ԱՄՆ պատժամիջոցները, բացահայտ ոտնձգություն են այլ երկրների դեմ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i112205-ԱՄՆ_պատժամիջոցները_բացահայտ_ոտնձգություն_են_այլ_երկրների_դեմ
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նոր պատժամիջոցներ է կիրառել Կիպրոսում և Պանամայում տեղակայված ծովային բեռնափոխադրող ընկերությունների նկատմամբ Վենեսուելայի և Կուբայի դեմ սահմանված նավթային պատժամիջոցները խախտելու մեղադրանքով:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հոկտեմբեր 05, 2019 18:23 Asia/Tehran
  • ԱՄՆ պատժամիջոցները, բացահայտ ոտնձգություն են այլ երկրների դեմ

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նոր պատժամիջոցներ է կիրառել Կիպրոսում և Պանամայում տեղակայված ծովային բեռնափոխադրող ընկերությունների նկատմամբ Վենեսուելայի և Կուբայի դեմ սահմանված նավթային պատժամիջոցները խախտելու մեղադրանքով:

Վաշինգտոնը բազմիցս մեղադրել է Հավանային՝ Վենեսուելայի ձախակողմյան նախագահ Նիկոլաս Մադուրոյին ուղղակիորեն աջակցելու մեջ:

Վաշինգտոնի պաշտոնյաները փորձում են ավելի մեծ ճնշում գործադրելով Լատինական Ամերիկայի երկրների, հատկապես Վենեսուելայի դաշնակիցների վրա, Մադուրոյի օրինական պետության տապալման իրենց ձախողումը փոխարինելու համար:

Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը Թուիթերում գրել է.«Նոր պատժամիջոցներ են սահմանվել Կոբայի կառավարության դեմ: Նրանք Կուբային պատժամիջոցի ենթարկելու համար սուտ են ասում, քանի որ նրանք ձախողել են Վենեսուելայում և ճնշում են գործադրում Կուբայի կառավարության վրա: Մենք դիմադրելու ենք ԱՄՆ-ին և կհաղթենք»:

Կուբան տարիներ շարունակ գտնվում էր ԱՄՆ-ի ծանր պատժամիջոցների տակ, մասնավորապես, Դոնալդ Թրամփի նախագահության շրջանում,  ԱՄՆ-ը ավելի է մեծացրել քաղաքական և տնտեսական ճնշումները Կուբայի, Վենեսուելայի և Լատինական Ամերիկայի մի քանի ձախակողմյան երկրների վրա, նրանց թուլացնելու կամ կառավարությունները տապալելու նպատակով: Փաստորեն, ԱՄՆ պաշտոնյաները ևս համոզված են, որ անցած երկու հարյուրամյակի նման կարող են իրականացնել Մոնրեոյի դոկտրինան  և ուժով կշարունակեն ԱՄՆ-ի հեգեմոնիան հաստատել Լատինական Ամերիկայում: ԱՄՆ-ը թիրախավորում է տարածաշրջանի ձախակողմյան պետություններին, հատկապես Վենեսուելային և Կուբային, որոնք հավատարիմ են իրենց ձգտումներին: Վենեսուելայի ներքին ընդդիմության աջակցությունը, հեղաշրջմանն ուղղված օգնությունը, տնտեսական ծանր պատժամիջոցները և ռազմական սպառնալիքը Վաշինգտոնի գործողություններից են այդ երկրների դեմ: Վաշինգտոնի այս մոտեցմանը դիմակայել են Լատինական Ամերիկայի ձախակողմյան երկրները:

Կուբայի արտաքին գործերի նախարար Բրունո Ռոդրիգեսը անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցներին,  ասել է.«Այս պատժամիջոցները հումանիտար մեծ վնասներ է հասցրել Կուբայի և նույնիսկ ԱՄՆ-ի քաղաքացիներին և դա մարդու իրավունքների խախտում է: Սակայն մենք մեր ճանապարհն վճռականորեն շարունակում ենք, և ԱՄՆ-ը ձախողելու է Կուբայի ժողովրդի դեմ իր թշնամական քաղաքականության մեջ»: 

Վաշինգտոնի պաշտոնյաները փորձում են տապալել Վենեսուելայի կառավարությունը, որպեսզի կարողանան հետագային տիրապետել Կոբայի և Լատինական Ամերիկայի ձախակողմյան երկրներին: Նրանք ամեն տեսակ  քաղաքականություն են կիրառել Մադուրոյին խշխանությունից  հեռացնելու համար, սակայն Վենեսուելայի ժողովրդի դիմադրության արդյունքում նրանք ձախողել են, ինչի հետևանքով այժմ ԱՄՆ-ը անճարակության մատնվելով, սպառնում, բոյկոտում և ճնշում է գործադրում Վենեսուելայի դաշնակիցների, հատկապես Կուբայի վրա:
Այնուամենայնիվ Վաշինգտոնը փորձում է տապալել Լատինական Ամերիկայի ձախակողմյան կառավարություններին և ԱՄՆ շահերին և քաղաքականությանը համապատասխանեն կառավարություններ բերել իշխանության: Սակայն, տարածաշրջանի երկրները ճանաչելով ԱՄՆ-ի իմպերիալիստական քաղաքականությունը և համոզված լինելով գաղութատիրության դեմ պայքարի անհրաժեշտության և արդարության իդեալներին, նրանք ամուր են կանգնած Վաշինգտոնի ավտորիտար քաղաքականության դեմ: