ԱՄՆ ԿՀՎ-ն բացահայտորեն արդարացրել է ահաբեկչության մեջ մեղադրվող անձանց խոշտանգումները
ԱՄՆ-ն մշտապես պնդում է,որ պաշտպանում է մարդու իրավունքները, սակայն Կենտրոնական հետախուզական վարչությունը ոչ միայն հակամարդկային բազմաթիվ քայլեր է կատարում, այլև ակնհայտորեն պաշտպանում է նման քայլերը:
ԿՀՎ-ի հոգեբան Ջեյմս Միշելը, որ նախագծել է հարցաքննության արդիական մեթոդները, այդ թվում արհեստական խեղդումը, Գուանտանամոյի բանտի ռազմական դատարանում, խոշտանգումը համարել է անհրաժեշտություն:
Երեքշաբթի օրը, 11 սեպտեմբերյան հարձակումների գործով հինգ մեղադրյալների դատական նիստերի ընթացքում, Ջեյմս Միշելն ասել է.«Եթե այսօր անհրաժեշտ լինի, ես կրկին կկիրառեմ խոշտանգման մեթոդը»:
Նա 11-սեպտեմբերյան դեպքերի նման ցանկացած նոր հարձակում կանխելու համար խոշտանգումը համարել է բարոյական պարտք:
ԿՀՎ-ն հաստատել է, որ առնվազն 39 բանտարկյալներ հարցաքննության ժամանակ խոշտանգման են ենթարկվել արդիական մեթոդներով: Արդիական մեթոդների թվում են բանտարկյալների գլուխը պատին հարվածելը, նրանց 53*76 սանտիմետր չափսերով փոքր տուփերի մեջ բանտարկելը, արհեստական խեղդումը և այլն:
ԱՄՆ-ն 2001 թվականի 11-սեպտեմբերյան դեպքերից հետո, ստեղծեց մի համակարգ ,որով կարողանա ողջ աշխարհում ահաբեկչության դեմ պայքարի շրջանակում ձերբակալել ու հարցաքննել ահաբեկչական գործողությունների մեջ մեղադրվող անձանց, հատկապես Ալ-Ղաիդայի հավանական անդամներին:
Այս շրջանակում, ահաբեկչական գործողությունների մեջ կասկածվող անձանց առևանգում և առանց դատավարության բանտարկում էին ԱՄՆ-ի դուրս գտնվող գաղտնի վայրերում և դաժանաբար խոշտանգում ու հարցաքննում:
Ջորջ Բուշ-կրտսերի օրոք կասկածյալներից խոստովանություն ստանալու համար, տարածված էր արհեստական խեղդելու մեթոդը և ԿՀՎ-ն անխնա կիրառում էր այդ մեթոդը: ԿՀՎ-ի կողմից մեղադրյալների խոշտանգումների բացահայտումը համաշխարհային մասշտաբով սուր քննադատությունների արժանացավ, հատկապես որ ԱՄՆ-ն մշտապես հայտարարել էր, որ աշխարհում մարդու իրավունքների պաշտպանման հարցում առաջատար է: Մարդու իրավունքների կառույցները, ինչպես ՄԱԿ-ի խոշտանգմանն ընդդիամցող կոմիտեն և Մարդու իրավունքների կազմակերպությունները, այդ թվում Human Rights Watch և Amnesty International իրավապաշտպան միջազգային կազմակերպությունները, հետևում են ԱՄՆ-ի կողմից բանտարկյալների խոշտանգման հարցին և ԱՄՆ-ի կառավարությանը կոչ են արել գործնական քայլեր ձեռնարկել այդ գործընթացը կանխելու համար:
ԿՀՎ-ի պաշտոնյաները խոշտանգումները, մարդու իրավունքների ոտնահարման բազմաթիվ դեպքերն իրականացրել են ԱՄՆ-ի Ազգային անվտանգությունը պաշտպանելու պատրվակով: ԱՄՆ կառավարությունը ևս խոշտանգումն արդարացնում է ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով:
ԱՄՆ գործող պետքարտուղար և ԿՀՎ-ի նախկին ղեկավար Մայք Պոմպեոն, ԿՀՎ-ի կողմից խոշտանգումների կիրառումը պաշտպանելու համար. գրել է.«Վատ մարդիկ մեր հետախուզության մարտիկները չեն, վատ մարդիկ ահաբեկիչներն են: Ես իմ նախկին գործընկերներին և ԿՀՎ-ում աշխատող բոլոր հայրենակիցներին, որոնք մեզ պաշտպանել են 11-սեպտեմբերյան դեպքերից ասում եմ.«ԱՄՆ-ն կաջակցի ձեզ, կհովանավորի ձեզ և Ձեր թիկունքում կանգնած է»:
Մեծ թվով փորձագետները համոզված են, որ խոշտանգման կիրառումը ոչ միայն հակասում է մարդկային արժանապատվությունը հարգելու սկզբունքին, այլև հանգեցնում է բռնությունների առաջացմանն ու տարածմանը ներքին ու համաշխարհային մասշտաբով: