Իշխանության կռիվ Սաուդյան Արաբիայում /ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i117923-Իշխանության_կռիվ_Սաուդյան_Արաբիայում_ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Սաուդյան Արաբիայում, այդ երկրի թագավորի կարևորագույն քաղաքական մրցակիցներին վերացնելու և նրա իրավահաջորդի համար ճանապարհ հարթելու շրջանակներում ձերբակալվել են երկու արքայազներ:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Մարտ 07, 2020 13:15 Asia/Tehran
  • Իշխանության կռիվ Սաուդյան Արաբիայում /ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Սաուդյան Արաբիայում, այդ երկրի թագավորի կարևորագույն քաղաքական մրցակիցներին վերացնելու և նրա իրավահաջորդի համար ճանապարհ հարթելու շրջանակներում ձերբակալվել են երկու արքայազներ:

Ամերիկյան Wall Street Journal- ը գրել է, որ Սաուդյան Արաբիայի  արքայազն  Մուհամմադ Բին Սալմանն իր  մրցակիցներին վերացնելու և հոր՝ Սալման Բեն Աբդուլազիզին փոխարինելու ճանապարհը հարթելու ուղղությամբ արվող քայլերի շրջանակում, ուրբաթ օրը հրամայել է ձերբակալել թագավորի եղբայր արքայազն Ահմադ Բեն Աբդուլազիզին, նախկին թագաժառանգ Մուհամմադ բեն Նայեֆին և նրա եղբորը:

Թերթը գրել է, որ ձերբակալված արքազները մեղադրվում են դավաճանության մեջ: Թերևս ոչ մի ժամանակաշրջան Սաուդյան արաքայզների համար այսքան դժվար չի եղել, որքան Սալմանի և նրա որդու՝ Մուհամմադի ժամանակ: Մուհամմադ Բին Սալմանն իրեն տեսնելով թագավորի կարգավիճակում, սկսել է վերահսկել արքայազների կյանքը:

Դրանից բացի, Մուհամմադ Սալմանին սարսափեցնում է արքայազների կարգավիճակը: Ուստի նրա համար գահին տիրանալու լավագույն  միջոցըն արաքայազներին ձերբակալելն ու նրանց նկատմամբ սահմանափակություններ կիրառելն է:

2017թ նոյեմբերին սաուդյան կառավարությունը,  կոռուպցիայի մեղադրանքով ձերբակալել էր մի խումբ արաքայազների. այնուհետև նրանցից ստանալով մի քանի միլիարդ դոլար, ազատ արձակել: Արքայազներից հետո հերթը հասավ կրոնական ղեկավարներին, գրողներին ու ակտիվիստներին: Իրականում Մուհամմադ Բեն Սալմանն այսպիսով փորձում է տարածել իր ազդեցությունն իշխանական կառույցներում, խեղդելով բողոքի յուրաքանչյուր ձայն:

Իսկ հիմա, Մուհամմադ Բեն Սալմանը ձերբակալել է իր երկու կարևոր մրցակիցներին՝ Ահմադ Բեն Աբդլազիզիին, ով սաուդյան գերդաստանի հիմնադիր Աբդուլազիզի որդիներցի է և ներկայիս թագավրի եղբորը: Նրանց ձերբակալության իրական պատճառն այն է, որ շատերի կարծիքով, նա է արժանի փոխարինելու թագավորին:

Հատկանշական է, որ Ահմադ Բեն Աբդուլազիզն ավելի վաղ բազմիցս քննադատել էր Մուհամմադ Բեն Սալմանի վարած քաղաքականությունը:

Մուհամմադ Բեն Նայեբը նույնպես Մուհամմադ Բեն Սալմանից առաջ զբաղեցնում էր թագաժառանգի պաշտոնը: Սակայն 2017թ Մալեք Սալմանը նրան զրկեց այդ պաշտոնից և Մուհամմադ Բեն Սալմանին նշանակեց նրա փոխարեն:

Մուհամմադ Բեն Նայեբը մեծ հեղինակություն է վայելում Սաուդյան իշխանության վերնախավում, և շատերը ենթադրում են որ նա է փոխարինելու թագավորին: Սակայն անցած երեք տարիների ընթացքում բազմիցս լուրեր տարածվեցին նրա նկատմամբ տնային կալանք սահմանելու մասին: Եվ երկար ժամանակ, նրանից ոչ մի լուր չկար:

Չնայած Մուհամմադ Բեն Աբդուլազիզի և Մուհամմադ Բեն Նայեբի ձերբակալության ժամանակ նրանց առաջադրվել է դավաճանության մեղադրանք, սակայն կասկած չկա, որ այս քայլն առաջին հերթին վկայում է Մուհամմադ Բեն Սալմանի մտահոգության մասին:

Ի վերջո պետք է ասել, որ այս ձերբակալությունները տեղի են ունենում այնպիսի պայմաններում, երբ Մալեք Սալմանը վերջին մեկ ամսվա ընթացքում որոշակի փոփոխություններ է կատարել որոշ նախարարություններւոմ, պաշտոնանակ անելով մի խումբ նախարարների ու նրանց փոխարինելով նոր պաշտոնյաներով: Այդ թվում կարելի է նշել էկոնոմիկայի նախարարի պաշտոնանկությունը: Ենթադրվում է, որ Մալեք Սալմանն ու նրա որդին, փորձում են ավելի արագ տեմպերով և ամբողջովին  տիրանալ  Սաուդյան Արաբիայի իշխանությանը: