Մեկնաբանություն. Առողջապահական դիվանագիտություն. Իրանցիները դառնում են ԱՄՆ-ի սահամնած պատժամիջոցների զոհը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i118452-Մեկնաբանություն._Առողջապահական_դիվանագիտություն._Իրանցիները_դառնում_են_ԱՄՆ_ի_սահամնած_պատժամիջոցների_զոհը
Կորոնավիրուսի աճող սպառնալիքի դեմ Իրանի պայքարին զուգահեռ, Թեհրանը սկսել է կիրառել «առողջապահական դիվանագիտություն», որպեսզի աշխարհի երկրներին իրազեկի ԱՄՆ-ի պատժամիջոցների հետևանքով իրանցիների համար առաջացող խնդիրների ու կորոնավիրուսի դեմ պայքարին խոչընդոտելու ամսին:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Մարտ 21, 2020 07:29 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Առողջապահական դիվանագիտություն. Իրանցիները դառնում են ԱՄՆ-ի սահամնած պատժամիջոցների զոհը

Կորոնավիրուսի աճող սպառնալիքի դեմ Իրանի պայքարին զուգահեռ, Թեհրանը սկսել է կիրառել «առողջապահական դիվանագիտություն», որպեսզի աշխարհի երկրներին իրազեկի ԱՄՆ-ի պատժամիջոցների հետևանքով իրանցիների համար առաջացող խնդիրների ու կորոնավիրուսի դեմ պայքարին խոչընդոտելու ամսին:

Իրանը շարունակում է պայքարել կորոնավիրուսի դեմ, ԱՄՆ-ի պատժամիջոցների պայմաններում, որոնք խաչընդոտում  են այդ պայքարի համար անհրաժեշտ դեղորայքի, բժշկական սարքավորումների ու պարագաների հասանելիությանը և վտանգում քաղաքացիների կյանքն ու առողջությունը:

ԱՄՆ-ի այս հակամարդկային քաղաքականությունը սպառնում է ոչ միայն Իրանի քաղաքացիներին, այլ կորոնավիրուսի տարածման պատճառով, որը սահմաններ ու ազգային կամ էթնիկ պատկանելություն չի ճանաչում, սպառնում է ամբողջ աշխահին:

Հետևաբար, որքան անարդյունավետ լինի Իրանի պայքարը կորնավիրուսի դեմ, այնքան վտանգվելու է աշխարհի բոլոր երկրների, այդ թվում նաև ԱՄՆ-ի քաղաքացիների կյանքը: Կորոնավիրուսի դեմ արդյունավետ պայքարի միակ ուղին այս իրավիճակում, համախմբվելն ու միասնական պայքարն է, գիտելիքի ու փորձի փոխանակումը, ինչպես նաև բժշկական պարագաներին, սարքավորումներին ու դեղորայքին անարգելք հասանելիությունը բոլոր երկրների համար;

Այդ նպատակով, Իրանի նախագահն ամերիկացիներին ուղղված նամակում գրել է. «Յուրաքանչյուր քայլ կամ քաղաքականություն, որի նպատակն է թուլացնել Իրանի առողջապահական համակարգը և ճգնաժամային կառավարման իրավիճակում սահմանափակել երկրի ֆինանսական ռեսուրսները, ուղղակիորեն ազդելու է նաև այլ երկրներում կորոնավիրուսի դեմ պայքարի ընթացքի վրա»:

Ուրբաթ օրը հրապարակված ուղերձում, Ռոհանին նշել է, որ ԱՄՆ-ի անօրինական պատժամիջոցների պատճառով, Իրանի մեծ թվով քաղաքացիներ կորցրել են իրենց առողջությունը, աշխատանքն ու եկամուտը: Նա հավելել է. «Իրանի ժողովուրդն այս անգամ էլ հպարտությամբ կկանգնի ու կպայքարի թե կորոնավիրուսի և թե ԱՄՆ-ի անմարդկային պատժամիջոցների ու առավելագույն ճնշման քաղաքականության դեմ»:

ԱՄՆ-ի հակաիրանական անօրինական ու միակողմանի պատժամիջոցներն անմիջական  ազդեցություն են ունենում իրանցիների առողջության ու կյանքի վրա: Դրանց հետևանքով, Իրանում յուրաքանչյուր 10 րոպեն  մեկ մահանում է կորոնավիրուսով վարակված մի հիվանդ: Այսպիսով,այս օրերին, իրանցիները զոհ են դառնում ոչ միայն կորոնավիրուսին, այլ նաև ԱՄՆ-ի պատժամիջոցներին:

Եվ նման պայմաններում, ԱՄՆ-ի կառավարությունը մի կողմից հայտարարում է, թե ցանկանում է օգնել իրանցիներին, իսկ Դոնալդ Թրամփը  մյուս կողմից հայտարարում է, թե իրանցի պաշտոնյաները չպետք է ակնկալեն, որ պատժամիջոցները կչեղարկվեն: Այս հայտարարությունները փաստում են, որ իրանցիների վերաբերյալ ամերիկացիների արտահայտած մտահոգությունները կեղծ են: ԱՄՆ-ը, կորոնավիրուսի հետ միասին, սպանում է Իրանի քաղաքացիներին և պետք է պատասխանատվություն կրի դրա համար:

Ամերիկացի կոնգրեսական Իլհան Օմարը, նշելով, որ Իրանում ամեն 10 րոպեն մեկ մահանում է կորոնավիրուսով վարակված մեկ հիվանդ, հայտարարել է, որ այս իրավիճակում պատժամիջոցների կիրառումը ոճրագործություն է: