«Դարի գործարք» հանցագործություն պաղեստինցիների դեմ՝ արաբական երկրների ռազմավարական սխալի հետևանքով
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i116316-Դարի_գործարք_հանցագործություն_պաղեստինցիների_դեմ_արաբական_երկրների_ռազմավարական_սխալի_հետևանքով
Իրանի արտգործնախարարության խոսնակը հայտարարել է, որ ԱՄՆ-ի «դարի գործարք» նախագիծը «դարի դավաճանություն է» պաղեստինցիների նկատմամբ:
(last modified 2026-04-27T14:24:56+00:00 )
Հունվար 29, 2020 07:30 Asia/Tehran
  • «Դարի գործարք» հանցագործություն պաղեստինցիների դեմ՝ արաբական երկրների ռազմավարական սխալի հետևանքով

Իրանի արտգործնախարարության խոսնակը հայտարարել է, որ ԱՄՆ-ի «դարի գործարք» նախագիծը «դարի դավաճանություն է» պաղեստինցիների նկատմամբ:

Երեքշաբթի օրը, հակադարեձելով պաղեստինցիների իրավունքները ոտնահարող  «դարի գործարք» նախագծի շնորհանդեսին, Աբբաս Մուսավին հայտարարել է. «ԱՄՆ-ի ներկայացրած խայտառակ ծրագիրը դատապարտված է ձախողման»:

Միակողմանի և հակա-պաղեստինյան  նախագիծը ներկայացվեց երեքշաբթի օրը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից: Միջոցառմանը մասնակցում էին նաև մի շարք արաբական երկրների դեսպաններ:

Նախագիծը, որով Երուսաղեմը հանձնվում է Իսրայելին, անտեսելով քաղաքի իսկական տերերի իրավունքները, ծառայելու է միայն Սիոնիստական ռեժիմի շահերին՝ իր փխրուն անվտանգությունն ապահովելու համար:

Պաղեստինի գաղափարների նկատմամբ մի շարք արաբական երկրների դավաճանությունը բացահայտվեց նախագծի շնորհանդեսի ժամանակ այդ երկրների  դեսպանների ներկայության շնորհիվ:

Արաբական այս երկրները համագործակցում են ԱՄՆ-ի ու Սիոնիստական ռեժիմի հետ՝ պաղեստինյան դիմադրությանը զինաթափելու հարցում, մոռանալով, որ Պաղեստինի խնդիրը համարվուէմ իսլամ աշխարհի առաջնահերթ խնդիրը:

Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման ներկայացուցիչ Խալեդ Ալղադումին, ի պատասխան նախագծի ներկայացման, հայտարարել է, որ դրա հիմնական նպատակներից մեկը պաղեստինյան դիմադրության զենքի դեմ պայքարելն է: Նա հավելել է. «Իսրայելը չկարողացավ պայքարել այդ զենքի դեմ և պաղեստինյան դիմադրությունը հաղթեց սիոնիստներին»:

Սիոնսիտական ռեժիմի օկուպացիոն քաղաքականության շարունակումը, պաղեստինյան տարածքներում տիրող վիճակը և «դարի գործարք» նախագծի շնորհանդեսին ԱՄԷ-ի ու Բահրեյնի դեսպանների ներկայությունը ցույց է տալիս, որ քաղաքականություն է տարվում՝ մուսուլմանների առաջին թշնամին հանդիսացող Սիոնիստական ռեժիմին որպես բարեկամ ներկայացնել:

Վերոնշյալ արաբական երկրները, քաջատեղյակ լինելով վերջին 70 տարիների ընթացքում Սիոնիստական ռեժիմի կողմից իրականացված ոճրագորոծությունների մասին, միտումնավոր կերպով անտեսում են դրանք և աչք փակում այդ ոճրագործությունների նկատմամբ:

Սակայն վերջին ավելի քան 70 տարիների ընթացքում պաղեստինյան դիմադրության փորձը սկսած «քարե ինթիֆադայից» մինչև «զինված դիմադրություն», ջախջախել է  Սիոնիստական ​​ռեժիմի և ամերիկացիների բոլոր երազանքները:

Այսօր, հաշվի առնելով Պաղեստինի բնակչության 90 տոկոսի գրագետ լինելու հանգամանքը, և նրանց տեղեկացվածությունն այս նախագծի մասին, կարելի է  ասել, որ նրանք չեն դադարելու պայքարել իրենց իրավունքների ու արժանապատվության համար, «դարի գործարքը» վերածելով «դարի պարտության»:

Բացի այս նախագծի վերաբերյալ աղեստինցիների իրազեկվածությունն ու դրա դեմ պայքարը, իսլամական պետությունները նույնպես պարտավոր են մի կողմ դնել քաղաքական տարաձայնություններն ու կանգնել այս նախագծի դեմ, քանի որ Պաղեստինի հարցը մուսուլման աշխարհի առաջնահերթ հարցն է: