Օմանի ԱԳ նախարարի այցը Իրան. Տարածաշրջանային դիվանագիտության շարունակություն
Երեքշաբթի օրը. Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը և Օմանի արտաքին գործերի նախարար Յուսեֆ բին Ալավին, Թեհրանում քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները:
Օմանի արտաքին գործերի նախարար Յուսեֆ բեն Ալավին, երկու շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ, ժամանել է Թեհրան:
Հատկանշական է, որ անցյալ ուրբաթ, Հնդկաստան կատարած դիվանագիտական այցից վերադառնալու ճանպարհին, Իրանի ԱԳ նախարարը Մասկատում կարճ հանդիպում էր ունեցել իր կանադացի գործընկերոջ, ինչպես նաև Յուսեֆ բին Ալավիի հետ:
Օմանի տարածաշրջանային կարևոր դերակատարության շնորհիվ, այս երկիրն Իրանի համար դարձել է վստահելի ու հուսալի տարածաշրջանային գործընկեր:
Օմանը կարևոր դերակատարություն է ունեցել միջուկային համաձայնագրի շուրջ բանակցություններում և այդ ժամանակց ի վեր, մշտապես եղել է տարածաշրջանային հարցերում Իրանի կարևոր գործընկերներից մեկը:
Թեհրանի ու Մասկատի միջև բանակցություններում կարևորվում են հատկապես երկու հարցեր:
Առաջինը վերաբերում է Իրաքում տեղի ունեցած վերջին ահաբեկչության հետևանքով տարածաշրջանում լարվածության սրմանը:
Հունվարի 3-ին, ԱՄՆ-ի նախագահի հրամանով, այդ երկրի ահաբեկչական ուժերը, Բաղդադի օդանավակայանի մերձակայքում, սպանեցին ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար, գներալ Սուլեյմանիին ու նրա զինակցներին: Հունվարի 8-ին, ի պատասխան ԱՄՆ-ի այս քայլի, Իրանը հրթռյաին հարձակում իրականացրեց Բաղդադում ԱՄՆ-ի Այն օլ Ասադ ռազմաբազայի վրա:
Երկրորդ հարցը վերաբերում է ՀԳՀԾ-ի ճակատագրին ու եվրոպական եռյակի վերջին որոշմանը, որն ընդունվել է ԱՄՆ-ի նպատակների իրականացման շրջանակում:
ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո, Օմանի ԱԳ նախարարությունը տարածեց հաղորդագրություն, որում արտահայտված տեսակետը, տարբերվում էր Պարսից ծոցի այլ երկրների կարծիքից: Հաղորդագրոթւյան մեջ ասված էր, որ Օմանը հետևելու է ԱՄՆ-ի ընդունած որոշման շրջանակում հետագա զարգացումներին և շարունակելու է իր բարեկամական հարաբերություններն Իրանի հետ, որոնք ուղղված են տարածաշրջանում անվտանգության հաստատմանը»:
Հետևաբար, Օմանի ու Իրանի ԱԳ նախարարների Թեհրանում կայացած հանդիպումը, շարունակությունն է տարածաշրջանում անվտանգություն ու կայունություն հաստատելուն ուղղված երկու երկրների համագործակցությունների: Տարածաշրջանի իրադարձությունները ցույց են տալիս, որ ԱՄՆ-ի միակողմանի քայլերը խաթարում են Արևմտյան Ասիայի հավաքական անվտանգությանը: Տարածաշրջանում ԱՄՆ-ի նման քայլերը և ռազմական միջամտություններն անընդունելի են, քանի որ դրանք վնասում են տարածաշրջանի բոլոր երկրների շահերին: Այս պայմաններում, Մասկատը փորձում է նպաստել բազմակողմանի դիվանագիտության միջոցով տարածաշրջանի ճգնաժամերի լուծմանը
Օմանը, հենվելով իր տարածաշրջանային ռազմավարության վրա և արտաքին քաղաքականության ոլորտում հստակ քայլեր անելով, փորձուէմ կանխել տարածաշրջանում լարվածության սրումը:
Երկու երկրների միջև հարաբերությունների նման մակարդակը և տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանն ուղղված ջանքերը, վկայում են, որ Թեհրանն ու Մասկատը հասկանում են դիվանագիտւթյան կարևորությունը՝ տարածաշրջանում հավաքական անվանգության հաստատման հարցում:
: