Մեկնաբանություն. Իրաք. Հաշ ալ Շաբիի կողմնակիցներն ԱՄՆ-ի դեմ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i118257-Մեկնաբանություն._Իրաք._Հաշ_ալ_Շաբիի_կողմնակիցներն_ԱՄՆ_ի_դեմ
Անցած երեք օրերին, ԱՄՆ-ի բանակն Իրաքում ռմբակոծել է Հաշդ ալ Շաբիի և Դիմադրության ուժերի հենակեերը: ԱՄՆ-ի այս գործողություններն արժանացել են լայնածավալ քննադատության:
(last modified 2026-04-19T14:24:21+00:00 )
Մարտ 15, 2020 14:05 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Իրաք. Հաշ ալ Շաբիի կողմնակիցներն ԱՄՆ-ի դեմ

Անցած երեք օրերին, ԱՄՆ-ի բանակն Իրաքում ռմբակոծել է Հաշդ ալ Շաբիի և Դիմադրության ուժերի հենակեերը: ԱՄՆ-ի այս գործողություններն արժանացել են լայնածավալ քննադատության:

Որպես արդարացում, ամերիկացիները հայտարարել են, որ հինգշաբթի օրը Իրաքի Ալ Թաջիիում տեղակայված ամերիկյան ռազմաբազայի դեմ իրականացված հարձակումն իրականացվել է Հաշդ ալ Շաբի ուժերի կողմից: Հատկանշական է, սակայն, որ այդ կապակցությամբ որևէ ապացույց, ամերիկացիները չեն ենրկայացրել:

Իրաքի համատեղ գործողությունների շտաբի հրամանատարը հայտարարել է. «Ամերիկացիների այդ պատրվակն անհիմն է»:

Իրաքի խորհրդարանի ներկայացուցիչ Էլիա Նասիֆը հայտարարել է, որ ԿՀՎ-ն և ԱՄՆ-ի բանակը փորձում են Ալ Թաջիի հարձակման պատրվակով, հարձակումներ իրականացնել Ալ Հաշդ ալ Շաբիի դիրքերի վրա:  Նա հավելել է. «Ալ Թաջիի հարձակումն ուսումնասիրելու դեպքում, պարզ է դառնում, որ այն կեղծ է եղել և կազմակերպվել է  ԿՀՎ-ի հետ կապված ուժերի կողմից»:

Այս կեղծ հայտարարություններով ու հարձակումներով, ԱՄՆ-ը երկու նպատակ է  հետապնդում:

Նախ՝ վերականգնել ահաբեկչական խմբերի սպառնալիքն Իրաքում: Դա ԱՄՆ-ին թույլ կտա շարունակել մնալ այս երկրում:

Երկրորդ հերթին, այդ հարձակումները ենթահող կստեղծեն Ալ Հաշդ ալ Շաբիի և Դիմադրության ուժերի թուլացման համար: Ամերիկացիները համոզված են, որ այս խմբերի դիքրերի ամրապնդումը սպառնում է Սիոնիստական ռեժիմի ու Վաշինգտոնի շահերին:

Բացի այդ, այս հարձակումներով, ԱՄՆ-ը փորձում է մի կողմից ավելացնել Իրաքում անապահովությունն  ու անկայությունը, միևնույն ժամանակ, դրա մեջ մեղադրելով Ալ Շաբիի ուժերին: ԱՄՆ-ը փորձում է իարքցիների մոտ հեղինակազրկել Ալ Հաշդ ալ Շաբի ուժերին: Մյուս կողմից, պառակտում առաջացնելով Իրաքի կառավարության, քաղաքական խմբերի ու Դիմադրության ուժերի միջև, Վաշինգտոնը փորձում է տարաձայնություններ սերմանել կենտրոնական կառավարության ու Ալ Հաշդ ալ Շաբի ուժերի միջև:

Միանշանակ, Իրաքի ներքին գործերին միջամտելու ԱՄՆ-ի ամենակարևոր պատճառներից մեկն այնպիսի կառավարության ձևավորումն է, որը դեմ լինի Դիմադրության ուժերին և Ալ Հաշդ ալ Շաբիին:

Իսկ իաքյան խմբերի հակազդեցությունն ԱՄՆ-ի հարձակումներին, երկու հիմնական պատճառ ունի: Նախ, այդ խմբերը պաշտպանում են Ալ Հաշդ ալ Շաբիին ու մեածպես կարևորում դրա դերը երկրի անվտանգության պահպանության հարցում: Երկրորդ հերթին, իրաքյան բոլոր խմբավորումներն ԱՄՆ-ի հարձակումներն ընկալում են որպես ագրեսիա Իրաքի դեմ և այդ երկրի ինքիշխանության խախտում: Իսկ այս գործոններն ավելի են ամրապնդում Իրաքից ամերիկյան զորուժի դուրս գալուն ուղղված պահանջները: