Ամերիկացի օրենսդիրները պահանջում են նվազեցնել Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները
2018 թվականի մայիսին Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից դուրս գալուց հետո, Թրամփի կառավարությունն Իրանի նկատմամբ տարբեր պատժամիջոցներ է կիրառել։ Կորոնավիրուսի տարածմանը զուգահեռ, Վաշինգտոնն Իրանի դեմ սահմանափակումներ է կիրառել դեղորայքի ու բժշկական սարքավորումների ոլորտում և խոչընդոտներ է հարուցել Իրանի համար՝ կորոնավիրուսի դեմ պայքարի ճանապարհին։ Իրանի բուժման համակարգի նկատմամբ ԱՄՆ առավելագույն ճնշման քաղաքականությունն առ այսօր շարունակվում է։
Այդ հարցը բացասական արձագանքներ է ունեցել ԱՄՆ-ի ներսում։ Նույնիսկ այդ երկրի օրենսդիրները կառավարությանը կոչ են արել նվազեցնել հակաիրանական պատժամիջոցները։ Իրանի իշխանությունները և միջազգային կառույցները խիստ քննադատել են ամերիկյան պատժամիջոցները՝ այս երկրում կորոնավիրուսի դեմ պայքարի ճանապարհին հարուցած խոչընդոտների համար, որից հետո, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի և Սենատի մի խումբ օրենսդիրներ հանդես են եկել Թեհրանի դեմ պատժամիջոցները նվազեցնելու կոչով։
Դիմումը ներկայացրած օրենսդիրներն ընդգծել են,որ ԱՄՆ-ի համատարած պատժամիջոցները վնասել են Իրանի առողջապահության ոլորտին և սահմանափակել արևմտյան երկրներից բժշկական սարքավորումներ և դեղագործական արտադրանքներ ներմուծելու հնարավորությունը:
ԱՄՆ օրենսդիրների դիմումնագրում անդրադարձ է արվել Իրանի բուժման ու առողջապահության ոլորտի վրա ամերիկյան պատժամիջոցների բացասական ազդեցության վերաբերյալ 2019 թվականի հոկտեմբերին Human Rights Watch իրավապաշտպան միջազգային կազմակերպության զեկույցին։ «ԱՄՆ առավելագույն ճնշման քաղաքականությունը, խափանել է հումանիտար ապրանքների, ներառյալ կենսական նշանակության դեղերի և բժշկական սարքավորումների ներկրման ֆինանսավորմանն ուղղված իրանական ընկերությունների հնարավորությունը»,ասված է օրենսդիրների դիմումի մեջ։
Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների ու ճնշման քաղաքականության շարունակման շրջանակում, առաջ է քաշվել Իրանի բուժման համակարգի նկատմամբ առավելագույն ճնշման հարցը։ Առավելագույն ճնշման քաղաքականության միջոցով Իրանի նկատմամբ ավելի խիստ պատժամիջոցներ կիրառելու Թրամփի վարչակազմի քաղաքականությունն ավելի է արագացրել երկրում կորոնավիրուսի տարածումը։
Թեև Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցային համակարգում չի ներառվում մարդասիրական ապրանքների արտահանումը, բայց պատժամիջոցների հարցերով փորձագետներն ասում են, որ իրողությունն ավելի բարդ է և չնայած ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների այն պնդումներին, թե մարդասիրական ապրանքները չեն ներառվում պատժամիջոցների մեջ, սակայն այդ երկիրը մեծ ճնշումներ է գործադրում Իրանի նկատմամբ, որպեսզի Թեհրանին ստիպի ընդունել Պոմպեոյի ներկայացրած 12 պայմանների շրջանակում Թրամփի վարչակազմի մաքսիմալիստական պահանջները։ ԱՄՆ Պետքարտուղարը մի քանի օր առաջ հակամարդկային դիրքորոշմամբ հանդես գալով, այլ երկներից բժշկական սարքավորումների ու դեղորայքի առաքումն Իրան պայմանավորել էր Իրանում օտարերկրացի բանտարկյալների ազատ արձակմամբ։
Իհարկե հակաիրանական պատժամիջոցների կրճատումը միայն ամերիկացի օրենսդիրների պահանջը չէ: 25 ամերկյան կազմակերպություններ, այդ թվում Մարդու իրավունքների իրավապաշտպան խմբերը, բարեգործական կազմակերպությունները և հետազոտական կենտրոնները Վաշինգտոնին կոչ են արել հաշվի առնելով կորոնավիրուսի տարածումը, վերանայել Իրանի նկատմամբ իր քաղաքականությունը։
Այդ կազմակերպություններն իրենց նամակում ընդգծել են․ «Պատժամիջոցներն Իրանի հասարակ քաղաքացիների համար դժվարացրել են ճգնաժամի հաղթահարմանն ուղղված հիմնական ապրանքների ու ծառայությունների ապահովումը»։
Չնայած այդ կոչերին, Թրամփի վարչակազմը խոչընդոտներ է հարուցում Իրանի կողմից օրտարերկյա ընկերություններից դեղորայք ու բժշկական սարքավորումներ գնելու ճանապարհին։
Վաշինգտոնն այդ ընթացքը շարունակում է նույնիսկ այս ժամանակահատվածում, երբ Իրանն անհրաժեշտ դեղերի ու սարքավորումների խիստ կարիք ունի կորոնավիրուսի դեմ պայքարելու համար։