտնվող իր երեք կղզիների ինքնիշխանության դեմ ուղղված մեղադրանքները   տարածաշրջանի և աշխարհի իրողությունները հասկանալու նրանց անկարողության պատճառով է:

 

«Համշահրի» օարթերթ

Իրարանցում՝ տիրում Դոնալդ Թրամփի քաղաքականության  մեջ

New York Times- ն այսօր գրել է, որ Թրամփի քաղաքականությունում քաոսային վիճակ է  տիրում:

New York Times- ի «Ի՞նչ է ասում Բոլթոնի հեռացումը  Թրամփի քաղաքականության մասին» խորագրով խմբագրականում ասվում է.«Անկախ նրանից, թե ով է խորհուրդ տալիս Միացյալ Նահանգների Նախագահին, պետք է ասել, որ ԱՄՆ կառավարությունում քաոսը կշարունակվի»:

Անկախ նրանից, թե արտաքին քաղաքականության ոլորտում ովքեր են խորհուրդ տալիս Միացյալ Նահանգների նախագահին՝ գեներալները, կապիտալիստները, էլիտար և փորձառու ընկերությունների ղեկավարները, փորձագետները, թե նորեկները, ընդհանուր առմամբ, այս  ապացուցնել է, որ դրանք գործնականում թույլ և անարդյունավետ են, նախագահի խառնաշփոթ քաղաքականության պատճառով:

 

«Էըթեմադ» օրաթերթ

Ռուսաստանը և Սաուդյան Արաբիան կստորագրեն տասնյակ համաձայնագրեր

Չորեքշաբթի օրը, Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը լրագրողներին հայտնել է, որ  Ռուսաստանը և Սաուդյան Արաբիան առաջիկայում ստորագրելու են մի շարք փաստաթղթեր:  

Ավելի վաղ նա ասել էր, որ Սաուդյան Արաբիան կարող է նավթաքիմիական նախագծերում,  գազի արտադրության և գիտական ու հետազոտական կենտրոնների ստեղծման ոլորտներում, ներդրումներ կատարել Ռուսաստանում:

 

armedia.am

Թրամփը կարող է Պոմպեոյին նշանակել ազգային անվտանգության հարցերով խորհրդական

 

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է պետքարտուղար Մայք Պոմպեոյին ազգային անվտանգության հարցերով իր խորհրդական նշանակելու հնարավորությունը, հայտնում է CNN հեռուստաալիքը:

Վերջինիս տվյալներով՝ այդ պաշտոնում նշանակման դեպքում Պոմպեոն կհամատեղի երկու պաշտոնները: Ներկա դրությամբ վերջնական որոշում չկա, Թրամփն այդ հնարավորությունը քննարկում է վարչակազմի այլ աշխատակիցների հետ: Նշվում է, որ Պոմպեոն շատ ուրախ է Բոլթոնի հրաժարականի համար, ում հետ ինքը կոնֆլիկտային հարաբերություններ ուներ:

ԱՄՆ պատմության մեջ միակ պաշտոնյան, ով միաժամանակ զբաղեցրել է պետքարտուղարի և ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդականի պաշտոնները, եղել է Հենրի Քիսինջերը 1973-1975 թվականներին:

 

tert.am

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունների խորացումը Բելառուսի արտաքին քաղաքականության բացարձակ առաջնահերթությունն է:

«Ձեր երկիրը (Ռուսաստանը) Բելառուսի հիմնական ռազմավարական գործընկերն ու դաշնակիցն է, իսկ երկու եղբայրական ժողովուրդներին միմյանց հետ կապում է ընդհանուր պատմությունը, ընկերական ու բարիդրացիական հարաբերությունները: Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունների զարգացումն ու խորացումը բելառուսական արտաքին քաղաքականության անքննարկելի առաջնահերթությունն է հանդիսանում»,- ասել է Լուկաշենկոն՝ Մինսկում ընդունելով ՌԴ դեսպան Դմիտրիյ Մեզենցևի դիվանագիտական հավատարմագրերը:

Լուկաշենկոն նաև հիշեցրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել ինտեգրման զարգացման հետագա ռազմավարության հետ կապված հստակ որոշումներ կայացնել մինչև Միութենական պետության ստեղծման համաձայնագրի 20-ամյակի հիշարժան ամսաթիվը, «ինչն արդեն իրականացված է»:

2018 թվականի վերջին Մինսկն ու Մոսկվան պայմանավորվածություն են ձեռք բերել խնդրահարույց հարցերի և ինտեգրման զարգացման նպատակով աշխատանքային խումբ ձևավորելու շուրջ: Լուկաշենկոն և Պուտինն ընթացիկ տարվա հուլիսին Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած երկկողմ հանդիպման արդյունքում հանձնարարել են մինչև տվյալ համաձայնագրի 20-ամյակի ամսաթիվը ինտեգրման խորացման ծրագիր մշակել և դրա իրականացման «ճանապարհային քարտեզը» պատրաստել:

 

lragir.am

Ադրբեջանին ՀԱՊԿ-ում կարգավիճակ տալու հարց չի քննարկվում. Սեմերիկով

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում որևէ երկրին գործընկերոջ, դիտորդի կամ անդամի կարգավիճակ տալու որոշումը կայացվում է կոնսենսուսով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  սեպտեմբերի 12-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը:

Անդրադառնալով Ադրբեջանին ՀԱՊԿ-ում կարգավիճակ տալու վերաբերյալ խոսակցություններին` ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնակատարն ընդգծեց, որ Ադրբեջանի կողմից որևէ դիմում չի ներկայացվել, և այդ հարցը չի քննարկվել:

«Որտեղի՞ց այդպիսի տեղեկություններ: Ինչ-որ մեկը ինչ-որ մի տեղից ասել է իր անձնական կարծիքը, և սկսվում է այդ հարցը քննարկումը: Հասկանում եք՝ դա սխալ է: Գոյություն ունեն ընթացակարգային կանոններ, պահանջներ, որոնք ընդունել են ՀԱՊԿ-ի անդամ երկրները և որոնք պետք է անխտիր կատարվեն: Միայն դրանից հետո կարող է քննարկվել կարգավիճակի հարցը»,- ասաց Սեմերիկովը:

 

armedia.am

Էրդողանն ու Մերկելը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ներգաղթյալների հարցը և Սիրիայում ու Լիբիայում դրությունը

 

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են ներգաղթյալներին, Սիրիայում և Լիբիայում տեղի ունեցող զարգացումներին, ինչպես նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, փոխանցում է «Վեստի Կավկազա»-ն:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 5-ին Էրդողանը սպառնացել էր բացել Եվրոպայի դռները փախստականների առաջ՝ չխոչընդոտելով տարանցիկ ճանապարհներով նրանց գաղթը, եթե Եվրոպան ֆինանսական և քաղաքական աջակցություն չտրամադրի Թուրքիային:

Որպես քաղաքական աջակցություն՝ նա վերջին օրերի իր տարբեր ելույթներում դա ներկայացրել էր Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտի ստեղծելու և «ահաբեկչության դեմ պայքարի» շրջանակում Սիրիայում գործող քրդական ուժերի դեմ պայքարի համատեքստում: