Իսրայելն օգտվում է կորոնավիրուսի պանդեմիայից ՝ իր նպատակներին հասնելու համար
Չնայած բռնագրավված տարածքներում կորոնավիրուսի տարածմանը, Իսրայելը շարունակում է իրագործել իր քաղաքական նպատակները:
Իսրայելի Առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն, 945 իսրայելցի վարակվել է կորոնավիրուսով: Սակայն վարակվածների թիվը շարունակում է աճել: Մեկ մարդ մահացել է, ևս 20-ը գտնվում են ծանր վիճակում:
Իսրայելի Աշխատանքի գործակալությունը հայտարարել է, որ կորոնավիրուսի տարածման հետևանքով, գործազրկության մաիարդակն ավելացել է 4 անգամ, 4 տոկոսից հասնելով 16 տոկոսի:
Այս պայմաններում, Բենիամին Նեթանյահուն, առանց ուշադրություն դարձնելու կորոնավիրուսի տարածման վիճակագրությանն ու դրա տնտեսական հետևանքերին, շարունակում է իրականացնել պաղեստինցիների դեմ ուղղված իր քաղաքականությունը:
Վերջին տասնամյակում, Նեթանյահուի կառավարության հակապաղեստինյան քաղաքականության ամենակարևոր օրակարգն ավանաշինությունն էր:
Այն Բենիամին Նեթանյահուի համար այնքան կարևոր է, որ նա խախտել է անգամ 2016թ ընդունված ՄԱԿ-ի 2234 բանաձևը, որն Իսրայելին կոչ է անում լիովին դադարեցնել ավանաշինության քաղաքականությունը:
Ավանաշինության քաղաքականության միջոցով, սիոնիստները նպատակ ունեն ընդարձակել իրենց աշխարհագրական տարածքներն ու ամբողջությամբ հրեականացնել բռնագրավված տարածքները:
Այս քաղաքականության շնորհիվ, Իսրայելն իրականացնում է ոչ միայն իր տարածամոլական այլ նաև կրոնական նպատակները: Սիոնիստական ռեժիմն օգտվում է նաև կորոնավիրուսի տարածումից՝ բռնագրավված տարածքներում իր նպատաներին հասնելու համար, շարունակելով այնտեղ առաջ տանել իր ավանաշինության քաղաքականությունը: Բացի այդ, Իսրայելը նպատակ ունի օգտվելով կորոնավիրուսի ստեղծած իրավիճակից, ամբողջությամբ գրավել նաև Երուսաղեմը:
Կորոնավիրուսի տարածման պատճառով, Պաղեստինի ամբողջ տարածքում արգելվել է հավաքների անցկացումը և պաղեստինցիներին արգելվել է այցելել Ալ Աղսա մզկիթ: Ռեժիմն այժմ աշխատանքներ է տանում Երուսաղեմի թաղամասերն Արևմտյան ափից առանձնացնելու ուղղությամբ:
Փաստորեն, Սիոնիստական ռեժիմն ԱՄՆ-ի ներկայացրած «դարի գործարք» նախագծի հիման վրա, օգտվում է կորոնավիրուսի տարածումից առաջացած իրավիճակից, որպեսզի ամբողջությամբ գրավի Երուսաղեմը:
Կորոնավիրուսի տարածման պատճառով, նույնիսկ այն երկրները, որոնք մշտապես դեմ են հանդես եկել Իսրայելի քաղաքականություններին, ներկայումս զբաղված են այս վիրուսի դեմ պայքարով:
Պաղեստինի ազատագրման կազմակերպությունը հայտարարել է, որ Իսրայելն օգտվելով կորոնավիրուսի առաջացրած խառնաշփոթից, շարունակում է ընդլայնել սավանաշինության և Երուսաղեմն Արևմտյան ափից առանձնացնելու քաղաքականությունները:
Այս ամենից բացի, Իսրայելը կորոնավիորւսի բռնակումից նաև քաղաքական շահ է ստանում, կապված պաղեստինցի գերիների հետ:
Սիոնիստական ռեժիմի բանտերում պահվող պաղեստինցի գերիներին այս ընթացքում ոչ միայն չեն մատուցվում համապատասխան առողջապահական ծառայություններ, այլև նրանք ենթակա են կորոնավիրուսով վարակվելու վտանգին:
Այս բոլոր գաստերը վկայում են, որ Նեթանյահուն կորոնավիորւսի պանդեիման օգտագործում է սեփական ապօրինի ու համակարդակային նպատակներն իրագործելու համար: