Մամուլի տեսություն 2019-9-19
Ոչ պաշտոնական արդյունքների համաձայն, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի քաղաքական դաշինքը չկարողացավ նվաճել խորհրդարանական մեծամասնությունը, ինչը կարող է լինել Նեթանյահուի պաշտոնավարման հնգամյա ժամկետի ավարտը:
«Մարդոմսալարի» օրաթերթ
Քաղաքական փակուղի Թել-Ավիվում
Երեքշաբթիօ օրը Սիոնիստական ռեժիմի Քնեսեթի ընտրությւոնների արդյունքները ցույց են տալիս, որ Բենիամին Նեթանյահուի ղեկավարած «Լիքուդ» կուսակցությունը և Բեննի Գանցի գլխավորությամբ «Սպիտակ կապույտ» կուսակցությունը , փակուղի են մտել:
Միևնույն ժամանակ, «Արաբական միացյալ ցուցակը» գոհունակություն է հայտնել Քնեսեթի ընտրությունների արդյունքներից և կանխատեսել, որ արաբ կուսակցությունների ցուցակը կլինեն խորհրդարանում երրորդ ուժը:
«Քեյհան» օրաթերթ
Դոլարի գերիշխանության փլուզման սկիզբը
Իրանի նախագահ Հասան Ռոհանին ասել է. «Այսօր ամբողջ աշխարհում լուրջ պայքար է ընթանում դոլարի դեմ:
Իրանի Կենտրոնական բանկի նախագահ Աբդոլնասեր Հեմմաթին նաև ասել է, որ պատժամիջոցներ կիրառելու ԱՄՆ կառավարության ջանքերը նպաստել են դոլարի չեղարկմանը մեր փոխանակումներում:
Նա ասել է, որ Թուրքիայի և Ռուսաստանի հետ մեր վերջին խորհրդակցություններում հիմնական զրույցն այն էր, որ երկու երկրները խուսափում են դոլարի փոխանակումից և որոծել են փոխանակել ազգային արժույթով:
Վերջին երկու տարում դոլարի փոխարժեքի վերաբերյալ Իրանում տիրող պայմանները , արդյունք են այն բանի, ինչն անվանում է արժութային պատերազմ: Ժամանակակից ամենասարսափելի պատերազմը փողի պայքարն է, և դրա զենքերը, ինչպես զանգվածային ոչնչացման զենքերը, հանգեցնում են տնտեսական ենթակառուցվածքների ոչնչացման և ժողովրդների ցեղասպանությանը: Գնաճը, աղքատությունը, գործազրկությունը, սնանկությունը և այլն, արժութային պատերազմի նշաններ են:
«Ջոմհուրի Էսլամի» օրաթերթ
Պելոսի. Դեմոկրատները հաստատ պատրաստվում են հաղթել Թրամփին հաջորդ ընտրություններում
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ղեկավարը, լավատեսորեն արտահայտվելով առաջիկա ընտրություններում դեմոկրատների հնարավորությունների մասին, կանխատեսել է, որ դեմոկրատական կուսակցությունը կպահպանի իր վերահսկողությունը պալատի վրա: Նա ասել է, որ դեմոկրատականները կստանձնեն նախագահությունը և կփոխեն իրավիճակը սենատում:
Նենսի Փելոսին CNBC- ին տված հարցազրույցում ասել է.«Եթե իմ կանխատեսումները իրականանան, 2021 թ.-ին դեմոկրատները մեծամասնություն կունենան սենատում, որպեսզի կարողանան առողջապահության մասին օրենքն ուժի մեջ մտցնել: Մի օրենք, որը Նախագահ Դոնալդ Թրամփը և հանրապետական ղեկավարները տարիներ շարունակ պայքարում են լուծարելու համար»:
«Համշահրի» օրաթերթ
ԱՄՆ քաղաքացիներին զգուշացրել են Սաուդյան Արաբիա ճանապարհորդելու մասին
ԱՄՆ պետդեպարտամենտը կոչ է արել այդ երկրի քաղաքացիներին զգոն լինել, Սաուդյան Արաբիա մեկնելիս:
ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ի պատվիրակությանը և նրանց ընտանիքի անդամներին չի թույլատրվում օգտագործել Սաուդյան Արաբիայի «Աբբա» օդանավակայանը առանց թույլտվության: Օդանավակայանին բազմիցս թիրախավորվել է Եմենի հրթիռների և ԱԹՍ-ների կողմից:
Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի նախկին օգնական Ջոն Բոլթոնը դռնփակ հանդպմանը քննադատության է ենթարկել Թրամփի արտաքին քաղաքականությունը: Այդ մասին հայտնում է Politico պարբերականը՝ վկայակոչելով աղբյուրներ:
Նշվում է, որ նախկին խորհրդականը չի թաքցրել իր տարաձայնությունները նախագահի հետ: Մասնավորապես, նրան վրդովեցրել է աֆղանական «Թալիբան» շարժման առաջնորդներին ԱՄՆ-ի նախագահի Քեմփ Դևիդում գտնվող նստավայր հրավիրելու Թրամփի որոշումը: Նրա խոսքով՝ դա անարգանքի դրսևորում է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի նկատմամբ:
Բացի այդ, Բոլթոնը կարծիք է հայտնել, որ Հյուսիսային Կորեայի և Իրանի հետ ցանկացած բանակցություններ «դատապարտված էին ձախողման»: Նրա խոսքով՝ այդ երկրները ցանկանում են բանակցություններ վարել միայն պատժամիջոցներից ազատվելու շուրջը՝ իրենց տնտեսությունները պաշտպանելու համար:
Շոտլանդիան մտադիր է ԵՄ անդամ դառնալ՝ Brexit-ի կայացման դեպքում
Շոտլանդիան մտադիր է Brexit-ի կայացման դեպքում մնալ Եվրամիության կազմում: Այս մասին սեպտեմբերի 18-ին Բեռլինում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Շոտլանդիայի կառավարության առաջին նախարար Նիկոլա Սթերջենը:
Նա հույս է հայտնել, որ Բրիտանիան չի լքի ԵՄ-ն, նշելով, որ եթե դա տեղի ունենա, Շոտլանդիան «պետք է ԵՄ անկախ անդամ-պետություն դառնալու հնարավորություն ունենա, որպեսզի մենք, որպես եվրոպական ընտանիքի անդամ, կարողանանք պաշտպանել մեր դիրքերն ու շահերը»:
Ռիսկը, որ Մեծ Բրիտանիան դուրս կգա ԵՄ-ից առանց համաձայնության, «բավականաչափ մեծ է», և այդ դեպքում ամբողջ երկիրը կորուստներ կկրի, ասել է Սթերջենը: «Մենք շարունակելու ենք կոշտ Brexit-ը հաղթահարելու փորձերը», մասնավորապես, անհրաժեշտ կլինի հասնել ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ժամկետի երկարաձգմանը, շարունակել է քաղաքական գործիչը:
Նա հանդես է եկել Շոտլանդիայում արդեն 2020-ին Միացյալ Թագավորության կազմից դուրս գալու երկրորդ հանրաքվեն անցկացնելու օգտին: Սա ժողովրդավարական որոշում կլիներ, քանի որ փոփոխված հանգամանքներից ելնելով պլեբիսցիտի արդյունքը կարող է այլ լինել, նշել է քաղաքական գործիչը:
«Լիդիան Արմենիա»-ն նշել է, որ Արփա գետի վրա բացասական ազդեցություն չի լինելու, սակայն շինարարության փուլում այդ պնդումը խախտվել է․ Հայկական բնապահպանական ճակատ
«Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնությունն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ դիմելով Շրջակա միջավայրի նախարարին։ Նախաձեռնության անդամները, մասնավորապես, խնդրում են քննության առնել այն փաստը, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունն ընդունել է պատասխանատվություն 2018թ․ մայիսին հանքարդյունահանման տարածքից Արփա գետ հոսած հեղեղաջրերի և գետի աղտոտման համար, ինչն արձանագրվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից, սակայն այդպես էլ մնացել է անհետևանք։
«Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման ծրագրի հետ կապված նախարարության վերջին գործողություններից հանրությանը հայտնի է դարձել, որ նախարարությունը ԷԼԱՐԴ-ԹիԱրՍԻ ընկերությունների զեկույցի հիման վրա գրություն է ուղարկել կառավարությանը, որ վերջինս հանձնարարի Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին կրկին ստուգումներ իրականացնել։
Սակայն ՇՄԱԳՓ մասին ՀՀ օրենքի և Փորձաքննական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու կարգի համաձայն այդ գործընթացում դերակատարում ունի նաև Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն ՊՈԱԿ-ը։
Հայկական ԱԷԿ-ը կարող է հանգիստ աշխատել մինչև 2026 թվականը. Վլադիմիր Բրեդով
Հայկական ԱԷԿ-ի ռեակտորային համակարգը կարող է հանգիստ աշխատել մինչև 2026 թվականը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին, ռուսաստանյան փորձագիտական կազմակերպությունների եզրակացություններին հղում անելով, ասել է հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի ռուսաստանյան կողմի ղեկավար Վլադիմիր Բրեդովը, մեկնաբանելով՝ հայկական ԱԷԿ-ի պլանային-նախազգուշական նորոգումից հետո երկրի էներգահամակարգին միանալու մասին տեղեկությունը։
Բրեդովի խոսքով, նման եզրակացություն է ստացվել շահագործման հսկողության և անհրաժեշտ ինժեներական հաշվարկների արդյունքում։ Ռեակտորային համակարգին զուգահեռ հետազոտվել են մոտ 5 հազար միավոր սարքավորումներ, որոնց մասով կամ հաստատվել է մինչև 2026 թվականը շահագործելու հնարավորությունը կամ էլ՝ առաջարկվել է դրանք փոխարինել նորերով։