Մամուլի տեսություն 24.01.2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i116099-Մամուլի_տեսություն_24.01.2020
Ամերիկյան Journal of Internet ամսագիրն ԱՄՆ-ի նախագահին նախազգուշացրել է ՝հավանական դիմակայության դեպքում Իրանի հրթռիային կարողության կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 24, 2020 10:10 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 24.01.2020

Ամերիկյան Journal of Internet ամսագիրն ԱՄՆ-ի նախագահին նախազգուշացրել է ՝հավանական դիմակայության դեպքում Իրանի հրթռիային կարողության կապակցությամբ:

Իրան օրեթերթ

Իրանն ունի ԱՄՆ-ին դիմակայելու համար անհրաժեշտ կարողություն

Անդրադառնալով ամերիկյան ահաբեկչական  ուժերի կողմից ԻՀՊԿ Ղոդս ստրաբաժանման հրամանատար գեներալ Սուելյմանիի սպանությանը, ամերիկյան Journal of Internet ամսագիրը գրել է, որ այս զորավարի մահը ԱՄՆ-ին կանգնեցրել է Իրանի հետ առճակատման եզրին, սակայն  Դոնադ Թրամփը չպետք է մոռանա, որ Իրանը կրող է դիմակայել ԱՄՆ-ի բանակին:

Ամսագիրն ամերիկացի պաշտոնյաներին զգուշացրել է, որ ԱՄՆ-ի հետ դիմակայության դեպքում, Իրանն ունի իր հրթռիային ուժը և ԱԹՍ-երը զարգացնելու և ամերիկյան բանակի դեմ դուրս գալու կարողություն:

Այս հաղորդման համաձայն, չնայած պատժամիջոցներին և պաշտպանական փոքր բյուջեին, չունենալով միջուկային զենք, Իրանը կարողացել է արգացնել իր ռազմական ուժը և տարածաշրջանային ազդեցությունը, և այսօր կարող է  իր թշնամիներին սպառնալ ռազմական հարձակմամբ:

 

Համշահրի օրաթերթ

Ամերիկացի և ռուս զորայինները իրար դեմ զենք են կիրառել

Սիրիայի  մարդու իրավունքների դիտորդ կազմակեչպությունը հայտարարել է, որ ռուսական զորուժի՝ դեպի Թել Թեմար քաղաք տանող M4 միջազգային ճանապարհով  անցնելու ժամանակ, ամերիկացի և ռուս զորայինների միջև  բախումներ են տեղի ունեցել և կիրառվել է զենք:

Կազմակերպությունը հայտարարել է, որ ամերիկացի զինծառայողները փակել են ռուսական պարեկային ւժերի ճանապարհը դեպի Քարիզարաթ գյուղում: Արդյունքում ռուսական պարեկային ծառայության զորայինները պարտավոր են եղել մեկնել դեպի Իրաքի հետ սահման, որը  վերահսկվում է Սիրիայի դեմոկրատական ուժերի և ամերիկյան կոալիցիայի ուժերի կողմից: Ամերիկացիներն այս անգամ ևս արգելք են հանդիսացել և ռուսները պարտավոր են եղել փոխել ճանապարհը, գնալով Ղամիշլի օդակայարան, որտեղից ճանապարհվել էին:

 

Ջամե Ջամ օրաթերթ

Հետազոտությունները ցույց են տվել, որ գեր մարդիկ ավելի դիմացկուն են քաղցկեղի դեմ պայքարում

Ավելորդ քաշը կամ ճարպակալելը վտանգավոր է  և  կարող է իր հետ բերել բազմաթիվ   խնդիրներ, ինչպես՝ սրտի հիվանդությունը, շաքարախտը: Սակայն ճարպակալումը կարող է մարդուն ավելի դիմացկուն դարձնել քաղցկեղի դեմ պայքարում: Նոր բժշկական հետազոտությունները ցույց են տալիս, որ ավելորդ քաշն օգնում է քաղցկեղով հիվանդներին ավելի հեշտ պայքարել քաղցկեղի դեմ:

 

էթեմադ օրաթերթ

Նեթանյահուն ռուսներին եկեղեցի է նվիրել՝ Իսրայելի քաղաքացու ազատ արձակման դիմաց

Մոսկվան և Թել Ավիվը համաձայնության են եկել ՌԴ-ում գտնվող իսրայելցի բանտարկյալի վերաբերյալ: Ըստ այդ, Վլադիմիր Պուտինը, ՌԴ-ում թմրանյութ կրելու պատճոռավ ձերբակալված Իսրայելի քաղաքացի Նաամա Յեսխարին ներում է շնորհել և դրա դիմաց ստացել հողատարածք, արևմտյան Երոսւաղեմից դեպի Բեթղեհեմ տանող ճանապարհին: Հատկանշական է, որ Ռոսաստանի երրորդ թագավոր Ալեքսանդր 3-րդը, 1864թ այս տարածքում եկեղեցի է կառուցել:

 

armenpress.am

Պեկինում առողջությանն սպառնալիքի ամենաբարձր մակարդակն են հայտարարել կորոնավիրուսի պատճառով

Պեկինի առողջապահության կոմիտեն հունվարի 24-ին տեղական ժամանակով 14:00-ին (Երեւանի ժամանակով 10:00-ին) հանրային առողջությանն սպառնալիքի հակազդման ամենաբարձր՝ առաջին մակարդակն Է հայտարարել կորոնավիրուսի կապակցությամբ: Այդ մասին հայտնել Է այդ մարմնի նախագահ Լեյ Հայչաոն:

Քաղաքում կձեռնարկվեն հիվանդության տարածմանը հակազդելու արտակարգ միջոցներ, պարզաբանել Է նա: Ինչպես նշվում Է հաղորդագրության մեջ, մինչ այժմ Պեկինում նոր տիպի թոքաբորբով հիվանդացել Է 29 մարդ, նրանցից մեկը ծանր վիճակում Է:

Ինչպես արդեն տեղեկացվել Է, Պեկինի մշակութային օբյեկտները փակվել են նոր տիպի թոքաբորբի տարածման պատճառով: Հունվարի 24-ին այդ մասին հայտարարել են Արգելված Քաղաքը (Գուգուն թանգարանը), Չինաստանի ազգային թանգարանը, Պետական գրադարանը, Կերպարվեստի չինական թանգարանը («Մեյշուգուան»), Կատարողական արվեստների ազգային կենտրոնը (Չինաստանի մեծ թատրոնը), Չինաստանի մանկական թատրոնը եւ մշակույթի մի ամբողջ շարք այլ խոշորագույն հիմնարկություններ: «Բոլոր ուժերով նոր տիպի թոքաբորբի վիրուսի տարածմանը հակազդելու աշխատանքն իրականացնելու եւ անձնակազմի վարակումը կանխելու նպատակով հունվարի 25-ից փակվում Է Գուգուն թանգարանը: Աշխատանքի վերսկսման մասին կհայտարարվի լրացուցիչ»,- մասնավորապես ասված Է նախկին ձմեռային կայսերական պալատական համալիրի կայքում, որը հայտնի Է նաեւ որպես Արգելված քաղաք:

Հունվարի 23-ին Պեկինի իշխանությունները նաեւ որոշում են ընդունել չեղարկել բոլոր ընդգրկուն հանրային միջոցառումները քաղաքում՝ կանխելու 2019-nCoV կորոնավիրուսի հարուցած թոքաբորբի համաճարակը:

«Առաջին տեղը դնելով մարդկանց անվտանգությունն ու առողջությունը, համաճարակի կանխարգելման ու կանխման, մարդկանց զանգվածային կուտակումները կրճատելու եւ կայուն ու երջանիկ Գարնան տոնը (Չունցզե, Նոր տարի՝ լուսնային օրացույցով) ապահովելու համար կուսակցության քաղաքային կոմիտեի եւ Պեկին քաղաքի կառավարության աշխատանքային խմբի որոշմամբ, սկսած այսօրվանից, չեղարկվում են բոլոր խոշոր միջոցառումները»,- ասված Է Պեկինի մշակույթի եւ զբոսաշրջության վարչության հաղորդագրության մեջ: Հակազդման ամենաբարձր մակարդակն Է հայտարարված նաեւ Հուբեյի ամբողջ նահանգում, որի բնակչությունը կազմում Է մոտավորապես 59,2 մլն մարդ: Այնտեղ Է գտնվում Ուհան քաղաքը, որտեղ տեղի Է ունեցել 2019-nCoV կորոնավիրուսի հարուցած նոր տիպի թոքաբորբի բռնկումը:

Հուբեյի նահանգի 12 քաղաքներ Ուհան քաղաքից անմիջապես հետո հաղորդագրություններ են հրապարակել տրանսպորտային հաղորդակցության ժամանակավոր դադարեցման մասին: Ուհանում ամենախիստ կարանտինն Է:

Հունվարի 23-ի ժամը 10:00-ից դադարել են երթեւեկել ավտոբուսները, լաստանավերը, մետրոն, քաղաք չեն թողնում մարդատար ավտոբուսներ եւ ջրային տրանսպորտ, քաղաքի օդանավակայանից մեկնաթռիչքները եւ երկաթուղային կայարաններից մեկնումները նույնպես չեղարկված են: Քաղաքի եւ երկրի իշխանությունները խորհուրդ են տալիս չժամանել այնտեղ եւ քաղաքից չմեկնել առանց հատուկ պատճառների, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

armenpress.am

«Երևան-2800» արծաթե հուշադրամը միջազգային մրցույթում զբաղեցրել է 3-րդ տեղը

ՀՀ կենտրոնական բանկի կողմից 2018 թ․ թողարկված «Երևան-2800» արծաթե հուշադրամը Ռուսաստանի Դաշնությունում անցկացված «Դրամների համաստեղությունը-2019» 13-րդ միջազգային մրցույթին զբաղեցրել է III տեղը «Տարվա հուշադրամը» անվանակարգում։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

«Դրամների համաստեղությունը-2019» մրցույթին մասնակցելու հայտով են դիմել 33 կազմակերպություններ 22 երկրներից՝ ներկայացնելով 2018 թ․թողարկված ավելի քան 220 հուշադրամ։

Հուշադրամները գնահատվել են միջազգային ժյուրիի քվեարկությամբ: Մանրամասն տեղեկություններին կարող եք ծանոթանալ «www.gold10.ru» կայքէջից։

 Ծանուցում

Հուշադրամները թանկարժեք մետաղներից պատրաստված դրամներ են, որոնք թողարկվում են երկրի ազգային, միջազգային, պատմամշակութային, հոգևոր և այլ արժեքները հասարակությանը ներկայացնելու, դրանք մետաղի տեսքով հավերժացնելու, ինչպես նաև դրամագիտական շուկայի պահանջարկը բավարարելու նպատակով:

Ինչպես ցանկացած դրամ, հուշադրամներն ունեն անվանական արժեք, որով և ներկայանում են որպես վճարամիջոց: Սակայն հուշադրամների անվանական արժեքը շատ ավելի ցածր է ինքնարժեքից, որը բաղկացած է հուշադրամի պատրաստման համար օգտագործված թանկարժեք մետաղի արժեքից, արտադրության և այլ ծախսերից: Ցածր անվանական արժեքն ու բարձր ինքնարժեքը հնարավորություն են տալիս այս տեսակի դրամը դիտարկելու ոչ թե որպես դրամաշրջանառության մեջ օգտագործվող վճարամիջոց, այլ որպես հավաքորդական առարկա: Հուշադրամներն ունեն նաև ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված վաճառքի գին:

Հուշադրամները՝ հանդիսանալով հավաքորդական առարկա, թողարկվում են խիստ սահմանափակ քանակով և չեն վերաթողարկվում:  

Դրամագետները, հավաքորդներն ու պարզապես ցանկացողները կարող են գնել ՀՀ հուշադրամները ՀՀ կենտրոնական բանկի «Դրամագետ» վաճառասրահից, որը գործում է բանկի ներսում և բաց է բոլորի համար:

ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական տեղեկատվությունը հուշադրամների շրջանառության մեջ դնելու օրվա մասին չի ենթադրում, որ հուշադրամների վաճառքը կազմակերպվում է տվյալ օրվանից: Վաճառվող հուշադրամների և դրանց վաճառքի գնի մասին տեղեկատվությունը տեղադրվում է ՀՀ կենտրոնական բանկի «Թղթադրամներ և մետաղադրամներ» - «Դրամագետ» վաճառասրահ տիրույթում, «Դրամագետ» վաճառասրահում վաճառվող դրամագիտական արժեքներ բաժնում:

Ձեռքբերված հուշադրամները և այլ դրամագիտական արժեքները ենթակա չեն վերադարձման և փոխանակման:

 

panarmenian.net

Կարո Փայլանը Խաղաղության Նոբելյան մրցանակի է ներկայացվել

 «Համշենուհի» համշենահայերի կանանց միջազգային միության անդամները դիմել են Նոբելյան հանձնաժողովին՝ Խաղաղության Նոբելյան մրցանակը Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանին հանձնելու առաջարկով: Այս մասին հայտարարություն է տարածել միության ղեկավար Սաիդա Օհանյանը:

«Այս տարի մենք կրկին, արդեն երկրորդ անգամ, դիմել ենք Նոբելյան կոմիտե` 2020 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու առաջարկով Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանին, մարդու՝ ով ամբողջ կյանքը նվիրել է հայ և Մեծ Մերձավոր Արևելքի, ներառյալ Արևմտյան Հայաստանի, Սիրիայի, Իրաքի և հենց Թուրքիայի մյուս բնիկ ժողովուրդների իրավունքների պաշտպանությանը»,-նշել է նա:

Օհանյանի խոսքով՝ Փայլանն այն քչերից է, ով պատասխանատվություն է վերցրել պաշտպանելու մարդասիրական արժեքները, տարածաշրջանի բնիկների, ազգային ու կրոնական փոքրամասնությունների իրավունքները:

«Նա խստորեն դատապարտում է Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը և նրա ռազմական միջամտության ցանկությունը հարևան ինքնիշխան պետություններում, մասնավորապես՝ Իրաքում և Սիրիայում լիարժեք ռազմական գործողությունների անցկացումը»,- ասվում է հայտարարության մեջ:

«Համշենուհի» համշենահայերի կանանց միջազգային միության ղեկավարը Նոբելյան կոմիտեին նույն խնդրանքով հորդորել էր դիմել նաև այլ միություններին և կազմակերպություններին՝ նշելով որ, հայտը ներկայացնելու վերջնաժամկետը 2020-ի հունվարի 31-ն է:

Փայլանը Հանրապետության խորհրդարանի պատգամավոր է, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քննադատներից մեկը: Նա բազմիցս կոչ է արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

 

panarmenian.net

  Հայաստանում Իրանի նոր դեսպան է նշանակվել Աբաս Զոհուրին: Ինչպես Twitter-ի միկրոբլոգում տեղեկացնում է Երևանում Իրանի դեսպանությունը՝ նորանշանակ դեսպանը և նրա 12 այլ գործընկեր հունվարի 21-ին հանդիպել են Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ։

Իրանի նախագահն ընդգծել է Հայաստանի և Իրանի միջև տնտեսական կապերի զարգացման կարևորությունը։