Թրամփն ավելի է ստորացնում ու շահագործում Սաուդյան Արաբիային
Անցած շաբաթ, Եմենի դիմադրության ուժերի կողմից Սաուդյան Արաբիայի Արամքո նավթընկերության օբյեկտների դեմ իրականացված հարձակումների հետևանքով միջազգային շուկաներում նավթի գնի աննախադեպ բարձրանալուց հետո, Թրամփը չարաշահելով ստեղծված իրավիճակը, փորձել է սաստկացնել իրանաֆոբիան և ավելի շատ կթել սաուդցիներին:
Վաշինգտոնը որպես պատրվակ է ներկայացնում ԱՄՆ-ի շահերի պաշտպանությունը և «Իրանի սպառնալիքներին» դիմակայելը:
Երկուշաբթի օրը, ԱՄՆ-ի նախագահը կրկին Սաուդյան Արաբիայից պահանջել է գումար վճարել Վաշինգտոնի հովանավորությունը վայելելու դիմաց: Սպիտակ Տանը Բահրեյնի գահաժառանգի հետ հանդիպման ընթացքում, Պոմպեոյի նման առանց ապացույցներ ներկայացնելու, Դոնալդ Թրամփը Իրանին է մեղավոր ներկայացրել Արաբիայի նավթային օբյեկտների դեմ իրականացված հարձակման մեջ, ասելով, որ Վաշինգտոնը պատրաստ է պաշտպանել Սաուդյան Արաբիայի անվտանգությունը, պայմանով, որ սաուդցիներն ավելի մեծ գումար վճարեն:
Երկուշաբթի օրը, ռազմական գործողության վերաբերյալ ԱՄՆ-ի պատրաստակամություն հայտնելով, Թրամփը թուիթերում գրել է, որ սպասում է սաուդցիներն ասեն, թե ում են մեղավոր համարում և Վաշինգտոնն ինչ պայմաններում գործողություն իրականացնի, իսկ Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների դեմ հարձակման դեպքի մասին, որի մեջ Վաշինգտոնն Իրանին է մեղադրում, Թրամփն ասել է, որ ոչ մի դեպքում Իրանի հետ բախման չի ձգտում:
Իհարկե ամերիկացի պաշտոնատարները, այդ թվում՝ պետքարտուղարը և էներգետիկայի նախարարը, կրկնելով Իրանի դեմ անհիմն մեղադրանքները, հայտարարել են, որ Թեհրանը կանգնած է եղել սաուդյան նավթային օբյեկտների դեմ եմենական ԱԹՍ-ների հարձակման հետևում: ԱՄՆ-ի 2020թ. նախագահական ընտրությունների դեմոկրատականների թկնածու, անկախ սենատոր Բերնի Սանդերսը խոսքն ուղղելով Թրամփին, ասել է.«Կոնգրեսը ձեզ թույլ չի տա կրկին աղետալի պատերազմ հրահրել Ասիայի Արևմուտքում, միայն այն պատճառով, որ սաուդյան վայրագ միպետությունն է ձեզնից դա պահանջում»:
Թվում է, թե ԱՄՆ-ի նախագահը ցանկանում է Իրանի սպառնալիքների պատրվակով, սպառազինական նոր պայմանագրեր կնքել Սաուդյան վարչակազմի հետ և այդ ռեժիմին պաշտպանելու համար ավելի շատ գումար պահանջել: Այս բոլորն այն դեպքում, երբ վերջին զարգացումները վկայում են այն մասին, որ ոչ սաուդցիների տասնյակ միլիարդ դոլարների սպառազինական գնումները և ոչ էլ տարածաշրջանում ամերիկացի բանակայինների ներկայությունը, չեն կարողացել կանխել Սաուդյան Արաբիայի տարածքում գտնվող թիրախների դեմ Եմենի դիմադրության ուժերի հրթիռային հարձակումները:
Թրամփի կառավարության քաղաքականությունն է եղել ԱՄՆ-ի շահերի շրջանակում հովանավորել սաուդյան ռեժիմին: ԱՄՆ-ի նախագահը արտաքին քաղաքականությամբ առևտրի քաղաքականություն է իրագործել և տնտեսական շահեր է ստացել սաուդցիների հետ հարաբերություններից: Թրամփը բազմիցս սաուդյան ռեժիմին կաթնատու կովի է նմանեցրել, որին պետք է մինչև վերջ կթել: Սաուդյան Արաբիան տնտեսական մեծ նշանակություն ունի Թրամփի կառավարության համար: Թրամփն իր առաջին արտասահմանյան այցը կատարել է Ռիադ, որտեղ 110 միլիարդ դոլար արժողությամբ սպառազինական պայմանագրեր է կնքել սաուդյան վարչակազմի հետ: Նա համոզված է, որ սաուդցիների գոյատևումը կախված է ԱՄՆ-ի հովանավորությունից: Իհարկե Թրամփն առիթը բաց չի թողնում սաուդցիներին այդ մասին հիշեցնելու և դրա դիմաց ավելի մեծ գումարներ է պահանջում: