Այսօր մեկնարկում է իմփիչմենտի հարցով Դոնալդ Թրամփի դատավարությունը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i115982-Այսօր_մեկնարկում_է_իմփիչմենտի_հարցով_Դոնալդ_Թրամփի_դատավարությունը
Հունվարի 21-ին, ԱՄՆ Սենատում սկսվում է իմփիչմենտի հարցով Դոնալդ Թրամփի դատավարությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 21, 2020 15:01 Asia/Tehran
  • Այսօր մեկնարկում է իմփիչմենտի հարցով Դոնալդ Թրամփի դատավարությունը

Հունվարի 21-ին, ԱՄՆ Սենատում սկսվում է իմփիչմենտի հարցով Դոնալդ Թրամփի դատավարությունը:

Միացյալ Նահանգների պատմության ընթացքում սա կլինի  Սենատում գործող  նախագահի  դատավարության երրորդ դեպքը:

Անցյալ տարեվերջին Ներկայացուցիչների տան դեմոկրատների մեծամասնությունը Թրամփին արդեն ենթարկել է իմփիչմենտի:    

ԱՄՆ նախագահ Թրամփը «Ուկրաինգեյթ» կոչվող գործով մեղադրվում  է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և Կոնգրեսի աշխատանքին խոչընդոտելու մեջ:

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը Դոնալդ Թրամփի իմփիչմենթի գործն  ուղարկել է  Սենատ, որը պետք է դատական գործընթացի արդյունքում որոշի հանրապետական նախագահի ճակատագիրը:

ԱՄՆ-ի  օրենքով նախագահին իմփիչմենթի է ենթարկում Ներկայացուցիչների պալատը, սակայն բուն դատավարությունն իրականացնում է Սենատը:

Անցած շաբաթ գերագույն դատարանի նախագահ Ջոն Ռոբերթսի վարած հատուկ նիստում, հարյուր սենատորներից յուրաքանչյուրը հանդիսավորությամբ երդվել է չեզոք և արդար լինել դատավարության ընթացքում: Դրանից հետո, Սենատում հանրապետականների մեծամասնության ղեկավար Միթչ Մըք Քոնելը հայտարարել է, որ հաջորդ նիստը կգումարվի հունվարի 21-ին: Այնուամենայնիվ, նույնիսկ դատական նիստերից առաջ, դեմոկրատներն ու հանրապետականները միմյանց մեղադրում են արդարությունն անտեսելու մեջ:

Դեմոկրատները համոզված են, որ հանրապետականները փորձում են կանխել  դատական լսումներին  վկաների մասնակցությունը և ենթահող ստեղծել մեղադրյալին արդարացնելու համար: Մինչդեռ հանրապետականները  դեմոկրատներին մեղադրում են Ներկայացուցիչների պալատում Թրամփի իմփիչմենթի օրինագծի հարցով արդար գործընթաց չվարելու մեջ և պատրաստվում  են խափանել Սենատում ընթացող դատական գործընթացը: 

Ամեն դեպքում, չի թվում, որ մինչև Սենատի դատարանում Թրամփի մեղադրանքները քննող նիստերի ավարտը, երկու կողմերը համաձայնության գան: Վաշինգտոնում նույնիսկ դատական նիստերն են վերածվել քաղաքական ու կուսակցական վեճերի վայրերի:

Որպես օրինակ, CNN-ը, հղում անելով չորս իրազեկ աղբյուրների, տեղեկացրել է, որ Սենատի հանրապետական ղեկավարները մտադիր են իմփիչմենտի առաջին նիստի համար, 10 օրվա ընթացքում  20 ժամվա փոխարեն 12 ժամյա երկու նիստերի ժամանակ հատկացնել դեմոկրատներին ու հանրապետականներին: Մինչդեռ  ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնի իմփիչմենթին 10 օրվա ընթացքում 20 ժամ հատկացվեց: 

Դատական նիստերի կրճատումը նվազեցնում է վերջին երկու տասնամյակների ընթացքում ԱՄՆ-ի քաղաքական ու իրավական վեճերի կարգավորման հնարավորությունը:

Հանրապետականներն ամեն ինչ անում են, որպեսզի ամենակարճ ժամանակահատվածում Թրամփին անմեղ ճանաչեն և կենտրոնանան առաջիկա նախագահական ընտրությունների վրա:

Որոշ ժամանակ առաջ, սենատոր Լինդսի Գրահամը բացեիբաց ասել է.«Ես արդեն իմ որոշումը կայացրել եմ Թրամփի իմփիչմենթի վերաբերյալ և չեմ  պատրաստվում Սենատում Թրամփի դատարավորության գործընթացում չեզոք իրավարար լինել; Հույսով եմ արագ կավարտվի իմպիչմենտի հարցով Թրամփի դատավարությունը»:

Դեմոկրատների ռազմավարությունը Թրամփի իմփիչմենտի գործընթացի ձգձգումն է, որպեսզի ընտրությունների ժամկետը մոտենալուն զուգահեռ, նրան ընտրողների թիվը նվազի: Անցկացված սոցհարցումների արդյունքներն ևս հուսադրել են դեմոկրատներին և նրանք համոզված են, որ այդպիսով կարող են ազդել նախագահական ընտրությունների արդյունքի վրա: 

Թրամփի իմփիչմենտի հարցով դատական նիստի կայացման շեմին, CNN-ը հաղորդել էր, որ ամերիկացիների 51 տոկոսը  Սենատից պահանջումէ հեռացնել Թրամփին, իսկ 45 տոկոսը դեմ է իմպիչմենտին: Եթե այս իրավիճակը շարունակվի ևս 9 ամիս, հավանական է, որ Սենատում Թրամփի պաշտոնազրկման կողմնակիցները չքվեարկեն գործող նախագահի օգտին և պարտության մատնեն Թրամփին առաջիկա նախագահական ընտրություններում: