Թրամփը խոստովանել է, որ ԱՄՆ-ը միջամտում է այլ երկրների ընտրություններին
ԱՄՆ-ն սառը պատերազմի և հետսառպատերազմյան ժամանակաշրջանում մշտապես հետևել է այլ երկրների ներքին գործերին միջամտելու քաղաքականությանը, որի վառ ապացույցն ԱՄՆ-ին կողմնակից և արևմուտքին հավատարիմ ուժերի իշխանության գալու ուղղությամբ այլ երկրների ընտրություններին միջամտելն է:
Այժմ բացահայտվել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ռուս պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ խոստովանել է, որ Վաշինգտոնը միջամտում է այլ երկրների ընտրություններին: Ամերիկյան Washington Post թերթը շաբաթ օրը հրապարակած հաղորդման մեջ հայտարարել է, որ Թրամփը 2017 թվականին ռուս պաշտոնյաներին ասել էր, որ իրեն չի անհանգստացնում ԱՄՆ-ի ընտրություններին Մոսվկայի միջամտության հարցը:
Washington Post-ը գրել է.«Թրամփն այդ մասին հայտարարել է Սպիտակ Տանը, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Վաշինգտոնում ՌԴ-ի ժամանակի դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ հանդիպման ժամանակ: Թրամփն ասել է, որ ԱՄՆ-ն ևս նույնն է անում այլ երկրներում»:
Այլ երկրների ընտրություններին ԱՄՆ-ի միջամտելու վերաբերյալ Թրամփի խոստովանությունը վկայում է մի քանի փաստերի մասին: Առաջին՝ Վաշինգտոնն այս ոլորտում երկստանդարտ դիրքորոշում է որդեգրել: Այլ խոսքով եթե ԱՄՆ-ն օտարերկրյա ներքին գործերին միջամտում է, դա ոչ միայն Վաշինգտոնի իշխանությունների կողմից սխալ ու մերժված քայլ չի դիտվում, այլև կոչված աշխարհում «ազատության ու ժողովրդավարության տարածման» կարգախոսի անվան տակ ընդունված քայլ է համարվում: Սակայն եթե մի երկիր միջամտի ԱՄՆ-ի ընտրություններին, ամերիկացիներն այն կորակեն աններելի մեղք ,որը կվտանգի այդ երկրի ազգային անվտանգությունը: Այդ դեպքում Վաշինգտոնը կտրուկ վերաբերմունք է դրևորում տվյալ երկրի նկատմամբ:
ԱՄՆ նախկին հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը, որը գլխավորում էր 2016 թվականի նախագահական ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտության հարցով հետաքննությունը, երկամյա աշխատանքից հետո, իր հետաքննության արդյունքները ներկայացրեց Արդարադատության դատարան: Ռոբերտ Մյուլերի երկամյա հետաքննությունը չի հաստատել Դոնալդ Թրամփի ընտրական քարոզարշավի և Ռուսաստանի միջև դավադրության փաստը:
Դա այն դեպքում երբ շատ փաստեր կան այլ երկրների ընտրություններին ԱՄՆ- միջամտության վերաբերյալ: Հատկապես Ռուսաստանի վերաբերյալ: Չնայած ԱՄՆ-ի իշխանություններն իրենց ուսերից մեղքը թոթափելով Մոսկվային են մեղադրում ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին միջամտելու մեջ, սակայն իրողությունն այն է, որ վերջին տարիներին Ռուսաստանում հատկապես Վլադիմիր Պուտինի իշխանության գալուց ի վեր, ժողովրդավարության պաշտպան կազմակերպությունների և ծավալուն քարոզչությունների միջոցով 2000 ամգամ միջամտել են այդ երկրի թե խորհրդարանական , թե նախագահական և վերջերս էլ ՏԻՄ-ի ընտրություններին:
Իրանի և Վենեսուելայի նման երկրների դեպքում էլ ԱՄՆ-ն իր շահերի ու նպատակների համար նման ուղղակի միջամտություններ է թույլ տվել: