«Արտադրական թռիչիքի» տարի կարգախոսը և դրա կարևորությունը տարածաշրջանում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i118435-Արտադրական_թռիչիքի_տարի_կարգախոսը_և_դրա_կարևորությունը_տարածաշրջանում
Իրանի առաջնորդն իրանական 1399թ անվանել է «արտադրական թռիչիքի» տարի; Սյս կարգախոսը մեծ նշանակություն ունի ոչ միայն ներքին այլ նաև տարածաշրջանային մակարդակում:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Մարտ 20, 2020 14:25 Asia/Tehran
  • «Արտադրական թռիչիքի» տարի կարգախոսը և դրա կարևորությունը տարածաշրջանում

Իրանի առաջնորդն իրանական 1399թ անվանել է «արտադրական թռիչիքի» տարի; Սյս կարգախոսը մեծ նշանակություն ունի ոչ միայն ներքին այլ նաև տարածաշրջանային մակարդակում:

Արդեն չորրորդ տարին անընդմեջ, Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը ամեն սահմանում է տվյալ տարվա կարգախոսը:

1396 տարվա կարգախոսն էր ՝ «Դիմադրության տնտեսություն, արտադրություն և զբաղվածություն», 1397-ի կարգախոսը «Իրանական ապրանքների պաշտպանություն»-ը, 1398 թ-ի կարգախոսն էր ՝ «Արտադրության բարգավաճում»: 1399 թ.ի անվանվել է «արտադրական թռիչիքի» տարի: Սա ցույց է տալիս, որ ազգային արտադրությունը իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի կարևորագույն մտահոգություններից է: Իսկ  ինչո՞ւ է հեղափոխության բարձրագույն առաջնորդն այդքան կարևորում ազգային արտադրությունը:

Անկասկած ազգային արտադրությունն ուղղակիորեն կապված է տնտեսական բարգավաճման և ժողովրդի կյանքի բարելավման հետ: Ազգային արտադրությունը նշանակում է ներքին արտադրույթան միջոցով ապահովել ժողովրդի կարիքները: Իրանական ապրանքների արտադրության ծավալների աճը կնշանակի նաև զբաղվածության բարձրացում և գործազրկության կրճատում: Գործազրկությունը միայն Իրանի խնդիր չէ: Աշխարհի շատ երկրներ բախվում են այս խնդրին: Ի տարբերություն տարածաշրջանի արաբական երկրների, Իրանը ենթարկվել է ԱՄՆ-ի խիստ պատժամիջոցներին և թշնամականք աղաքկանությանը: Իսկ դրանք իրենց հերթին  մեծ խոչընդոտ են հանդիսանում Իրանի տնտեսական զարգացման համար: Հատկանշական է, որ արաբական երկրները ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների չեն ենթարկվել: Իրանը գտել է գործազրկության կրճատման լուծումը: Դա ազգային արտադրության թռիչքն է: Իսկ տարածաշրջանի արաբական երկրների մեծ մասի  ազգային արտադրության մակարդակը շատ ցածր է:

Արտադրության թռիչիքի կարգախոսի նշանակությունն այն է, որ Իրանը պետք է հենվ սեփական հնարավորությունների և կարողությունների վրա: Իսկ տարածաշրջանի երկրների մեծ մասն ապրանքները   ներմուծում են  արևմտյան երկրներից: Այս խնդիրը ակնհայտ է հատկապես պաշտպանական արդյունաբերության որորտում: Եվ պետք  էնշել, որ Իրանն իր սպառազինական կարիքների մեծ մասը արտադրում է հենց ինքը: Տարածաշրջանի երկրների մեծ մասը ռազմական տեխնիկան ներմուծում են   արևմտյան երկրներից, հատկապես՝ ԱՄՆ-ից: Ստոկհոլմի Խաղաղության հետազոտության ինստիտուտը իր վերջին զեկույցում հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի զենքի ներկրումը 2015-ից 2019 թվականներն աճել է 130 տոկոսով:

Բացի այդ, արտադրության թռիչիքը նշանակում է երկիրն ապահովել օտարերկրյա հարձակումներիվ և շարժվել դեպի անվտանգություն: Սա ուղղակիորեն ազդում է երկրի անվտանգության վրա և նվազեցնում պատժամիջոցների բացասական հետևանքները, տնտեսության և անվտանգության վրա: Մյուս կողմից, դա նվազեցնում է երկրի տնտեսության կախվածությունը արտաքին շուկայից: