Իսրայելն օգտվում է կորոնավիրուսի պանդեմիայից ՝ իր նպատակներին հասնելու համար
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i118515-Իսրայելն_օգտվում_է_կորոնավիրուսի_պանդեմիայից_իր_նպատակներին_հասնելու_համար
Չնայած բռնագրավված տարածքներում կորոնավիրուսի տարածմանը, Իսրայելը շարունակում է իրագործել իր քաղաքական նպատակները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 23, 2020 08:38 Asia/Tehran
  • Իսրայելն օգտվում է կորոնավիրուսի պանդեմիայից ՝ իր նպատակներին հասնելու համար

Չնայած բռնագրավված տարածքներում կորոնավիրուսի տարածմանը, Իսրայելը շարունակում է իրագործել իր քաղաքական նպատակները:

Իսրայելի Առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն, 945 իսրայելցի վարակվել է կորոնավիրուսով: Սակայն վարակվածների թիվը շարունակում է աճել: Մեկ մարդ մահացել է, ևս 20-ը գտնվում են ծանր վիճակում:

Իսրայելի Աշխատանքի գործակալությունը հայտարարել է, որ կորոնավիրուսի տարածման հետևանքով, գործազրկության մաիարդակն ավելացել է 4 անգամ, 4 տոկոսից հասնելով 16 տոկոսի:

Այս պայմաններում, Բենիամին Նեթանյահուն, առանց ուշադրություն դարձնելու կորոնավիրուսի տարածման վիճակագրությանն ու դրա տնտեսական հետևանքերին, շարունակում է իրականացնել պաղեստինցիների դեմ ուղղված իր քաղաքականությունը:

Վերջին տասնամյակում, Նեթանյահուի կառավարության հակապաղեստինյան քաղաքականության ամենակարևոր օրակարգն ավանաշինությունն էր:

Այն Բենիամին  Նեթանյահուի համար այնքան կարևոր է, որ նա խախտել է անգամ 2016թ ընդունված ՄԱԿ-ի 2234 բանաձևը, որն Իսրայելին կոչ է անում լիովին դադարեցնել ավանաշինության քաղաքականությունը:

Ավանաշինության քաղաքականության միջոցով, սիոնիստները նպատակ ունեն ընդարձակել իրենց աշխարհագրական տարածքներն ու ամբողջությամբ հրեականացնել բռնագրավված տարածքները:

Այս քաղաքականության շնորհիվ, Իսրայելն իրականացնում է ոչ միայն իր տարածամոլական այլ նաև կրոնական նպատակները: Սիոնիստական ռեժիմն օգտվում է նաև կորոնավիրուսի տարածումից՝ բռնագրավված տարածքներում իր նպատաներին հասնելու համար, շարունակելով այնտեղ առաջ տանել իր ավանաշինության քաղաքականությունը: Բացի այդ, Իսրայելը նպատակ ունի օգտվելով կորոնավիրուսի ստեղծած իրավիճակից, ամբողջությամբ գրավել նաև Երուսաղեմը:

Կորոնավիրուսի տարածման պատճառով, Պաղեստինի ամբողջ տարածքում արգելվել է հավաքների անցկացումը և պաղեստինցիներին արգելվել է այցելել Ալ Աղսա մզկիթ: Ռեժիմն այժմ աշխատանքներ է տանում Երուսաղեմի թաղամասերն Արևմտյան ափից առանձնացնելու ուղղությամբ:

Փաստորեն, Սիոնիստական ռեժիմն ԱՄՆ-ի ներկայացրած «դարի գործարք» նախագծի հիման վրա, օգտվում է կորոնավիրուսի տարածումից առաջացած իրավիճակից, որպեսզի ամբողջությամբ գրավի Երուսաղեմը:

Կորոնավիրուսի տարածման պատճառով, նույնիսկ այն երկրները, որոնք մշտապես դեմ են հանդես եկել Իսրայելի քաղաքականություններին, ներկայումս զբաղված են այս վիրուսի դեմ պայքարով:

Պաղեստինի ազատագրման կազմակերպությունը հայտարարել է, որ Իսրայելն օգտվելով կորոնավիրուսի առաջացրած խառնաշփոթից, շարունակում է ընդլայնել սավանաշինության և Երուսաղեմն Արևմտյան ափից առանձնացնելու քաղաքականությունները:

Այս ամենից բացի, Իսրայելը կորոնավիորւսի բռնակումից նաև քաղաքական շահ է ստանում, կապված պաղեստինցի գերիների հետ:

Սիոնիստական ռեժիմի բանտերում պահվող պաղեստինցի գերիներին այս ընթացքում ոչ միայն չեն մատուցվում համապատասխան առողջապահական ծառայություններ, այլև նրանք ենթակա են կորոնավիրուսով վարակվելու վտանգին:

Այս բոլոր գաստերը վկայում են, որ Նեթանյահուն կորոնավիորւսի պանդեիման օգտագործում է  սեփական ապօրինի ու համակարդակային նպատակներն իրագործելու համար: