Իրաքից ամերիկյան ուժերի դորսբերման մասին Թրամփի հայտարարությունները
Բաղդադի օդանավակայանում ԻՀՊԿ-ի Ղոդս ստորաբաժանման հրմանատար գեներալ-մայոր Ղասեմ Սոլեյմանիի ու նրա զինակիցների սպանությունից երկու օր անց, հունվարի 5-ին, Իրաքի խորհրդարանը քվերարկեց այս երկրից հակաիլիպական կոալիցիայի անդամ երկրների այդ թվում ԱՄՆ-ի զորքերի դուրսբերման օգտին:
Իրաքի խորհրդարանի կողմից արտասահմանյան ուժերը այս երկրից դուրս բերելու նախագծի վավերացումից մեկ օր հետո, վարչապետ Ադել Աբդոլմահդին Իրաքում ԱՄՆ-ի դեսպանին տեղեկացրեց արտասահմանյան ուժերը այս երկրից դուրս բերելու անհրաժեշտության մասին: ԱՄՆ-ն հակասական արձագանքեց պահանջին:
Հաշվի առնելով Իրաքմ ԱՄՆ նախագահի լիազորությունները նվազեցնելու հարցում ներկայացուցիչների պալատի քայլերը, նախագահ Թրամփը փորձում է այնպես ձևացնել, թե Իրաքում սկսվել և շարունակվելու է ԱՄՆ-ի զորքերի դուրսբերման գործընթացը: Թվիթերում նա նշել է, որ Իրաքում ԱՄՆ-ի զորայինների թիվը նվազել և հասել է 5000-ի: Հունվարի 29-ին Թրամփը գրել էր.«Հաշվի առնելով Իրաքի պատերազմի հետ կապված բանաձևը, որը քվեարկության է դրվելու Ներկայացուցիչների պալատի առաջիկա նիստում, մեր զինվորների թիվը հասել է 5000-ի և ավելի է նվազելու»: Թրամփը Ներկայացուցիչների պալատի հանրապետական ու դեմոկրատական պատգամավորներին կոչ է արել «Իրաքի պատերազմի բանաձևի» մասին հինգշաբթի օրը անցկացվելիք քվերակության հարցում քվերարկել լսելով սրտի ձայնը:
2016թ. նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ Թրամփի տված խոստումներից մեկը Արևմյտան Ասիայի ճգնաժամային տարածաշրջաններից այս թվում Սիրիայից ու Իրաքից ԱՄՆ-ի զորքերի դուրսբերումն էր, ինչն իհարկե չիրականացավ: Թվում է թե Թրամփը փորձում է ներկայացուցիչների պալատին համոզել, որ իրոք ԱՄՆ-ն իր զորքերը դուրս է բերում Իրաքից, որպեսզի արգելի «2002թ. Իրաքի դեմ ռազմական ուժ կիրառելու թույլտվության AUMF 2002»-ի չեղարկումը:
Հինգշաբթի օրը Ներկայացուցիչների պալատում քվերակության են դրվելու երկու նախագծեր: Օրինագծերից մեկը ԱՄՆ-ի պաշտպանական բյուջերի բարեփոխում է, ինչի համաձայն Իրանի հետ հավանական պատերազմի բյուջեն կսահմանափակվի: Մյուս օրինագիծը կոչվում է «Իրաքի և այլ նպատակների դեմ ռազմական ուժ կիրառելու լիազորության չեղարկում», որի նպատակն է չեղարկել կոնգրեսի կողմից ԱՄՆ կառավարության լիազորությունները՝ Սպիտակ Տան կողմից Ալ-Ղաիդային կապված լինելու մեջ կասկածվող խմբերի կամ երկների դեմ պատերազմ հայտարարելու հարցում:
Այժմ Թրամփը մտահոգված է, որ այս երկու օրինագծերի վավերացմամբ, կսահմանափակվի Իրաքի ու Իրանի դեմ ռազմական քայլեր կիրառելու իր լիազորությունները:
Թվում է թե Թրամփի կառավարության նպատակն է շարունակել Իրաքում ռազմական ներկայությունը և այս երկրում ԱՄՆ զորայինների թվի նվազեցման մասին հայտարաությունները պարզապես արվում են Ներկայացուցիչների պալատի օրենսդիրներին գոհացնելու համար:
ԱՄՆ-ի կառավարության և Պենտագոնի ավագ պաշտոնյաների դիրքորոշումների քննարկմամբ, պարզվում է, որ չնայած Իրաքի խորհրդարանը քվերակել է այդ երկրից ԱՄՆ զորքերի դուրսբերման օգտին, Վաշինգտոնը ձգտում է անվտանգության հաստատման ու ԻԼԻՊ-ի դեմ պատերազմի պատրվակով մնալ Իրաքում: Հունվարի 16-ին Պենտագոնի խոսնակ Ջոնաթան Հոֆմանը մամլո ասուլիսի ընթացքում շեշտել է.«Մենք նպատակ չունենք մեր զորքերը դուրս բերել Իրաքից»: