ԱՄՆ 107 կոնգրեսականներ դեմ են Թրամփի դարի գործարքին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i116737-ԱՄՆ_107_կոնգրեսականներ_դեմ_են_Թրամփի_դարի_գործարքին
Պաղեստինա-սիոնսիտական հակամարտությանը վերջ դնելու նպատակով Դոնալդ Թրամփի ներկայացրած խախաղության նախագիծն արժանացել է ինչպես արտաքին, այնպես էլ ներքին կոշտ քննադատությունների:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 08, 2020 08:14 Asia/Tehran
  • ԱՄՆ 107 կոնգրեսականներ  դեմ են Թրամփի դարի գործարքին

Պաղեստինա-սիոնսիտական հակամարտությանը վերջ դնելու նպատակով Դոնալդ Թրամփի ներկայացրած խախաղության նախագիծն արժանացել է ինչպես արտաքին, այնպես էլ ներքին կոշտ քննադատությունների:

Դոնալդ Թրամփին ուղղված նամակում, Կոնգրեսի 107 անդամներ հայտարարել են, որ «դարի գործարք» նախագիծը որևէ առնչություն չունի խաղաղության հաստատման նպատակների հետ և իրենց հակառակությունն են հայտնել նախագծին: ԱՄՆ ներկայացուցիչները նշել են, որ ինչպես նախագծի պայմանները, այնպես էլ ժամկետները մտահոգիչ էին նրանց համար: Նրանք այն անվանել են անօրինական, նշելով, որ նախագիծը հնարավորություն կստեղծի Իսրայելի կողմից Արևմտյան ափը մշտապես գրավելու համար:

Կոնգրեսականներն ընդգծել են, որ Պաղեստինի համար Թրամփի մշակած նախագիծը վեաբերում է իրար հետ կապ չունեցող մի շարք տարածքների, որոնք շրջապատված են Սիոնիստական ռեժիմի բնկավայրերով ու ենթակառուցվածքներով և դրանք անհնար է համարել պետություն:

Կոնգրեսկաանները քննադատել են նաև այն խմբին, որ ձևավորվել է Թրամփի կողմից, այս նախագիծը մշակելու նպատակով, նրանց անվանելով պաղեստինցինրի թշնամիների խումբ: Նրանք մտահոգություն են հայտնել այն  կապակցությամբ, որ նախագծի մշակման աշխատանքներին չի մասնակցել որևէ պաղեստինցի կամ այդ երկրի կուսակցություններից որևէ մեկի առաջնորդ: Կոնգրեսականները քննադատել են նախպագծի շնորհանդեսի իրականացումը Սիոնիստական ռեժիմում վերջին մեկուկես տարվա ընթացքում երեք խորհրդարանական ընտրությորնների և Բենիամին Նեթանյահուի նկատմամբ հնչեցված մեղադրանքների ֆոնին:

Նախագծին դեմ արտահայտված կոնգրեսականներ թվում են Էնդի Լևինը, Դեբի Դինգլը, Ռաշիդա Թալիբը, Իլհան Օմարը,  դեմոկրատներ Բեռնի Սանդերսը, Էլիզաբեթ Ուորենը, Քրիս վան Հոլենը և Քրիս Մերֆին:

Այնուամենայնիվ, «դարի գործարքի» մասին հայտարարելը և այն ներկայացնելը շրջադարձային պահ էր Սիոնիստական ​​ռեժիմին Թրամփի վարչակազմի համակողմանի աջակցության ճանապարհին: Նախագիծը ներկայացնելով, Թրամփը նպատակ ունի  պաղեստինա-իսրայելական հակամարտությունը լուծել հօգուտ Սիոնսիտական ռեժիմի գտին, այդ ռեժիմին աննախադեպ ծառայություն  մատուցել՝ պաղեստինցիներին ստիպելով ընդունել «միկրո պետության» մոդելը Պաղեստինի 12 տոկոս տարածքով և նրանց  50 միլիարդ դոլարի օգնություն խոսանալ: Այդպիսով նա կապահովի նախագահական ընտրություններում իսրայելական հզոր լոբբիի ձայներն ու աջակցությունը: Բացի այդ, Թրամփը նպատակ ունի նպաստել Իրսայելի և արաբական մի շարք երկրների, այդ թվում նաև Արաբական Միացյալ Էմիրությունների, Բահրեյնի, Օմանի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների նորմալացմանը, այդպիսով հասնելով Արևմուտքի ամենակարևոր նպատակին՝ Դիմադրության տապալմանը և  Պաղեստինի հարցի վերացմանը:

Սակայն մեծ թվով երկրներ, այդ թվում Ռուսատսանը, ՄԱԿ-ի ու ԵՄ-ի անդամները, ինչպես նաև պաղեստինյան բոլոր խմբավորումներն ու արաբական մեծ թվով երկրներ, դեմ են արտահայտվել նախագծին: Իսկ 107 կոնգրեսկաանների նամակը, մեկ ուրիշ հարված էր Պաղեստինի նկատմամբ Իսրայելի լիակատար իշխանության  վերաբերյալ Թրամփի երազանքին: