Մեկնաբանություն. ԱՄՆ-ում սկսվել է տնտեսական ոլորտի դեֆիցիտ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i118464-Մեկնաբանություն._ԱՄՆ_ում_սկսվել_է_տնտեսական_ոլորտի_դեֆիցիտ
Չնայած 2020 թվականի նախագահական ընտրությունների քրաոզարշավի ընթացքում երկրում տնտեսական վիճակի բարելավման կապակցությամբ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հնչեցրած հայտարարություններին երկրում տնտեսական ոլորտի դեֆիցիտ է առաջացել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 21, 2020 13:59 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. ԱՄՆ-ում սկսվել է տնտեսական ոլորտի դեֆիցիտ

Չնայած 2020 թվականի նախագահական ընտրությունների քրաոզարշավի ընթացքում երկրում տնտեսական վիճակի բարելավման կապակցությամբ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հնչեցրած հայտարարություններին երկրում տնտեսական ոլորտի դեֆիցիտ է առաջացել:

Bank of America-ի ավագ տնտեսագետը նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ի տնտեսական ոլորտում դեֆիցիտ է առաջացել:

Տնտեսագետ Միշել Մեյերը մարտի 19-ին մի նամակ հղելով  բանկի հաճախորդներին նախազգուշացրել է, որ կորոնավիրուսի համաշխարհային ճգնաժամի պատճառով ԱՄՆ տնտեսությունը գտնվում է ճգնաժամի մեջ:

Մեյերն ընդգծել է. «Մենք պաշտոնապես հայտարարում ենք, որ ԱՄՆ տնտեսությունը, ինչպես աշխարհի այլ երկրները,  գտնվում է խորը դեֆիցիտի մեջ, սակայն դա ժամանակավոր է»:

ԱՄՆ-ի տնտեսությունը նույնպես վերջին շաբաթների ընթացքում մեծապես տուժել է կորոնավիրուսի ճգնաժամի հետևանքով: Վերջին  մեկ ամսվա ընթացքում, Նյու Յորքի բորսայի ինդեքսը իջել է մոտ 30 տոկոսով: ԱՄՆ-ում կորոնավիրուսի տարածման հետ մեկտեղ  է աճել են նաև  ներդրողների մտահոգությունները տարբեր հարցերի վերաբերյալ: Այս խնդիրներից են Թրամփի վարչակազմի անհավասարակշիռ արձագանքը տնտեսական արտակարգ իրավիճակին, Միացյալ Նահանգներում կորոնավիրուսով վարակվածների անորոշ թիվը և կորոնավիրուսի վախի հետևանքով երթևեկության սահմանափակումները, կարող են վնասել ԱՄՆ-ի տնտեսությանը: Այս գործոնները բացասական ազդեցություն են թողել կանխատեսուումները վրա: Deutsche Bank- ը կանխատեսել է, որ ֆոնդային բորսան կնվազի ևս 15-20 տոկոսով: Որոշ կանխատեսումներ վկայում են  տնտեսական խորը անկման մասին: Այնուամենայնիվ, այս գործողություններով հաջողվել կանխել ԱՄՆ-ի տնտեսական անկումը: Սա կհանգեցնի ԱՄՆ-ում գործազրկության կտրուկ աճին, մինչդեռ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ կկրճատի գործազրկության մակարդակը:

ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվ Մենուչինն ասել է. «ԱՄՆ-ում կորովիրուսի բռնկումը կարող է բարձրացնել գործազրկության մակարդակը մինչև 20 տոկոս»:  Նշելով, որ փետրվարին ԱՄՆ գործազրկության մակարդակը հասել է 3.5 տոկոսի, նա նշել է. «Կորոնավիրուսի համաճարակի տնտեսական հետևանքները շատ ավելի վատ են, քան 2008 թ.-ի տնտեսական ճգնաժամը»:

Թրամփը միշտ պնդում է իր տնտեսական ձեռքբերումների հաջողության վրա և մտածում է, թե կարող է հաղթել 2020 թվականի նախագահական տնտրություններում: Սակայն ներկա չկանխատեսված իրավիճակը,ԱՄՆ ֆինանսական և ֆոնդային ինդեքսների անկումը,  զգալիորեն աճող գործազրկությունը և  տնտեսական խոր անկումը, վատթարանում է ԱՄՆ տնտեսական իրավիճակը և մեծացնում են դժգոհությունը Թրամփի վարչակազմի գործունեության վերաբերյալ: Իսկ դա իր հերթին նվազեցնում է  նրա շանսերը հաջորդ ընտրություններում հաղթելու համար: